Երևան
12 °C
ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ տեղյակ չեն «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառների մասին : Հնարավոր է՝ տեխնիկական խնդիրներ են եղել, այլ վարկածներ էլ կան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն:
«Մենք պետք է պարզենք պատճառները, հուսով եմ՝ իրանցիները կհամագործակցեն մեզ հետ: Կատարվում է քննություն, պետք է հասկանանք պատճառները շատ, շատ արագ»,-փոխանցում է Փոմփեոյի խոսքերը Fox News-ը:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարին խնդրել են նաեւ մեկնաբանել լայն տարածում ստացած վարկածը՝ համաձայն որի, Boeing 737 օդանավը սխալմամբ կարող է խոցված լինել իրանական հրթիռներով:
Փոմփեոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ինքնաթիռում եղել են եվրոպական երկրների, Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ: Պետքարտուղարի խոսքով՝ հիմա շատերն ունեն կասկածներ, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի կողմից արձակված հրթիռով: Նա հավելել է, որ եթե քննությամբ այս վարկածը հաստատվի, ապա «սա սարսափելի ողբերգություն որակելն էլ մեղմ կհնչի»:
ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաեւ ամերիկյան կողմին ուղղված մեղադրանքներին, դրանք համարել անհիմն ու չպարզաբանված: Խոսելով գեներալ Սուլեյմանիի սպանության մասին, Փոմփեոն հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին մի շարք հարձակումներ է ծրագրել, որոնց մասին իրենք ստացել են տեղեկություններ: «Մենք հստակ չգիտենք՝ որտեղ եւ հստակ չգիտենք՝ երբ, բայց հստակ իմացել ենք, որ նման հարձակումներ ծրագրվել են»,-ասել է նա: Անդրադառնալով Իրաքում տեղակայված ամերիկյան ավիաբազայի վրա իրանական հրթիռների արձակմանը, պետքարտուղարն ասել է, որ Իրանը ծրագրել էր սպանել բազայում գտնվող ամերիկացիներին:
Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի եւ Իրաքում հրթիռակոծման ենթարկված ամերիկյան ռազմաբազաների թեմաներին անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Reuters-ը հայտնում է, որ Թրամփը կարծիք է հայտնել, թե տեխնիկական անսարքությունը աղետի պատճառ դժվար թե լիներ. «Հնարավոր է՝ ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել», - ասել է նա՝ որեւէ հիմնավորում չներկայացնելով իր խոսքերին:
Նշենք, որ թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը հերքել են այս վարկածը, սակայն ինքնաթիռը հրթիռի կողմից խոցված լինելու մասին արդեն իսկ հայտնել են տասնյակ հեղինակավոր պարբերականներ, խոսել փորձագետներ:
Իրանական կողմի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
BBC-ն գրում է, որ Թրյուդոն մեղադրել է Իրանին՝ ուկրաինական Boeing 737-ի աղետի համար: «Մենք ունենք տարատեսակ աղբյուրներից ստացված տեղեկություններ, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի արձակած հրթիռներից մեկով: Ամենայն հավանականությամբ, աղետը եղել է սխալմունքի հետեւանքով»,-հայտարարել է Թրյուդոն:
Հիշեցնենք, որ ավիաաղետի զոհերի թվում եղել են Կանադայի 63 քաղաքացիներ:
Թրյուդոն հավելել է, որ ինքնաթիռի կործանման հետ կապված Կանադան հարցեր ունի, որոնց պատասխաններին է սպասում եւ երկրի կառավարությունը չի հանգստանա, մինչեւ իր հարցերի պատասխանները չստանա: Նա կոչ է արել ողբերգության լայնամասշտաբ քննության՝ տարբեր երկրների փորձագետների ներգրավմամբ:
Թրյուդոյի հայտարարությանը հետեւել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նմանատիպ հայտարարությունը: «Կա տեղեկությունների մեծ փաթեթ, որ ինքնաթիռը խոցվել է իրանական «օդ-ցամաք» տիպի հրթիռով»,-ասել է Ջոնսոնը:
Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ալի Աբեջադեխը, արձագանքելով ինքնաթիռը իրանական հրթիռով խոցված լինելու մասին հրապարակումներին, ասել է, որ նման հայտարարությունները դուրս են լոգիկայից, քանի որ «Գիտական տեսանկյունից անհնար է, որ հրթիռը կարողանա հարվածած լինել ուկրաինական ինքնաթիռին», հայտնում է ISNA իրանական գործակալությունը:
Հիշեցնենք, ուկրաինական ուղեւորատար օդանավը կործանվեց Իրաքում ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ Իրանի հրթիռակոծությունից ընդամենը մի քանի ժամ անց: Օդանավի կործանման հետեւանքով զոհվեց 176 մարդ՝ մեծ մասամբ եվրոպական երկրների, Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ:
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո սկսված լարվածության ֆոնին, պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ հրաժարվում է ինքնաթիռի սեւ արկղերը փոխանցել Boeing ավիաընկերությանը կամ ամերիկյան կողմի ներկայացուցիչներին:
Միջազգային կանոններով, Իրանն իրավունք ունի ինքնուրույն վարել քննությունը, սակայն սովորաբար նման դեպքերում ներգրավվում է նաեւ կործանված օդանավն արտադրող ընկերությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT