Երևան
12 °C
«Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու համար:
Նշենք, որ «Կանանց աջակցման կենտրոն»-ն այսօր բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կանանց հարցերով խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նամակում կենտրոնի շահառուներից մեկի հետ կատարված դեպքի մասին է պատմվում: Մասնավորապես այն, որ շահառու Ա.Մ.-ն ընտանիքի անդամի՝ ամուսնու կողմից մշտապես ենթարկվելով դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, կենտրոնի կողմից ստացել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ ժամանակավոր կացարան՝ ապաստարան: 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային բաժնի քննիչի կողմից Ա. Մ.-ն որպես տուժող քրեական գործի շրջանակում հրավիրվել է քննչական բաժին՝ հարցաքննություն կատարելու նպատակով: Արդեն քննչական բաժնում պարզվել է, որ քննիչը կանչել է Ա. Մ.-ին բռնարար ամուսնու հետ առերես հարցաքննելու համար:
«Առերես հարցաքննությունից հետո, երբ շահառուն ցանկացել է Կենտրոնի փաստաբանի և սոցիալական աշխատողի ուղեկցությամբ հեռանալ քննչական բաժնից, նրա ամուսինը և որդին քննիչների ներկայությամբ կիրառել են բռնություն և ֆիզիկական ուժ Կենտրոնի աշխատողների և Ա. Մ.-ի նկատմամբ, վերջինիս քաշքշել են և հարկադրաբար, կամքին հակառակ տարել իրենց հետ: Քննիչները դրսևորել են անգործություն և որևէ միջոց չեն ձեռնարկել: Նշվածի կապակցությամբ անմիջապես հաղորդում է ներկայացվել ոստիկանության տարածքային բաժին, որի կողմից Ա.Մ-ն հայտնաբերվել է և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասվածքներ պատճառված լինելը պարզելու համար: Դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել:
Ստացվում է, որ իրավապահ համակարգը ներկայացնող պետական կառույցը՝ ՀՀ քննչական կոմիտեն, իր գործողություններով, այդ թվում՝ հրապարակային արտահայտած դիրքորոշմամբ ոչ միայն պարտակում է կատարված հանցավոր արարքը՝ խրախուսելով այն կատարած անձի անօրինական վարքագիծը և կեղծում է իրական փաստերը, այլև քննիչի դրսևորած ոչ պրոֆեսիոնալ վարքագծի և կողմնակալ մոտեցման արդյունքում կինը հերթական անգամ ենթարկվում է բռնության ընտանիքի անդամների կողմից»,-գրված է նամակում:
Վերոգրյալի համատեքստում, ըստ նամակի հեղինակի, խնդրահարույց և խտրական է ոչ միայն ընտանիքում բռնության դեպքերով քրեական հետապնդման իրականացման և գործի քննության հատուկ ընթացակարգերի բացակայությունն, այլև ի դեմս պետական մարմնի կամ պաշտոնյաների՝ ընտանիքում բռնության դեպքերը հովանավորելու և կոծկելու քաղաքականություն վարելը:
Նշվածի հիման վրա «Կանանց աջակցման կենտրոն»-ը խնդրել էր հանձնարարել ուսումնասիրել սույն գործի փաստերը, միջոցներ ձեռնարկել Կենտրոնի շահառու Ա.Մ-ի՝ օրենքով ամրագրված իրավունքների խախտումներն արձանագրելու համար և պատասխանատու անձանց նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT