Ռեւանշի փորձեր են եղել եւ այդ փորձի ողնաշարը ջարդված է. Նիկոլ Փաշինյան

Եթե հեղաշրջում բառը ձեզ այդքան դուր է գալիս, ասում եմ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը պետական հեղաշրջում հասկացություն  չի օգտագործել։ Դա դուք եք դրել։ Այպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ իրեն ուղղված հարցին, որը վերաբերում էր «պետական հեղաշրջման»-ը։

Լրագրողն ասաց, որ այնուամենայնիվ, Անվտանգության խորհրդի նախագահը պատասխանել է լրագրողների հարցին այդ բառի շեշտադրմամբ եւ ասել է, որ եղել են պաշտոնանկություններ։

«Այո, եղել են պաշտոնանկություններ եւ ասել է, որ եղել են նախորդ իշխանության ներկայացուցիչներ։ Հեղափոխությունից սկսած, մայիսին ասում են, դե 3 ամիս չեն դիմանալու, հիմա էլ հայտնվել են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ձմեռ, թեժ ամառ ցիկլի մեջ։ Հեղաշրջում բառը ճիշտ չի օգտագործել։ Ավելի ճիշտ է օգտագործել ռեւանշ բառը։ Ռեւանշի փորձեր են եղել եւ այդ փորձի ողնաշարը ջարդված է։ Հեղաշրջման փորձ Հայաստանում չի եղել ու չէր կարող լինել։ Եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն։ Ինչ ուզում եք ասեք, բայց պետական հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել ու չի լինելու»,-նկատեց վարչապետը։

«Հիմա ռեւանշ, թե հեղաշրջման փորձ, նշվում էր, որ այդ երեւույթի ողնաշարը կոտրվել է մի քանի ամիս առաջ։ Մի քանի ամիս առաջ պաշտոնանկ է եղել ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ՊՊԾ ղեկավարը։ Նրանք ինչ-որ առընչություն ունե՞ն այս փորձի հետ, եւ Արթուր Վանեցյանը անընդհատ նշում է, որ ինքը շուտով խոսելու է։ Դուք արդյո՞ք մտավախություն ունեք, որ նա կխոսի եւ կասի այնպիսի բան, որը չպետք է ասի»,-շարունակեց իր հարցը լրագրողը։

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որը ունի նման մտավախություններ։ Հայտնի կարգին հաղորդում կա, չնայած սոցիալական ցանցերի օգտատերերն էին սրամտորեն այդ համեմատությունը արել, հիշո՞ւմ եք, որ գալիս ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ։ Հետո գալիս ասում է, ես ամեն-ամեն ինչ գիտեմ եւ վերջում հայտնվում է հիմար վիճակում։ Հիմա բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ամեն ինչ գիտեն, իրենք ընդամենը հերթական այդօրինակ սկեչի հերոսներ են»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց Յութուբում գտնել այդ սկեչը, որտեղ լրագրողները կգտնեն առաջին եւ հաջորդ հարցի պատասխանները նույնպես։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3295 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով