Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է՝ ինչպես են ընթանալու նախագահի ու գործկոմի անդամների ընտրությունները: Հայտարարությունը տեղադրված է ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Դեկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ժողովը բաղկացած է լինելու 2 մասից:
Առաջին հատվածում ներառված են լինելու օրակարգի առաջին 6 հարցերը, որոնցից մեկը վերաբերում է ներկա գործկոմի կողմից կասեցված ՀՖՖ անդամներին: Ժողովի այս հատվածին կմասնակցեն ՀՖՖ անդամները՝ բացառությամբ կասեցված 9 անդամների, որոնք հետեւյալներն են՝ Արնար Հիմնադրամ, Դինամո 2000 ՖԱ ՀԿ, Զվարթնոց ՖԱ ՍՊԸ, Լոռի ՖՄԱ բարեգործական ՀԿ, Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա ՀԿ, Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ, Հայք ՖԱ ՀԿ, Նորացված Փյունիկ ՖԱ ՀԿ, ՀՖՖ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ ՓԲԸ: Ժողովի առաջին մասին հրավիրվածի կարգավիճակով կմասնակցեն նաեւ ՀՖՖ նախագահի թեկնածուները եւ գործկոմի նախկին կազմը:
Ժողովի առաջին մասում ընդգրկված 6-րդ կետի կատարման ժամանակ անդամները որոշում կկայացնեն կասեցված անդամների հետագա ճակատագրի վերաբերյալ: Յուրաքանչյուր կասեցված անդամի կասեցման հաստատումը կդրվի առանձին քվեարկության:
Անդամները, որոնց կասեցումը չի հաստատվի, կվերականգնեն ՀՖՖ անդամությունից բխող իրենց բոլոր իրավունքները, այդ թվում՝ պատվիրակների միջոցով հաջորդող հարցերի քվեարկությանը մասնակցելու եւ ներկայացված թեկնածուների միջոցով ՀՖՖ մարմիններում ընտրվելու իրավունքները: Այն անդամները, որոնց անդամության կասեցումը կհաստատվի, նրանց անդամության կասեցումը կմնա ուժի մեջ եւ կշարունակվի մինչեւ ՀՖՖ հաջորդ հերթական ժողով, ինչի արդյունքում նրանց անդամությունից բխող բոլոր իրավունքները կշարունակեն մնալ կասեցված:
Ժողովի 2-րդ մասին, որում կընդգրկեն օրակարգի 7-11-րդ հարցերը, բացի ժողովի առաջին մասին մասնակցող կազմից, կմասնակցեն նաեւ այն անդամները, որոնց անդամության կասեցումը ժողովի առաջին մասում կվերացվի: Հրավիրվածի կարգավիճակով կմասնակցեն նաեւ գործկոմի անդամության համար առաջադրված թեկնածուները՝ բացառությամբ նրանց, ում առաջադրած անդամների կասեցումը շարունակում է մնալ ուժի մեջ: Ժողովի այս հատվածում տեղի կունենա նախագահի ու գործկոմի անդամների ընտրությունը:
ՀՖՖ նախագահի ընտրություններում կա 3 թեկնածու: Նրանք են ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ներկայիս գործկոմի անդամ, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT