Երևան
12 °C
Ընդամենը 1,5 տարվա գործունեություն ունեցող հիմնադրամը, որի ռեալ աշխատանքային ժամանակը 1 տարի է, ունեցել է այս ընթացքում ավելի քան 5 միլիոն դոլար բյուջե:
Այս մասին երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Իր ելույթի սկզբում նա ողջունել է ընթրիքի բոլոր հյուրերին, ներկաներին ու նաեւ նրանց, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել եւ շարունակել է.
«Ողջունում եմ այս դահլիճում ներկա բոլոր գործարարներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շենացնում են մեր երկիրը: Ձեր ներկայությունը ես համարում եմ որպես վստահության եւ գնահատանքի դրսեւորում:
Ես ուզում եմ նշել առաջին հայացքից այն ոչ տեսանելի գործը, որն արվում է հիմնադրամների արդյունքում: Ինչպես գիտեք, այս հիմնադրամը սկսեց գործել իմ ամուսնու՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո: Ինչպես գիտեք, այդ ժամանակ գործող շատ հիմադրամներ փակվեցին, իրենց գործունեությունը դադարեցրեցին: Ես հիշեցնում եմ իմ այն հայտարարությունը, որ ես արել եմ՝ նշելով, որ այս հիմնադրամի գործունեությունն ամբողջությամբ հանձնելու եմ հաջորդ վարչապետի տիկնոջը եւ իմ խոսքերը վերահաստատւմ եմ:
Ուզում եմ նշել, որ ընդամենը 1,5 տարվա գործունեություն ունեցող հիմնադրամը, որի ռեալ աշխատանքային ժամանակը 1 տարի է, ունեցել է այս ընթացքում ավելի քան 5 միլիոն դոլար բյուջե:
Վստահ եմ, որ հանդիպել եք բազմաթիվ մութ գործարքների, խոսակցությունների, բայց ես այսօր կանգնած եմ այստեղ բաց ճակատով, որովհետեւ եթե որեւէ մեկի վրա մեր կողմից ճնշում լիներ, դուք կիմանայիք, եթե մութ գործարքներ լիներ, դուք կիամանայիք: Մեր գործունեությունն անցել է բաց եւ ամենօրյա գրաֆիկով:
Ո՞րն է հիմնադրամի՝ առաջին հայացքից ոչ տեսանելի կողմը: Մեր հասարակաության մեջ որպես ղեկավարի տիկին աշխատելն ու գործունեություն ծավալելը շատ դժվար է, չափազանց դժվար: Սա մեր հասարակությունն է, մեր կրթությունն է, մեր դաստիարակությունն է: Օրինակ Հայաստանի գյուղերից մեկում ավանդույթի ուժով գյուղի կանայք իրավունք չունեն գյուղապետարան մտնելու, երիտասարդ հարսներն իրավունք չունեն ծնողական ժողով գնալու, այլ սկեսուրներն են գնում:
Մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ եւ տեսնում եմ՝ այնտեղ հավաքված միայն տղամարդկանց եւ չգիտեմ՝ բարեւեմ, թե՞ ուղղակի գլուխս կախ անցնեմ, որովհետեւ չգիտեմ բարեւելն է ճիշտ ընկալվելու, թ՞ե ուղղակի անցնելը: Ես իհարկե բարեւում եմ: Այս ընթացքում չի եղել մեկ ամիս, որ ես չմտածեմ, այսպես ասած, վարչապետի տիկնոջ գործունեություն վարելու մասին: Ես այդ գործունեությունը չեմ դադարեցրել միայն ամուսնուս պատճառով, որը բառիս բուն իմաստով թույլ չի տալիս ինձ հանձնվել:
Հետաքրքիր է, եթե մտածենք՝ պե՞տք է արդյոք մեր երկրին ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեությունը: Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, վարչապետի տիկնոջն ու առհասարակ կանանց դիտարկում ենք որպես ուժ եւ ռեսուրս, որը կարող է եւ պետք է մասնակցի մեր պետության գործունեությանը:
Մենք անում ենք աշխատանք, որն այս պահին դեռեւս պետական միջոցներով հնարավոր չի լինում իրականացնել: Օրինակ, մեր ծրագրերից մեկով նախատեսում ենք վերանորոգել մարզերում գտնվող հանրակրթական դպրոցների՝ աղետալի վիճակում գտնվող սանհանգույցները: Պարզ է, որ պետական միջոցներով սա վաղ թե ուշ արվելու էր, բայց քա՞նի տարի էր պետք լինելու, եւ մենք ցանկանում ենք լրացուցիչ միջոցներ ներգրավելով անել ավելի շատ աշխատանք:
Սա միայն մեկ օրինակ է, մեկ այլ օրինակ է այն, որ այս 1,5 տարվա ընթացքում մեր հիմնադրամը հոգացել է մեր փայուն դասական երաժշտախմբերի ֆինանսավորումը, որպեսզի նրանք բնականոն կերպով կարողանան իրականացնել իրենց աշխատանքը: Օրինակները բազմաթիվ են եւ այստեղ ես կանգ կառնեմ, քանի որ կարծում եմ՝ հասկանալի է իմ ասելիքը:
Ինչպես արդեն նշեցի, իմ ամուսինը թույլ չի տալիս ինձ հանձնվել, նա խորհուրդ է տալիս ինձ լինել դուխով, եւ միաժամանակ խոնարհ՝ որպես կին: Այս երկու հակադրությունները պահպանելը, խոստովանում եմ, չափազանց բարդ է»,-եզրափակել է Ա. Հակոբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT