Երևան
12 °C
Խոշտանգում երևույթի նկատմամբ իրավապահների վերաբերմունքը չի փոխվում, ու դրա արդյունքում հավանականությունն առանց խոշտանգման հասարակություն ունենալու զրոյանում է: Այս մտահոգությունն այսօր «Հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութ. ո՞ր փուլում է քրգործը» թեմայով քննարկման ընթացքում հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: «Քանի դեռ դատավորները խոշտանգողներին արդարացնում են, հեռանկար չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ հանրության որոշակի շերտեր են նորմալ համարում որոշակի հանցանքներում կասկածվողներին խոշտանգելը:
«Ոստիկանությունում, քննչականում հարցեր են բարձրացնում՝ բա որ չխոշտանգեն, էդ ցուցմունքը չկորզեն, ձեզ ո՞նց պաշտպանեն: Իրենց համար դա նորմալ վիճակ է: Իրենց հոգեբանության մեջ ոչինչ չի փոխվել: Ավելին ասեմ՝ դատախազությունում մասնավոր զրույցի ժամանակ իրենք էլ են փորձում դա արդարացնել: Եղել է դեպք, որ դատավորն ինձ ասել է՝ երկու ապտակն ինչ է, որ եկել ու երկու ապտակի համար այսպիսի աղմուկ եք բարձրացրել: Անգամ դատավորի մակարդակում գիտակցության մեջ չկա այդ գաղափարը, որ որևէ պարագայում, եթե անգամ մարդն ամենածանր հանցագործությունն է կատարել, խոշտանգումը, բռնությունն ընդունելի չեն: Եթե մենք սա այսօր չկանխենք, յուրաքանչյուրիս հարազատը, մտերիմը, երեխան, եթե հայտնվի ոստիկանությունում, պիտի խոշտանգման ենթարկվի: Եթե համարում եք, որ դա նորմալ է, ժողովուրդը ջան, եկեք ասենք, որ դա նորմալ է: Բարձրացնենք օրենքի մակարդակով, ասենք՝ տեղ-տեղ կարելի է մարդկանց խոշտանգել»,- ասաց իրավապաշտպանը:
Նա հիշեցրեց, որ հանրությանը հայտնի են դարձել բազմաթիվ սարսափելի դրվագներ, բայց շատ ավելի շատ են լինում չբացահայտված դեպքերը. «Ահավոր նվաստացուցիչ դեպքեր են եղել՝ հայտնի՝ շամպայնի շշի դեպքը, մարդու վրա միզել են, մարդկանց բռնաբարել են: Ինչ եք կարծում՝ մարդը խոշտանգվելուց հետո պիտի դուրս գա ու պատմի՞ հանրությանը՝ գիտե՞ք, սենց բան է եղել. մարդը չի էլ ուզում հիշել դա»:
Կարապետյանցը նշեց, որ ծանր հարց է մնում նաև խոշտանգումներով կորզվող սուտ մատնության հարցը. «Մի խումբ մարդիկ վերջերս հայտարարություն տվեցին, որ խոշտանգմամբ մատնություն են կորզել: Հիմա հարուցված է քրեական գործ: Բայց անգամ չեն կանչել այս հայտարարությունը տված մարդկանց: Կանչել են խոշտանգողներին, նրանք էլ ասել են՝ վա՜յ, ինչ եք ասում, բա մենք տենց տղանե՞ր ենք»:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ պաշտոնյաները վստահ են, թե իրենց բարեկամները չեն ընկնի ոստիկանություն կամ էլ ընկնելու դեպքում իրենց միջամտությամբ կազատվեն: Իրավապահները նույնիսկ առաջարկում են իրավապաշտպաններին իրավական խնդիր ունենալու դեպքում զանգել իրենց. «Ես որևէ պարագայում ձեզ չպիտի զանգեմ, հարգելի՛ պաշտոնյաներ, հարգելի՛ իրավապահներ,- ընդգծեց Կարապետյանցը,- վարույթ իրականացնող, արդարադատություն իրականացնող, վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից այդ հին հոգեբանությունն է: Այսպես չի կարելի, այսպես չենք գնա առաջ»:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT