Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է ՀՔԾ (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վաղը՝ դեկտեմբերի 27-ին, հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ «Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից եւ վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետեւ ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,- ֆեյսբուքի իր ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է Խաժակյանը:

Ըստ «Լույս» խմբակցության ղեկավարի, իր զգայարանները հուշել են, որ ուղիղ եթերի ժամանակ Երեւանի քաղաքապետարանում են գտնվել նաեւ ՀՔԾ ներկայացուցիչները, որոնք ինչ-որ գործողություններ են իրականացրել:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ, քանի որ Երեւանի ավագանու նիստի ժամանակ հանցագործության մասին հաղորդում էր տվել ընդդեմ  քաղաքապետ Հայկ Մարությանի: Ըստ Խաժակյանի, Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ իր լիազորությունները սկզբում դնելով փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, այնուհետ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա, ով Խաժակյանի պնդմամբ, դրանք իրականացնելու իրավունք չի ունեցել: «Կարգադրության մեջ փաստացի գրվեց հետեւյալը, որ Հրաչյա Սարգսյանը պետք է լիազորությունները վերապահի Հայկ Սարգսյանին քաղաքապետի կարգադրությամբ եւ հանձնարարությամբ: Ես դիմել էի, որ այդ վերապահման փաստաթուղթն ինձ տրամադրեին: Դա ինձ չտրամադրվեց, այլ տրամադրվեց բուն կարգադրությունը: Եվ այսօր իմ զգայարանն ասաց, որ Դավիթ չկա այդպիսի փաստաթուղթ»:

Խաժակյանն ուղիղ եթերում նաեւ ասաց, որ իր զգացողությամբ, քաղաքապետարանում ՀՔԾ ներկայացուցիչները որոշակի քննարկում են իրականացրել, թե ինչպես է հնարավոր կարգավորել այդ հարցը: «Որովհետեւ, եթե չկա Հայկ Սարգսյանին լիազորությունները վերապահելու այդպիսի որոշում, ապա 2 հնարավոր տարբերակ է մնում,  կամ այսօր պետք է Հրաչյա Սարգսյանը ստեղծի այս փաստաթուղթը հետին թվով, կամ պետք է փոխվի քաղաքապետի կարգադրությունը, որը հրապարակված է, եւ ինձ էլ է պաշտոնապես տրված: Ենթադրենք, ինչ-որ կերպ լիազորությունները վերապահվել են Հայկ Սարգսյանին, ո՞րն է դրա հետեւանքը: Դրա հետեւանքն այն է, որ Հայկ Սարգսյանը ստորագրել է 70-ից ավելի իրավական ակտ, քաղաքապետի որոշումներ, կարգադրություններ, որոնք անօրինական են եւ կարող են հեշտությամբ չեղարկվել: Դա հենց վնասն է, որը շտկելու տարբերակներ են ման գալիս»,-հայտարարել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ըստ նրա, պետք չէ ծանրացնել վիճակը, որովհետեւ մի բան է լիազորությունն անցնել, փաստաթղթի կեղծիքով, մեկ այլ բան է շարունակաբար դա անել,-ասել է Խաժակյանն ու հույս հայտնել, որ ՀՔԾ-ն պատասխանատու մոտեցում կցուցաբերի: «Երբ Դուք տալիս էիք ինձ կարգադրությունը, որով էդ լիազորությունն էր վերապահվում, բայց պարզվեց իմ ձեռքի տակ կա իրականաը, երբեք չեք իմանա, թե էլ ինչ կարող է իմ ձեռքի տակ լինել: Էն, ինչ հիմա փոխում եք, սարքում եք, խնդրում եմ, նման բաներից զերծ մնալ, որպեսզի հետո միմյանցից եւ հասարակությունից  նեղանալու առիթներ չունենանք»,-խոսքն ավարտել է Դավիթ Խաժակյանը:

Տպել
1875 դիտում

Պիտի գիծը հասկանանք, նոր ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում՝ մեզ սպանեցեք, կամ մեջը չէ, լռեցեք, հարցը լուծվի․ Ղալումյան

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)