Դատավոր Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացված միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Այնուհետեւ դատարանը բավարարել է Ուզունյանին կալանավորելու միջնորդությունը: «Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման եւ քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում՝ Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու եւ բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն:

Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Մասնավորապես ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007 թվականին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

Այս հաղորդագրության հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի դարձավ, որ Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ: 

Ըստ մամուլի՝ Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա Երեւան-Մոսկվա չվերթով, եւ հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռն ստուգելիս հայտնաբերել փամփուշտը:

65-ամյա Ուզունյանը Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավորն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10622 դիտում

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում

Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն

Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան

Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան