Պետության գերխնդիրն է ունենալ այնպիսի տնտեսություն, որը կապահովի սպառնալիքների չեզոքացում բանակի միջոցով. Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ 80-ականների զենքերի ամոթալի էջը փակվելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ հեղափոխությունից հետո բանակի բյուջեն էականորեն ավելացել է:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով Հարությունյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին:

- Պարո՛ն Հարությունյան, 28 տարի է անցել Հայոց բանակի կազմավորումից, այս ընթացքում ի՞նչ է հնարավոր եղել անել, արդյոք կազմավորման ժամանակ հենց այնպիսի՞ բանակ էր ակնկալվում ունենալ, ինչպիսին հիմա է:

- Երբ որ մենք կազմավորում ենք բանակ, դա պետք է համապատասխանեցնենք այն սպառնալիքներին, որոնք գոյություն ունեն: Իսկ սպառնալիքները այն ժամանակ այլ մասշտաբի էին, հիմա՝ ուրիշ:

- Այս տարիներին բանակի առջեւ դրված խնդիրները լուծվե՞լ են:

-  Ավելի լավ կլիներ, որ բանակին ավելի մեծ գումարներ տրամադրվեին: Հասկանում եք, եղել է ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 3 մլրդ 200 մլն դոլար, ինչը հավասարար էր ՀՀ պետական բյուջեին: Իսկ մեր բանակի բյուջեն այն ժամանակ գրեթե 10 անգամ ցածր էր: Դժվար է ապահովել հավասարակշռություն, երբ այդպիսի տարբերություն կա: Հիմա պետության գերխնդիրն է ունենալ այնպիսի տնտեսություն, որը կապահովի սպառնալիքների չեզոքացում բանակի միջոցով:

- Հեղափոխությունից հետո ի՞նչ էական փոփոխություններ եք նկատել բանակում:

- Փոփոխություններից մեկն առաջին հերթին այն է, որ բանակի բյուջեն է մեծացել: Մեր բանակի բյուջեն մոտավորապես 30 տոկոսով մեծացել է: Դա լրջագույն ներդրում է, ինչը թույլ կտա բանակի ղեկավարությանը իրականացնել ռեֆորմներ, որը կբարձրացնի բանակի մարտունակությունը: Սոցիալական հարցեր են շատ լուծվում: Օրինակ՝ այն սպաները, ովքեր պիտի բնակարան ստանային, բայց չեն ստացել, նրանց խնդիրն է լուծվել, զինծառայողների սննդի հարցն է լուծվում: Զինծառայողների ընտանիքները ստանում են անվճար բուժսպասարկում: Սա լրջագույն փոփոխություն է բանակի բարոյահոգեբանական վիճակի, որի լուծումը բարձրացնում է բանակի մարտունակությունը: Սա փաստ է, որը մենք կարող ենք ֆիքսել այսօր: 

- Ո՞րն է պատճառը, որ բանակը զերծ չի մնում ներքին խնդիրներից եւ միջադեպերից: Տարբեր նախարարներ փոխվեցին, սակայն խնդիրն այդպես էլ չլուծվեց:

- Եթե մենք համեմատում ենք այն, ինչ եղել է բանակում սկզբնական փուլում եւ հիմա, ապա մեծ տարբերություն կա: 1994 թ. հրադադարից մինչ այսօր մոտավորապես 7-8 անգամ նվազել է զոհերի թիվը: Բայց միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ, այո՛, կան խնդիրներ, որոնք բերում են նրան, որ բանակում միջադեպեր են տեղի ունենում: Ու այստեղ շատ աշխատանք կա անելու, որը պետք է կատարվի առաջին հերթին սպաների կողմից, քանի որ սպաներն են պատասխանատու այդ ամեն ինչի համար: Եթե կա պատրաստված, գրագետ սպա, որը զբաղվում է իր պարտականություններով, ապա այդպիսի միջադեպեր չպիտի լինեն: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այդպիսի խնդիրներ կան ոչ միայն մեր բանակում: Ադրբեջանի բանակում դա մի քանի անգամ ավելի մեծ է, առաջատար բանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, խնդիրներ կան, ու այդ պայքարը շարունակվում է: Այստեղ կան գործոններ, որ 100 տոկոսով բացառել հնարավոր չէ: Խնդիրը հետեւյալն է. պետք է ամեն ինչ արվի, որ բանակում այդպիսի միջադեպեր չլինեն, ու հիմնական օղակը, որ պետք է դրա դեմ պայքարի, սպան է:

- Վարչապետ Փաշինյանն օրեր առաջ ասուլիսում հայտարարեց, թե կառավարությունը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը: 2 տարում ինչպե՞ս հնարավոր եղավ դա անել, ո՞րն էր պատճառը, որ դա չէր արվել նախորդ 26 տարիներին, այդ թվում՝ Ձեր պաշտոնավարման ժամանակ:

- Բանակը միշտ սպառազինություն ստացել է, եթե դա չլիներ, ու եթե Ադրբեջանը հասկանար, որ կարող է հարցը լուծել ուժային տարբերակով, ապա պատերազմ կսկսվեր: Եթե չի սկսվել, ուրեմն այդպիսի նախապայման չի ստեղծվել: Իսկ բանակը եղել է պատրաստված այդ ամեն ինչին: Պատրաստված բանակ նշանակում է նաեւ՝ սպառազինություն ունեցող բանակ: Խոսքն այն մասին է, որ բանակի բյուջեն կտրուկ մեծացել է, ինչը հնարավորություն է տալիս նոր զենք ձեռք բերել, օրինակ՝ հակահրթիռային եւ հակաօդային «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգը, «Սու-30» ինքնաթիռներ եւ այլ տեխնիկաներ, որը ձեռք է բերվել եւ դեռ ձեռք է բերվելու: Այսինքն՝ տնտեսությունը զարգանում է, բանակին մեծ քանակի գումարներ է տրամադրվում, եւ բանակը ի վիճակի է ձեռք բերել նոր զինատեսակներ: Մինչ այդ այսպիսի կտրուկ աճ չի եղել, ու դա միայն բյուջեի խնդիրը չէ:

- Բանակի այսօրվա պատրաստվածության պարագայում հնարավորություն ունի՞ հակառակորդը մեզ հանկարծակիի բերելու, ինչպես դա եղավ 4 տարի առաջ:

- Ես կարծում եմ, որ եզրակացություններ են արվել, ու այն բացթողումները, որ եղել են, շտկվել են: Չեմ կարծում, թե հիմա այդպիսի բան հնարավոր է:

- Ի՞նչ սպասելիքներ կան առաջիկա տարիներին, որո՞նք են այն կարեւոր հարցերը, որը պետք է լուծի իշխանությունն այս ոլորտում:

- Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների ներկա փուլում ամենակարեւորը հզոր բանակ ունենալն է եւ ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելը: Դա է երաշխիքը, որ պատերազմը չվերսկսվի: Դրա համար պետք է ունենալ տնտեսություն, տնտեսական հզորությունը վերածել բանակի մարտական հզորության: Դրա համար մեր պետության եւ ամբողջ հայության գերխնդիրը պետք է լինի ՀՀ տնտեսության ուժեղացումը, ինչն էլ կբերի բանակի հզորության բարձրացման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2355 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ