ՀՀ 2019 թ. 10 լավագույն մարզիկների ընտրության միջոցառման համար ծախսվել է 1 մլն 80 հազար դրամ

Հայաստանի 2019 թ. լավագույն 10 մարզիկների ընտրության միջոցառումը կազմակերպելու համար ծախսվել է 1 մլն 80 հազար դրամ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: 2019 թ. դեկտեմբերի 25-ին եզրափակված մրցույթի անցկացման համար պետական բյուջեով գումար նախատեսված չի եղել:

Ողջ գումարը տրամադրել է հովանավորը: Եղել է 1 հովանավոր՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Նախարարությունը չի նշում, թե կոնկրետ ինչի համար է գումարը ծախսվել, սակայն անցակցման վերաբերյալ որոշ հանգամանքներ հայտնի են: Օրինակ, հանրության SMS քվեարկության օպերատորը «Ղարաբաղ տելեկոմն» էր: Մարզիչների ու մարզական լրագրողների քվեարկությունն անցկացվում էր Doubletree by Hilton Yerevan հյուրանոցում: Քվեարկողների համար կար հյուրասիրություն: Ապահովված էր ուղիղ եթեր, որի պատասխանատվությունը հանձնված էր V SPORT-ին:

SMS քվեարկության, մարզական լրագրողների ու մարզիչների ընտրության հանրագումարով դեկտեմբերին կայացած մրցույթի տասնյակում ընդգրկվել էին մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Հակոբ Մկրտչյանը, Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ նրանց համար մեծարման երեկո է կազմակերպվելու:

Տպել
654 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան