Վարչապետի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է. Լ. Նազարյան

«Ուղիղ չի ասվում, բայց խոսքերի տողատակերում կա մերժողականություն նաև շատ մարդկային, անձնական դրսևորումների նկատմամբ. թիրախավորվում է ամուսնու կողմից կնոջ հանրային գործունեության խրախուսումը, միմյանց կարծիքը լսելու ու ազատորեն արտահայտվելու ընտանեկան ժողովրդավարությունը, իր ընտանիքի հանդեպ անթաքույց սիրո արտահայտումներն ու կապվածությունը, ընդհուպ մինչև խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եգիպտացորեն ուտելը»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտանիքի դեմ հնչող կոչերին, նրա ընտանիքի թիրախավորմանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Քիչ առաջ ավարտվեց վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» ԱԺ խմբակցության պատգամավորների հետ։ Խոսակցության կարևոր շեշտադրումները վերաբերում էին քաղաքակրթական հարցերին, և այդ համատեքստում իմ լրացումն եմ ցանկանում անել։

Նկատե՞լ եք վարչապետի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է։ Հակակառավարական ուժերի կողմից հնչում են նյարդային կոչեր, որ վարչապետը հետ պահի իր ընտանիքը հանրային գործունեությունից, որ նրանք զերծ մնան «անհարկի» կարծիք հայտնելուց ու առհասարակ չմիջամտեն հանրային կյանքին։ Ուղիղ չի ասվում, բայց խոսքերի տողատակերում կա մերժողականություն նաև շատ մարդկային, անձնական դրսևորումների նկատմամբ. թիրախավորվում է ամուսնու կողմից կնոջ հանրային գործունեության խրախուսումը, միմյանց կարծիքը լսելու ու ազատորեն արտահայտվելու ընտանեկան ժողովրդավարությունը, իր ընտանիքի հանդեպ անթաքույց սիրո արտահայտումներն ու կապվածությունը, ընդհուպ մինչև խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եգիպտացորեն ուտելը։ Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս ընտանիքի հրապարակային լինելը, միմյանց հանդեպ հոգածության ու սիրո դրսևորումները, պարզ կյանքի նախընտրությունները, որոնք հասանելի են Հայաստանում ապրող գրեթե յուրաքանչյուր ընտանիքի համար, թիրախավորվում։

Ակնհայտ է, որ որոշակի կոնտեքստներում այնպիսի անձնական նախընտրություններ, ինչպիսիք են՝ օրինակ որ երկրի արտադրության հագուստ կրել, որտեղ հանգստանալ, ինչպես տոնել Ամանորը, ում հյուր գնալ, ինչ գիրք կարդալ և ինչ ժամացույց կրել, կարող են դառնալ չափազանց քաղաքական հարցեր և հատկապես՝ քաղաքական շահարկման հարցեր։ Եվ, ահա, երբ քաղաքական ու հանրային հետաքրքրություն առաջացնող ընտանիքը չի թաքցնում, ի ցույց է դնում իր անձնական ընտրությունները, քաղաքական շահարկման բազում թեմաներ ցելոֆանե փուչիկի պես պայթում են։ Եվ սա, իհարկե, մեծ քարկապ է այն շրջանակների համար, որոնք առիթ են փնտրում խարխլելու վարչապետի հանդեպ մարդկային վստահությունը, նրա հեղինակությունը։ Դրա համար էլ հնչում են զսպվածության ջղային կոչեր, որպեսզի հնարավոր լինի վարչապետի ընտանիքի ճոխ հագուստի ու հանգստի մասին միֆերն անխափան շրջանառել, օտարացնել մարդկանց, թունավորել մեր վստահությունն առ այն, որ վարչապետը մեզանից մեկն է։ Ասեմ, որ ինձ հիացնում է, երբ ամուսինը հպարտանում է իր արժանի կնոջով, անչափ հուզում է, երբ անթաքույց արտահայտում է իր սերը երեխաների, հատկապես դուստրերի հանդեպ ու ոգևորում է, երբ դա արվում է պարզ, անմիջական ու թափանցիկ. աչքի առաջ և, օրինակ, բոլորիս։ Թեև մարդկային ու հավասար հարաբերությունները պարզապես նրանց ապրելակերպն է, բայց քաղաքական մշակույթի, քաղաքակրթական իմաստով սա հեղափոխական է։

Այնտեղ, որտեղ հնչում են «աղջիկ ջան, մի խառնվիր» ու «մեծերի խաղեր» գաղափարները, այնտեղ, որտեղ խեղդող է անհավասարության, երիտասարդ կանանց իրենց տեղը ցույց տալու մտածողությունը, ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը, կնոջ նվիրված հանրային գործունեությունը։ Վարչապետի կարգավիճակը ժամանակավոր է, սակայն վարչապետի ընտանիքի այս պարզ, հավասար ու մարդկային կենսակերպի քաղաքական ազդեցությունը, վստահ եմ, մեզանում շարունակական է լինելու։ Հա, նաև սրա համար ենք հեղափոխություն արել, քաղաքակրթական հեղափոխություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3031 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին