Վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դարձյալ հեռացավ խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:

Պաշտպանները բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Այսօրվա դատական նիստում անդրադառնալով այդ որոշմանը՝ պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասաց. «Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունից երեւում է, որ գրավի կիրառումը դատարանն անթույլատրելի է համարել, քանի որ առկա է հավականություն, որ ազատության մեջ լինելու դեպքում Մանվել Գրիգորյանը կարող է գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, սակայն դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե Գրիգորյանը կոնկրետ որ անձանց նկատմամբ և ինչ եղանակով կարող է անօրինական ազդեցություն գործադրել»:

Պաշտպանի խոսքով՝ խափանման միջոցը չփոխելու եւ իրենց միջնորդությունը չբավարարելու արդյունքում արդարադատությունը վնաս է հասցվել. «Այսօրվա դրությամբ բողոքարկվող որոշումը դե ֆակտո չունենալով՝ ունենք երկու անջատված գործ, ինչը բխել է հենց վիճարկվող որոշումից, ունենք ամբաստանյալի խախտված իրավունք»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով, սակայն, վիճարկվող դատական ակտը բավարար չափով պատճառաբանված եւ հիմնավորված էր. «Ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ խափանման միջոցը փոփոխելու հիմքեր չկան, եւ գրավը, անկախ դրա չափից, չի կարող բավարար երաշխիք հանդիսանալ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի պատշաճ վարքագիծը սույն գործի դատական քննության ընթացքում ապահովելու համար,-ասաց դատախազը՝ հավելելով, որ եղած ռիսկերը ոչ նվազել են, ոչ էլ վերացել:

Դատարանը սույն միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանները բողոքարկել էին նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով դարձյալ մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Այդ բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավորի՝ Նարինե Հովակիմյանի, որն էլ, լսելով կողմերին, այսօր հեռացել էր խորհրդակցական սենյակ, ապա րոպեներ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժել էր բողոքը:

 

 

 

Տպել
1743 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել