Կոնսենսուս մինուս ժողովուրդ

Իրենք իրենց ընդդիմություն հռչակած ռեւանշիստները վերջերս դարձյալ սկսել են խոսել «կոնսենսուս մինուս մեկ»-ի մասին: Քաղաքական դաշտն, իբր, միավորվում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի դեմ՝ հանրապետականները կազմ ու պատրաստ են, Դաշնակցությունն ակտիվանում է, «Վերնատունը» խոստանում է ակտիվանալ, Քոչարյանի որդին է ուզում կուսակցություն ստեղծել, Վանեցյանն է աշխուժանում, ԲՀԿ-ն է դիրքավորվում...

Առաջին հայացքից կարող է թվալ, թե իսկապես էլ «կոնսենսուս մինուս մեկն» իրականություն է դառնում: Այլ հարց է, որ այդ «մեկը» ոչ թե Նիկոլ Փաշինյանն է՝ իր ղեկավարած քաղաքական ուժով, այլ հասարակության մեծամասնությունը: Որովհետեւ, եթե քաղաքական ուժերից մեկը վայելում է հասարակության բացարձակ մեծամասնության աջակցությունը (իսկ Փաշինյանի վարկանիշը, որոշ գնահատականների համաձայն, այսօր էլ գերազանցում է 70 տոկոսը), ու մյուս ուժերը «կոնսենսուսով» համախմբվում են այդ ուժի դեմ, ստացվում է, որ կոնսենսուսը ժողովրդի մեծամասնության դեմ է:

Ի դեպ՝ այս իրավիճակը նորություն չէ, վերջին տասնամյակներում գրեթե միշտ էլ այդպես է եղել՝ քաղաքական դաշտի մեծամասնությունը համախմբված է եղել հասարակության մեծամասնության դեմ: Ու խնդիրը միայն այն չէ, որ իշխող քաղաքական ուժը, որպես կանոն, բռնությունների եւ ընտրակեղծիքների միջոցով «հաղթել է»՝ չունենալով հանրության աջակցությունը (այսինքն՝ համախմբվել է ժողովրդի դեմ): Խնդիրն այն է, որ հատուկենտ բացառություններով՝ քաղաքական մյուս ուժերը նույնպես համախմբվել են այս կամ այն եղանակով հասարակության հաշվին ապրելու «գաղափարի» շուրջ: Դաշնակցությունն, օրինակ, ընդդիմադիր կեցվածքով մասնակցում էր ընտրություններին, ստանում, ասենք, 5-6 տոկոս, հետո վազում նախագահական, կոալիցիա կազմում ընտրակեղծարարների հետ եւ մի քանի նախարարական ու մարզպետական պորտֆել ստանում: Արդյունքում՝ մի քանի մարզերի ղեկավարումն իրականացնում էր այն ուժը, որին այդ մարզերի բնակիչների 94-95 տոկոսը դեմ էր քվեարկել:

Նույն կերպ էին վարվում նաեւ քաղաքական դաշտի «հաճախորդները»՝ իշխանությունների դեմ բոցաշունչ ելույթներ էին ունենում, ընդդիմադիր դաշտից պատկառելի թվով ձայներ փախցնում, դրանք դնում ընտրակեղծարար իշխանությունների ոտքերի տակ ու փոխարենը պաշտոններ ստանում: Մի խոսքով՝ բոլոր դերերը նախապես բաշխված էին: Ի սկզբանե հայտնի էր, թե որ ուժերը պիտի  մտնեն կոալիցիա, որոնք՝ «հաճախորդ» դառնան, որոնք՝ ընդդիմություն աշխատեն միջազգային ատյաններում իշխանությունների դեմքը փրկելու համար ու դրա դիմաց որոշակի բիզնես-արտոնություններ ստանան: Ընդ որում՝ բոլոր այս գործարքներն իրականացվում էին ժողովրդի թիկունքում: Հենց սա էր «կոնսենսուս մինուս ժողովուրդ» համակարգը:

Հիմա Քոչարյանն ու հանրապետականները փորձում են վերականգնել այդ համակարգը, եւ պատահական չէ, որ բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր ժամանակին այս կամ այն կարգավիճակով օգտվել էին այդ համակարգից, նրանց կողքին են: Նպատակը հասկանալի է՝ առաջին փուլում տապալել հասարակության աջակցությունը վայելող իշխանություններին, երկրորդ փուլում՝ նոր դերաբաշխում իրականացնել (ով ամենաակտիվը կլինի կամ ամենաշատը փող ծախսի՝ կդառնա իշխանություն, եւս մեկ-երկուսը՝ կոալիցիոն գործընկերներ, մյուսները՝ ընդդիմադիր կեցվածքով հաճախորդներ): Ու չարժե արհամարհանքով վերաբերվել այս ծրագրին՝ համարելով, որ դա բացառված է, եւ վերջ: Ցավոք՝ բացառված չէ, որովհետեւ իշխանությունների միակ հենարանը հանրային աջակցությունն է, իսկ դա փոփոխական մեծություն է: Հանրային աջակցությունը պայմանավորված է հանրային գիտակցությամբ, իսկ այդ գիտակցությունը ենթակա է քարոզչական մանիպուլյացիաների, դրա համար անհրաժեշտ գործիքակազմի  80-90 տոկոսն էլ տնօրինում են հանրության դեմ «կոնսենսուսի եկածները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6215 դիտում

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ