Մանվել Գրիգորյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատախազին. դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին:

Բացարկի հիմքում պաշտպանները դրեցին դատախազի կողմնակալության հարցը:

Մասնավորապես պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ իր արժանապատվությունը վիրավորվել է դատախազի հայտարարությունը. դատախազը հայտարարել էր, որ նիստերից մեկի ժամանակ պաշտպանն ասել է՝ «բոյկոտում ենք», եւ դրանից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. «Դատախազը մեղադրանքից դուրս հայտարարություններ է արել, որոնք բարձրացրել են պատվի եւ արժանապատվության հարց: Այդ հայտարարությունները քննարկման առարկա չեն դատարանում եւ վերաբերում են, օրինակ, պաշտպանի եւ իր պաշտպանյալի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը: Ես ասում եմ՝ իմ պաշտպանյալի հետ բազմիցս զրույցներ եմ ունեցել, որոնք կարող էին վիրավորական թվալ հարգելի մեղադրողին, եթե նրան հասանելի լինեին: Հիմա դատախազը վեր է կենում ու ասում՝ պաշտպանական կողմը, տվյալ դեպքում՝ ես, կազմակերպում է սիմուլիացիա: Ստացվում է, որ ներկա եղած մասնագետ բժիշկը, դատավորը, մենք բոլորս սիմուլիացիա ենք անո՞ւմ, եւ միայն դատախազի՞ն է հայտնի, որ երբ ես ասացի «բոյկոտ» բառը, իմ պաշտպանյալի վիճակը վատացավ»:

Արսեն Մկրտչյանը շեշտեց, որ դատախազը միայն այդ բառն է լսել, իսկ իր մյուս խոսքերը նրան լսելի չեն եղել. «Եվ եթե անգամ այդպես լինի, դա նշանակում է, որ պաշտպանական կողմը սիմուլացիա է կազմակերպո՞ւմ, սա հարգալի՞ց վերաբերմունք է, այս պարագայում հնարավո՞ր է պաշտպան աշխատել»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց միջնորդության դեմ: Անդրադառնալով պաշտպանների այն պնդմանը, թե ինքը շարունակ առարկել է խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունների դեմ՝ Դոլմազյանն ասաց. «Եթե որեւէ մեկը դատավարության ընթացքում Քրեական դատավարության դրույթներին համապատասխան իրացնում է որոշակի իրավունք, եւ դրանով պայմանավորված՝ մյուս կողմը զրկվում է իր ցանկալի միջնորդությունը հասանելի դարձնելուց կամ այն չի բավարարվում, եւ դրանով էլ պայմանավորված՝ ասում են, թե այդ մեկը շահագրգիռ է կամ կանխակալ վերաբերմունք ունի, դա տվյալ կողմի խնդիրն է»,- ասաց նա:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատախազին հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:55-ին:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Այս բողոքի քննությունը Վերաքննիչում սկսվել էր երեկ, ապա աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ հետաձգվել:

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2050 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ