Երևան
12 °C
Այսօր վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի Մարալիկի հատվածը փակած բուժաշխատողներն ու տեղաբնակները օրվա ավարտին բացել են ճանապարհը: Երթեւեկությունը կարգավորվել է միայն այն ժամանակ, երբ վերջապես Երեւանից Մարալիկ են հասել Առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանն ու Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Վերջիններս հանդիպել են բուժաշխատողների հետ, փորձել են ներկայացնել այն հիմքերը, որոնք ծննդաբերական բաժանմունքը փակելու իրավունք են տալիս: Առաջին բացասական կետը ծնունդների քիչ թիվն է՝ ընդգծել են պատասխանատուները:
«Փորձը ցույց է տալիս, որ 150-ից պակաս ծնունդ ընդունելու դեպքում ծախսը արդյունավետ չէ: Եթե 3 օրը մեկ է ծնունդ ընդունում բուժանձնակազմը, մասնագիտական որակները նվազում են: Իսկ այս ծննդատանը ծնունդների թիվը պակասում է: Եթե 2018-ին կար 120 ծնունդ, այս տարի 102-ից 106»,-բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Մոր ու մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը:
Ըստ Փաշայանի, Մարալիկի և հարակից գյուղերի ծննդկանները պետք է դիմեն Արթիկի ծննդատուն, քանի որ Մարալիկի ծննդաբերական բաժանմունքում կադրային լուրջ խնդիրներ կան: «Նախարարության քաղաքականությունն է հնարավորինս նվազեցնել մայրական և նորածնային մահացությունը, իսկ ի՞նչ կադրեր ունենք այստեղ: Մի բժշկուհի, որը վիրահատություն չի անում, անեսթեզեոլոգ-ռեանիմատոլոգ չունենք»,- ասաց Փաշայանը:
Բուժաշխատողներն էլ հակադարձեցին՝ աշխատավարձը ցածր է, դրա համար ոչ մի մասնագետ չի գալիս, որ աշխատի: «Ո՞ր բժիշկը կգա 30 հազար դրամով կաշխատի: Ֆինանսավորում կատարեք, որ գան, մնան, ոչ թե փակելուն նայեք»,- զայրացան Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցները:
Այն, որ Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը քիչ ծնունդ է ընդունել, իր օբյեկտիվ պատճառներն ունի: Վիրաբույժը մահացել է, նրա փոխարեն նոր մասնագետ չի ընդունվել աշխատանքի: Սպասարկվող հղիներն էլ ինքնաբերաբար ուղղվել են կամ դեպի Արթիկ, կամ Գյումրի: Դրանից զատ, Անիի տարածաշրջանի 17 գյուղ փաստաթղթային առումով սպասարկող բաժանմունքը թերծանրաբեռնվածությամբ է աշխատում, քանի որ այդ գյուղերից Մարալիկ եկող տրանսպորտային միջոց չկա: Ճանապարհները քանդված են, երթուղայիններ անգամ չեն աշխատում՝ բացատրեցին բուժաշխատողները:
Ըստ Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի, բժշկի աշխատավարձը ձեւավորվում է ծնունդների թվով: «Աշխատավարձը 30 հազար դրամ է, որովհետև ծնունդների թիվն էլ 100 է»,- ասաց Վարդանյանը՝ նոր թափով բորբոքելով բուժաշխատողների զայրույթը: «Ձեր նախարարի պարգևավճարները որ մի քիչ քչացնեք, բյուջեն սաղ բաներին էլ կհերիքե: Մանկաբարձն ի՞նչ մեղք ունի, որ ծնունդների թիվը քիչ է, էստեղ երեխա քիչ են ունենում: Ձեր ֆինանսական վարչարարությունն էնպես կազմակերպեք, որ բժիշկը դրանից չտուժի, ուզենա աշխատել: Մարալիկի ծնդնատունը փակելը մոռացեք: Ճանապարհը չի բացվելու մինչև հարցին ողջամիտ լուծում չլինի, դա լավ իմացեք»,- հայտարարեցին նրանք:
ԱՆ ներկայացուցիչներն օրվա ավարտին հանդիպել են նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Քննարկել են առկա իրավիճակն ու մեկնել Երեւան՝ զրույցի մանրամասները նախարարությունում ներկայացնելու պայմանավորվածությամբ: Թե ինչ են խոսել, այս պահին Շիրակի մարզպետը չի մանրամասնում: ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ կգնան, կքննարկեն, կլինի պաշտոնական մեկնաբանություն:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի մի հատվածը՝ Մարալիկի մասում, ի նշան բողոքի փակել էին տեղաբնակներն ու Մարալիկի ծննդատան աշխատակիցները: Պատճառը կառավարության կողմից ծննդատան ֆինանսավորման դադարեցումն է:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը
Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել
Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս
ՄԻՊ գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակությանը
Զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. Սուրեն Պապիկյան
Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է. Պապիկյան
Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
«Մազդա»-ն բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը տեղում մահացել է
Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչ ցույց է տալիս օդի որակի զգալի բարելավում
Իրականում շատ վախենալու էր, տպավորություն էր՝ ինքնաթիռի տուրբին է վառվում. Ավինյանը՝ ծխարձակող ավտոբուսի մասին
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է, իսկ Կապանի մոտով անցնում է սահմանը. Հարությունյան
Կլոր թշերով երիտասարդը հարցնում է՝ ո՞նց դարձա նախարար. ինքը ծնվեց, հաց կերավ, դարձավ գործարանի տնօրեն. Պապոյան
Ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինն իրենց տանը հայտնաբերվել են սպանված
Կյանքից հեռացել է դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT