Իրաքում հրթիռակոծվել է «Բալադ» ավիաբազան. տուժել է 4 զինվորական

Հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղակայված «Բալադ» ավիաբազան: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայություններին: Նշվում է, որ հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է տուժել:

Գործակալությունը նշում է, որ «Բալադ»-ը կայան է հանդիսանում ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և այն ընկերության ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են ամերիկյան F-16 կործանիչի սպասարկմամբ: Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել:

CNN-ն էլ հայտնում է, որ Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ղեկավար կազմից ներկայացուցիչներ ավիաբազայում չեն եղել:

Հեռուստաընկերությունը նշում է, որ բազայի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ, ինչի հետեւանքով վիրավորումներ են ստացել Իրաքի Օդային ուժերի 4 սպաներ: Համաձայն ուսումնասիրության՝ հավանաբար խոսքը արհեստագործական հրթիռների մասին է:

Հարձակման համար պատասխանատվություն դեռեւս ոչ ոք չի ստանձնել:

Ավիաբազան, որը ենթարկվել է հրթիռային հարվածների, տեղակայված է Բաղդադից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ հիմնականում կայանում են ոչ իրաքցի զինվորականներ, այդ պատճառով էլ «Բալադ»-ը ժամանակ առ ժամանակ թիրախ է դառնում այն խմբավորումների զինյալների համար, որոնք կողմ են Իրաքից ԱՄՆ-ի զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերմանը:

Նշենք, որ «Բալադ» ավիաբազան հրթիռակոծության էր ենթարկվել նաեւ հունվարի 4-ին, ինչից հետո շիայական կազմերը խորհուրդ էին տվել իրաքցի զինվորականներին հեռու մնալ ԱՄՆ-ի բազաներից:

Տպել
980 դիտում

Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ. ՊՆ

Անվտանգության նկատառումներից ելնելով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութներում տեղադրված տեսախցիկներին

ՀՀ հարավային սահմանի ոտնձգության հետեւանքով զոհեր ու վիրավորներ չկան. հայկական կողմն արդեն պատասխանել է. ՊՆ

Նոր վարկային համաձայնագիր, որով Հայաստանին 17 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Արյունաբանական կենտրոնը հայտնում է արյունատվության անհրաժեշտության մասին

Կորոնավիրուսի 1600 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 26 նոր մահ

Ով կարող է լինել 4-րդ միջնորդը. հրադադարի խախտումը հարված էր 3 նախագահների հեղինակությանը, և պատասխան անպայման լինելու է

Ադրբեջանն անօդաչուներով հրետակոծել է ՀՀ հարավում՝ Իրանի հետ հատման կետի սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՊՆ

ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը. Վահրամ Պողոսյան

20 րոպե ընդմիջումից հետո քվորումն ապահովվեց. Ազգային ժողովում նոր պատգամավոր Կարապետ Մխչյանը երդվեց

ԱԹՍ-ն որսում է սմարթֆոնների ազդանշանն ու թիրախավորում. ՊՆ-ն կոչ է անում բացառել դրանց կիրառումը (տեսանյութ)

Ադրբեջանը շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ (տեսանյութ)

Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, ստացած վիրավորումը ծանր չէ, շուտով կվերադառնա բանակի շարքեր. Վ. Պողոսյան

Ազգային ժողովի նիստը չսկսվեց` քվորում չլինելու պատճառով

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով. բացառությամբ՝ 12-րդ դասարանցիների. ԿԳՄՍՆ

Հրդեհ է բռնկվել Գութանասար գյուղում. այրվել է մոտ 65 հա խոտածածկույթ

Ջալալ Հարությունյանը վիրավոր լինելու պատճառով ազատվել է Արցախի ՊՆ-ՊԲ հրամանատարի պաշտոնից. Ա. Հարությունյան

Երեկոյան թշնամին ակտիվորեն կիրառել է ԱԹՍ-ներ. ներկայում տեղային մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ

Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել. ԱԻՊԾ