Երևան
12 °C
Շաբաթներ առաջ համացանցում հայտնված սկանդալային տեսանյութը, որ ներկայացնում էր՝ ինչպես են ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք կորզում, տուժողի առողջության կտրուկ վատթարացման պատճառ է դարձել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում նշեց տուժող Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Խոշտանգումը տեղի է ունեցել 2008 թ.: Մենք բժշկական փաստաթուղթ ունենք, որ Արմեն Մարտիրոսյանը մինչեւ 2008 թ.-ի այդ դեպքերը ճնշման հետ կապված խնդիր չի ունեցել... Վերջին 3-4 տարում ինչ-որ չափով վիճակը կայունացել էր, բայց այս տեսանյութը դիտելուց հետո պարբերաբար վիճակը վատանում է: Թեպետ պիտի նշեմ, որ ՔԿ հիմնարկը միջոցներ ձեռք առնում է, տանում է քաղաքացիական հիվանդանոց ստուգումների, բայց նրա ճնշումը շատ է բարձրանում եւ իջնում է շատ դժվարությամբ: Այդ ամենը կա փաստաթղթերով: Իրականում շատ ծանր է նայել, թե քեզ ինչպես էին խոշտանգում: Պետք է իր հետ աշխատեին հոգեբաններ, բայց դա չկա»,- ասաց փաստաբանը:
Խոսվե՞լ էր այս խոշտանգման մասին նախքան տեսանյութի հրապարակումը՝ հարցին ի պատասխան՝ Արա Ղարագյոզյանը հիշեցնում է. «2008 թ. մարտիմեկյան դեպքերից հետո բոլորը վախեցած էին, իսկ բաժիններում ակնհայտ խոշտանգումներ են եղել, որ չեն բացահայտվել: Նույնիսկ երբ մարդը հայտարարում էր խոշտանգման մասին, ինքն էր սուտ մատնության հոդվածով հայտնվում մեղադրյալի աթոռին: Միայն վերջին տարիներին է, որ իրավապաշտպաններս խոսում ենք խոշտանգումների մասին».:
Նախքան այս տեսանյութի հրապարակումն արյունոտ հակագազի մասին խոսել էր միայն Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, երբ Արաբկիրի ոստիկանական բաժնի սենյակներից մեկի բազմոցի հետեւից գտել էին այն: «Իրենց 2015 թ. զեկույցում էլ նշել էին, որ կառավարությանն այդ մասին հարցեր էին ուղղել, բայց այդպես էլ այս տարիների ընթացքում ոչ մի բան չպարզվեց, եւ նախկին կառավարությունն այդպես էլ չպատասխանեց, թե այդ ինչ արյան հետքեր էին հակագազի վրա»,- նշեց նա: Հիմքեր կա՞ն պնդելու, որ այդ հակագազը կիրառվել է նաեւ այլ անձանցից ցուցմունք կորզելու նպատակով, փաստաբանը նշեց, որ բավարար հիմքեր նման բան պնդելու կամ հերքելու համար չկան:
Արմեն Մարտիրոսյանն առաջին անգամ դատապարտվել է գողության մեղադրանքով: Փաստաբանը նշում է, որ նույնիսկ եթե խոշտանգմամբ ցուցմունք կորզելու փաստը նկատի չառնենք, միայն խոստովանական ցուցմունքի հիման վրա մարդը չպիտի դատապարտվի: «Նույնիսկ մեր Քր. դատ. օրենսգիրքն է արգելում, որ մեկ անձի խոստովանական ցուցմունքը դրվի մեղադրանքի հիմքում: Իսկ այս պարագայում հիմք է ընդունվել միայն խոստովանական ցուցմունքը, եւ կայացվել է մեղադրական դատավճիռ»,- ասաց նա:
Տուժողի կնոջ քրոջ՝ Մերի Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է, որ գողությանը նա անմասն է եղել. «Տեսանյութում պարզ լսվում է՝ երբ խփում են, նա բղավում է՝ ինչ թուղթ ստորագրեմ, բերեք՝ ստորագրեմ, այսինքն՝ ինքը նույնիսկ տեղյակ չէ՝ ինչ մեղադրանքի մասին է խոսքը»:
Խոշտանգմամբ ձեռք բերված ցուցմունքի հիման վրա Արմեն Մարտիրոսյանին դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման: «Պատիժը կիրառվել է պայմանական, քանի որ առկա է եղել խոստովանությունը»,- ասաց փաստաբանը:
Արմեն Մարտիրոսյանն այժմ մեղավոր է ճանաչվել թմրանյութերին առնչվող գործով եւ դատապարտվել ազատազրկման: Մերի Գրիգորյանը նշում է, որ իր անձնական փոքրիկ հնարավորությունների շրջանակում կազմակերպած հետաքննությունից արդեն իսկ ապացույցներ է ձեռք բերել, որ կասկածի տակ են դնում նաեւ այս դատապարտության իրավաչափությունը: Հավելեց, որ Մարտիրոսյանի կինն ու անչափահաս երեխան եւս ունեն առողջական խնդիրներ:
Ո՞րն է պահանջը՝ այս հարցին փաստաբանը պատասխանում է միանշանակ. «Պահանջում ենք՝ արդյունավետ քննություն անցկացվի... երկար չենք սպասելու, եթե մենք տեսնենք, որ Հայաստանում արդյունավետ քննություն չի իրականացվում, դիմելու ենք ՄԻԵԴ»:
Իրավական գործընթացներում դատարանների ներկայիս ծանրաբեռնվածությամբ ձգձգումները չե՞ն կարող տրամաբանորեն հիմնավոր լինել՝ Արա Ղարագյոզյանը վստահ է՝ ոչ: «ՄԻԵԴ-ի որոշումներով հստակ նախատեսված է, որ խոշտանգումների գործերի քննությունը պետք է արագ իրականացվի: Իսկ եթե դեպքից անցել է արդեն երկու ամիս, դեռ մեղադրյալ չկա, արդեն հիմնավոր կասկած է առաջանում այդ առումով: Մամուլով անուններ են շոշափվում, որ այս կամ այն մարդն է տեսանյութում, իսկ մեղադրյալ չկա»,- ասաց փաստաբանը:
Արմեն Մարտիրոսյանին խոշտանգելու դեպքով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ: ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ տեսանյութում երեւացող 3 անձանց ինքնությունը հայտնի է. նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են (Ճամբարակի ոստիկանապետ Նարեկ Սիմոնյանի,-հեղ.), իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT