Երևան
12 °C
Վաղ առավոտից Գյումրու Մովսես Խորենացի 46/1 հասցեում տոնական եւ սպասված իրարանցում էր: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի սոցիալական բնակարաններն ստանալու իրենց հերթին սպասող անօթեւան գյումրեցիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին սպասում:
Հենց «Անի» փողային նվագախումբն սկսեց նվագել, հուզմունքը հասավ գագաթնակետին: Վերջապես եկավ վարչապետը: Մինչեւ շենքին հասնելը բազմաթիվ նամակներ փոխանցվեցին Նիկոլ Փաշինյանին: Բնակարանների շահառու տատիկներն էլ առիթը բաց չթողեցին, որ բարձրաձայնեն, թե իրենց Ամանորի երազանքն այսօր կատարվեց՝ ե՛ւ բնակարան ունեցան, ե՛ւ Նիկոլ Փաշինյանին մոտիկից տեսան:






«Փաշինյան ջան, բարով ես եկել, հազար բարի ես եկել»,- հուզվեց տատիկներից մեկը: «Բարի գալուստ «ԱՌԴԱ»-ի ընտանիք»,- ներկաներին ողջունեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը: Տատիկները կարմիր ժապավենը կտրեցին ու մտան ներս:




Կառուցված 18 բնակարաններից 11-ն այսօր տեր ունեցավ: Մնացած 7-ի համար նոր շահառուներ կփնտրեն: Այն, որ բնակարանների բաշխմանը, բացի տեղական եւ մարզային կառույցների ղեկավարներից եւ պատասխանատուներից, մասնակցում է երկրի վարչապետը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլք, ըստ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի, իր բացատրությունն ունի:
«Մեր երկրում իրապես իրավիճակ է փոխվել: Նկատի ունեմ այն, որ վերջին 7 տարում 109 բնակարան ենք կառուցել, 68-ը՝ Վանաձորում, 41-ը՝ Գյումրիում, առայժմ 41-ը: Եվ նման առիթների ժամանակ չի եղել որեւէ մեկ դեպք, որ Տարածքային կառավարման կրտսեր մասնակիցը մասնակցեր: Ի տարբերություն դրա՝ անցյալ տարի նախարարը մասնակցեց: Իսկ էս տարի էլ չասեմ: Պարո՛ն վարչապետ, շնորհակալ ենք: Ձեր այցը մենք ընդունում ենք՝ որպես աշխատանքի գնահատական: Բայց մենք դրա համար չէ, որ կառուցել ենք: Մենք միշտ ենք կառուցել, որովհետեւ միշտ ենք հավատացել մեր երկրի ապագային, մենք կառուցել ենք, որովհետեւ պետք է ամեն մեկս մեր գործն անենք, որ առաջ գնանք»,- ասաց Ստեփանյանը:

«ԱՌԴԱ»-ն շահառուներին եվրոբնակարաններ է հանձնում՝ ապահոված ջեռուցման համակարգով, խոհանոցն ամբողջովին կահավորված, գազօջախով, կահույքով, սանհանգույցները եւս ունեն համապատասխան կահավորում: Նաեւ շատ կարեւոր խնդիր է լուծում: «ԱՌԴԱ»-ն ամբողջովին հոգում է բոլոր բնակիչների ջեռուցման ծախսը: Նախորդ երկու փուլերում շահագործված բնակարանների պարագայում էլ այս պարտավորությունն անխախտ է եղել:




Բնակարաններն ստանալուն պես շահառուներն իրար հյուր գնացին, շնորհավորեցին միմյանց, բայց Ռոզա տատիկը դժգոհ էր, ոչ թե բնակարանից, այլ տրամադրման պայմանից: Ասաց՝ 88-ին 2 սենյականոց բնակարան է կորցրել, երբեք որեւէ փոխհատուցման ծրագրից չի օգտվել: Հիմա ստիպված է եկել սոցիալական բնակարան, քանի որ տնակը քայքայված, առնետների ու շների կացարան է արդեն դարձել: Տատիկն ուզում էր սեփականաշնորհման իրավունքով բնակարան ունենալ, որ կարողանար այն թոռնուհուն նվիրել: Սոցիալական բնակարանը, սակայն, նման հնարավորություն շահառուին չի տալիս:

Հաջորդ տարի եւս «ԱՌԴԱ»-ն շինարարություն կիրականացնի, բայց՝ ոչ բնակարանաշինություն: Արդեն շահագործված շենքերի տարածքի մերձակա հատվածում քաղաքապետարանի առաջարկով մանկապարտեզ եւ մարզամշակութային հաստատություն կհիմնվի: Ընկերությունն արդեն տարածքի ուսումնասիրությունն սկսել է: Ծրագրի հովանավորն ամերիկաբնակ Սարգիս Սեբեջյանն է, որի կինը՝ Նունե Քեչեջյանը, տարիներ առաջ ընտանիքի հետ Բեյրութից գաղթելուց հետո 4-5 տարի ապրել է Գյումրիում, այնուհետ տեղափոխվել նահանգներ: «Իրենք են սա անում մեծ սիրով, մանկապարտեզը 44 երեխայի համար պետք է լինի: Աստծուց առաջ չընկնենք, բայց նոր ծրագիրը կանենք: Մենք պատրաստ ենք Գյումրու քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության համար»,- ասաց «ԱՌԴԱ»-ի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը:
Իսկ ընդհանուր առմամբ անցնող մեկ շաբաթում Գյումրիում տարբեր ծրագրերի իրականացմամբ 25 անօթեւան ընտանիք է տնակից քարաշեն բնակարան տեղափոխվել:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT