Մարզական խոշոր իրադարձություններ 2020-ին, որոնց ՀՀ-ն մասնակցելու է. օլիմպիական խաղեր ու Եվրոպայի առաջնություններ

2020 թվականը մարզական առումով հագեցած է լինելու: Տեղի են ունենալու միջազգային կարեւոր մի շարք իրադարձություններ, որոնց մի մասին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Մեծ մասին ոչ միայն մասնակցելու է, այլեւ պայքարելու է մեդալների համար:

Տարվա 2 գլխավոր մարզական միջոցառումներից են ամառային 32-րդ օլիմպիական խաղերը: Տոկիո 2020-ը մեկնարկելու է հուլիսի 24-ին: Ավարտվելու է օգոստոսի 9-ին: Հայաստանը, որը Ռիո 2016-ում 30-ից ավելի ներկայացուցիչ ուներ, առայժմ ընդամենը 3 ուղեգիր է ձեռք բերել՝ 1-ը՝ մարմնամարզությունից, 2-ը՝ ըմբշամարտից: Դեռեւս առջեւում են ըմբշամարտի եւ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերը, որոնցում հայ մարզիկները կարող են ավելացնել վարկանիշների թիվը: Բռնցքամարտի վերաբերյալ դեռ վերջնական մանրամասներ չկան, իսկ ըմբշամարտում հայերը 2 հնարավորություն ունեն. եվրոպական մրցաշարը, որը տեղի կունենա մարտի 19-22-ը, Հունգարիայում եւ համաշխարհայինը, որը կկայանա ապրիլի 30-ից մայիսի 3-ը Բուլղարիայում:

Հայաստանի հենակետային մարզաձեւերից մեկում՝ ծանրամարտում, դեռեւս հայտնի չէ, թե քանի վարկանիշ կունենանք: Դա պարզ կլինի այս տարվա մայիսին, սակայն քանիսն էլ լինեն, մի բան հստակ է, որ 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որը սպասում է, որ իրեն փոխանցեն Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին, պայքարելու է ոսկե մեդալի համար:

Օլիմպիական տարվա ընթացքում սովորաբար օլիմպիական որոշ մարզաձեւերի մայրցամաքային առաջնություններն այնքան էլ մեծ ուշադրության չեն արժանանում, որքան ոչ օլիմպիական տարիներին: Մարզիկները պատրաստվում են խաղերին ու երբեմն նախընտրում են բաց թողնել դրանք, արդյունքում այդ ստուգատեսներն այնքան էլ ուժեղ կազմ չեն հավաքում, եւ դիտարժանությունը նվազում է, սակայն ամեն դեպքում դրանք մեդալ նվաճելու հերթական հնարավորություն են: Փետրվարի 10-16-ն Իտալիայում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, ապրիլի 4-12-ը Ռուսաստանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Ֆրանսիայում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայ մարմնամարզիկները բաց չեն թողնում նաեւ գավաթի մի շարք խաղարկություններ: Դոհայի գավաթի խաղարկությունը մարտի 18-21-ն է:

Օլիմպիական խաղերից ոչ պակաս շատերի համար նույնիսկ ավելի կարեւոր է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այս տարի այն յուրահատուկ է՝ հոբելյանական: Մրցաշարի 60-ամյակի կապակցությամբ այն այս տարի անցկացվելու է տարբերվող ձեւաչափով՝ ՈՒԵՖԱ-ի անդամ 12 երկրների 12 քաղաքներում հունիսի 12-ից հուլիսի 12-ը: Ինչպես հայտնի է, ցավալի որակավորման փուլից ու դրա ողբերգական ավարտից հետո ՀՀ-ն մրցաշարը դիտելու է հեռուստացույցով:

Ընդհանրապես ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար տարին սկսվելու է ընկերական 2 հանդիպումներով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտնել է, որ մարտի 26-ին ՀՀ-ն կհյուրընկալվի Ուզբեկստանին, իսկ 30-ին՝ Ղազախստանին: Մինչ այդ էլ ֆուտբոլասերները գլխավոր մարզչի վերաբերյալ նորությունների են սպասում: Աստիճանաբար հասունանում են խոսակցությունները, ըստ որոնց, Աբրահամ Խաշմանյանը կարող է փոխարինվել: Նրա օրոք հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը: Բացի այդ՝ այս մասնագետի հարաբերությունները խաղացողների հետ սրված են, այդ պատճառով էլ կարծիքներ կան, որ նա չի կարող շարունակել աշխատանքը հավաքականում:

Սեպտեմբերին էլ կմեկնարկի Ազգերի լիգայի 2020-21 մրցաշրջանը: Մրցաշարի 2-րդ մրցաշրջանում Հայաստանն ընդգրկված է լինելու C դիվիզիոնում: Վիճակահանությունը կայանալու է մարտի 3-ին Նիդերլանդներում:

ՀՀ-ն այս տարի ներկայացված է լինելու նաեւ ձմեռային ամենադիտարժան մարզաձեւերից մեկի՝ գեղասահքի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հաստատեց, որ մենասահորդներ Սլավա Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, ինչպես նաեւ Թինա Գարաբերդյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 2 մրցումներին էլ մասնակցելու են: Եվրոպայի առաջնությունը կայանալու է հունվարի 20-26-ը, Ավստրիայում, իսկ աշխարհի առաջնությունը՝ մարտի 16-22-ը, Կանադայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23044 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ