Փոխել նախագահի ընտրվելու կարգը, ընտրելու իրավունքի շեմը 18 տարեկանից իջեցնել 17. Իոաննիսյանը հետաքրքիր առաջարկներ ունի

Այսօր ՀԿ-ների եւ գիտնականների կողմից Արդարադատության նախարարություն դիմումների ներկայացման վերջնաժամկետն է: Մինչեւ հունվարի 27-ը կամփոփվեն եւ կընտրվեն 2 գիտնականներ եւ 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք Սահմանադրական բարեփոփոխումների հանձնաժողովի 15 հոգանոց կազմում կմասնակցեն փոփոխությունների հայեցակարգի մշակմանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամից (արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, ՄԻՊ, դատավորների ընդհանուր ժողովից 1 անդամ, 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից):

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր դիմում է ներկայացնելու Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով հանձնաժողովում ընդգրկել ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի անունը: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Իոաննիսյանը:

Մեր հարցին, թե հանձնաժողովում ընդգրկվելու պարագայում ի՞նչ փոփոխություններ են պատրաստվում առաջարկել, Իոաննիսյանն ասաց, որ կան մի շարք հարցեր, որոնք դեռ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ էին առաջարկել եւ չի փոխվել, առաջարկների մի մասն էլ դրանից հետո առաջացած խնդիրներին են վերաբերում:

«Օրինակ՝ Սահմանադրության 109-րդ հոդվածն ասում է, որ 50 հազար քաղաքացի կարող է ստորագրահավաք անել եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Ընդ որում, եթե այդ նախաձեռնությունը խորհրդարանի կողմից չի ընդունվում, ապա 200 հազար ստորագրությամբ այդ հարցը կարող է դրվել հանրաքվեի: Կարծես թե շատ լավ կարգավորում է, բայց այդ կարգավորումը Սահմանադրությունում գրված է այնպես, որ լինի անիրագործելի. ժամկետային եւ քանակական սահմանափակումները, ըստ էության, գործնականում անհնարին են դարձնում այդ նորմի գործելու հնարավորությունը: Արդեն քանի տարի է՝ այդ նորմը կա, ոչ ոք նույնիսկ չի էլ փորձել նախաձեռնել նման ստորագրահավաք»,- նկատեց ՀԿ ծրագրերի համակարգողը:

Մյուս առաջարկը վերաբերում է տեղական հանրաքվեների ինստիտուտին: Կառավարության ծրագրում, ըստ Իոաննիսյանի, գրված է, որ քիչ թե շատ խոշոր համայնքները (4000-ից ավելի բնակիչ ունեցող) պետք է անցնեն համամասնական ընտրակարգի, ինչպես հիմա դա գործում է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում: Խնդիրն այն է, որ այս ձեւով ընտրության պարագայում Սահմանադրությունը համայնքի ղեկավարի հետկանչի մեխանիզմ չի նախատեսում, քանի որ համայնքի ղեկավարն ուղիղ ընտրությամբ չի ընտրվում: Եվ որպեսզի համայնքի բնակիչները արտահերթ ընտրություն պահանջելու լիազորություն ունենան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն առաջարկելու է՝  Սահմանադրությամբ ամրագրվի, որ ենթադրենք x քանակի ստորագրություն հավաքելու դեպքում արտահերթ ընտրություն կազմակերպելու հարցը դրվի հանրաքվեի կամ միանգամից արտահերթ ընտրություն նշանակվի:

«Հաջորդ առաջարկը հետեւյալն է. օրինակ՝ ՀՀ քաղաքացիները պե՞տք է իրավունք ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ պահանջելու՝ առանց փողոց փակելու, առանց վարչապետի հրաժարականը պահանջելու, եթե ընդդիմությունը համարում է, որ Ազգային ժողովում արտահերթ ընտրություն է պետք: Այսինքն՝ այն, ինչ 2018 թվականին էր տեղի ունենում, դրա նորմալ, իրավական լուծումները պետք է տալ Սահմանադրությունում: Պետք է հնարավորություն տալ նաեւ, որ Ազգային ժողովն ինքն իրեն լուծարի: Պետք է հնարավորություն տալ, որ ինչ-որ շատ մեծ քանակի ստորագրություն հավաքելու դեպքում Ազգային ժողովը լուծարվի կամ հարցը հանրաքվեի դրվի»,- առաջարկը մանրամասնեց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը գործող Սահմանադրությունում խնդրահարույց է համարում նաեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կայուն մեծամասնության ձեւավորման ինստիտուտը, ինչպես նաեւ այն, թե ընդհանրապես ինչ հարցեր կարելի է դնել հանրաքվեի: Նա կարծում է, որ ԱԺ-ն եւ Կառավարությունը պետք է հնարավորություն ունենան միջպետական պայմանագիրը հանրաքվեի դնելու:

«Շատ կարեւոր հարցերից մեկը նախագահի ինստիտուտի հարցն է. նախագահի ինստիտուտի հետ կապված ես չեմ համարում, որ մենք պետք է վերադառնանք նախագահական կառավարման մոդելին: Խորհրդարանական մոդելի հետ կապված ես հույսս չեմ կտրել եւ կարծում եմ, որ դրան պետք է շանս տալ, որովհետեւ եթե ստացվի այս մոդելը կայացնել, բավականին լավ կլինի»,- ասաց Իոաննիսյանը եւ շարունակեց. «Նախագահի ամենակարեւոր լիազորություններից մեկը ԱԺ ընդունած օրենքների սահմանադրականությունը կասկածի տակ դնելն է, եւ կասկածի պարագայում դրանք ՍԴ ուղարկելը: Սա որոշակի առումով Ազգային ժողովի վերահսկման գործառույթ է: Բայց հարց է առաջանում՝ Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը որքա՞ն էֆեկտիվ կարող է վերահսկել նույն ԱԺ-ին: Բացարձակ չառաջարկելով մեծացնել նրա լիազորությունները՝ ես գտնում եմ, որ պետք է վերանայել նախագահի ընտրվելու կարգը. դա կարող է լինել համաժողովրդական քվեարկությամբ, այլ միջանկյալ լուծումներով»:

Իոաննիսյանի հետաքրքիր առաջարկներից մեկն էլ վերաբերում է ընտրելու իրավունքի շեմը 18 տարեկանից իջեցնելը:

«Ես միգուցե վիճահարույց բան ասեմ, բայց ինձ թվում է՝ 17 տարեկան երիտասարդները ավելի շատ լիազորություն պետք է ունենան պետության կառավարման հարցում, քան տարեց մարդիկ, որոնք իրենց կյանքի մեծ մասն ապրել են արդեն: Ես չեմ թերագնահատում տարեցներին, բայց երիտասարդներն ավելի լավ պատկերացումներ ունեն, թե ուր գնա երկիրը: Պետք է քննարկել ընտրելու իրավունքի տարիքը 16 կամ 17 դարձնելը: Աշխարհում որոշ երկրներ արդեն անցել են այն տարբերակին, երբ մի ընտրության ժամանակ մի տարիք է նշվում, մեկ այլ ընտրության ժամանակ՝ այլ»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2587 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ