Երևան
12 °C
Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում:
«Ուրախ եմ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության այս նոր հնարավորության համար, քանի որ բազմաթիվ տարիների փորձը ցույց է տվել, որ ընկերությունը վստահելի գործընկեր է մեզ համար, որը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություն է մատուցել դրա կարիքն ամենաշատը ունեցող անձանց: Այսօր մենք սկսում ենք համագործակցության նոր փուլ՝ տարեցների խնամքի ծառայությունների ոլորտում, ինչը շատ կարևոր է ոչ միայն այն իմաստով, որ մասնագիտական աջակցություն տրամադրելու է ոլորտում տարիների փորձ կուտակած ընկերությունը, այլև այն պատճառով, որ սա կարող է դաշտում մրցակցային հնարավորություն ստեղծել՝ բարձրացնելով ծառայությունների որակը»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Հուշագրի շրջանակներում Հայկական կարմիր խաչի ընկերությունը իրականացնելու է Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:
Ըստ հուշագրի՝ ընկերությունը պարտավորվում է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70%-ի հետ:
160 խնամյալների համար բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:
«Ի թիվս 192 պետությունների, որտեղ Կարմիր խաչը գործունեություն է ծավալում, փորձում ենք անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու համար այն մարդկանց, ովքեր օգնության, ուշադրության կարիք ունեն: Շնորհակալ եմ այս վստահության համար: Կարող եմ հավաստիացնել, որ մեր կուտակած տարիների փորձը կներդնենք՝ Գյումրու տուն-ինտերնատում բնակվող մեր հայրերին ու մայրերին արժանապատիվ ծառայություններ մատուցելու համար»,- ասել է ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
2020 թ.-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ.-ին ևս 43 մլն. դրամ կներդրվի՝ մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ.-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել շուրջ ևս 16.5 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:
Նշենք, որ հուշագիրը կգործի մինչև 2022 թ.ի վերջը: Մինչև հուշագրի գործողության ժամկետի լրանալը՝ 2 ամիս առաջ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կստեղծվի աշխատանքային խումբ, որի եզրակացության հիմքով կորոշվի 2023-2024 թթ. համագործակցության նպատակահարմարությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT