Կառավարության աշխատողներից մեկը եկել, մեքենան կանգնեցրել է կառավարության դիմաց, ծխել ու սիգարետը շպրտել է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ կրկին անդրադարձավ հսկիչ դրամարկղային կտրոններ չտրամադրելու հարցին: Նա նշեց, որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտալու մասին:

Վարչապետն ասաց, թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է, որ ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ:

«Կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ այս փորձն արդեն կիրառվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման ոլորտում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե քաղաքացիների ներգրավման խնդիրը լուծվում է թվային տեխնոլոգիաներով, մանավանդ՝ ՊԵԿ-ում, որտեղ ծառայությունները թվայնացված են, այդ հնարավորությունները կան:

Վարչապետն ընդգծեց, որ խոսքը միայն այս ոլորտին չի վերաբերում: Նա հայտարարեց, թե այսօր տեսել է, որ կառավարության աշխատողներից մեկը եկել, մեքենան կանգնեցրել է կառավարության դիմաց, ծխել ու սիգարետը շպրտել է:

«Ասենք, ես գիտեմ՝ ինչ կանեմ, բայց եթե ուրիշ քաղաքացին, էդ պահին անցնելով, տեսնում է, բա ինքն ի՞նչ անի, ինքն էլ պետք է գործիք ունենա, որովհետեւ վարչապետը չպետք է պատուհանից նայի, տենա՝ ով եկավ, ինչ արեց, էդ պատահական դիպված էր»,- նշեց վարչապետը:

Նա ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց, թե պետք է օրենսդրական փոփոխություն անել:

Վարչապետն ասաց, որ երկրներ կան, որտեղ քաղաքացիները քաղաքացիական տուգանք նշանակելու լիազորություն ունեն. «Սինգապուրում փոփոխություններն սկսել են նրանից, երբ պայքարել են թքելու դեմ. փողոցում թքելու համար մեծ տուգանքներ են սահմանել ու դա իրագործվել է: Թվում է, թե մարդ է, էլի, թող թքի իրա համար, բայց սա քաղաքակրթական խնդիր է, որովհետեւ երբ մարդը ՀՀ-ում մտնում է զուգարան, այդտեղ գոյանում է իր ինքնագնահատականը, թե էս երկիրն իրեն ոնց է վերաբերվում: Պետք է արգելել, փակել, սնանկացնել բոլոր էն բիզնեսմեններին, ովքեր ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, բայց կոտրած ու կեղտոտ «ունիտազներ» են պահում իրենց ռեստորանների զուգարաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Կաշխատեք ու էս հարցերի լուծումները կգտնեք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4630 դիտում

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով