Ռազմիկ Աբրահամյանի եւ Արսեն Դավթյանի գործով նիստին ներկա են ապօրինի որդեգրման հետեւանքով երեխաներին կորցրած մայրերը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատաքննությունը:

Նիստից առաջ լրագրողները Աբրահամյանից հետաքրքրվեցին երեխաների ապօրինի որդեգրման վերաբերյալ՝ նշելով, որ իր կալանավորման պահանջով դատարանի բակում հավաքվել են որդեգրման հետեւանքով երեխաներին կորցրած ծնողները, ինչին Աբրահամյանը արձագանքեց՝ կրկին ասելով. «Ծննդատները ոչ մի կապ չունեն»:

Ամբաստանյալ Արսեն Դավթյանն էլ հրաժարվեց քրեական գործով որեւէ մեկնաբանություն տալ:

Նշենք, որ դատական նիստին ներկա են նաեւ ապօրինի որդեգրման հետեւանքով երեխաներին կորցրած մայրերը, սակայն հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստին արգելվել էին տեսանկարահանումն ու ձայնագրումը՝ անձնական տվյալ պարունակող ապացույցների հրապարակմամբ պայմանավորված, դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ այսօրվա դատական նիստին եւս դրանք արգելված են: Ի պատասխան լրագրողների դժգոհությանը, թե այդպիսով խոչընդոտվում է իրենց աշխատանքը՝ դատավորը կրկնեց, որ որոշումն ուժի մեջ է եւ այս պահին փոփոխման ենթակա չէ:

Այս պահին փաստաբան Երեմ Դավթյանը քրեական գործով ներգրավվում է որպես ամբաստանյալ Արսեն Դավթյանի պաշտպան:

 

Տպել
611 դիտում

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները գտնվում են Պոդոլսկում՝ ժամանակավոր կացարանում

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

Քիմ Քարդաշյանի քույրն աշխարհի ամեաերիտասարդ միլիարդատերն է

ԳՇ պետը եւ ՊՆ փոխնախարարը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ քննարկում են անցկացրել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ապրիլյանի հանձնաժողովի գրությունը հասկանալի չէ. Սերժ Սարգսյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն Ավստրիական մանկական հիվանդանոցին անհրաժեշտ պարագաներ է նվիրել

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ