Երևան
12 °C
Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի երեւանյան պրեմիերան։
Ֆիլմում ներկայացված է կոմպոզիտորի գլուխգործոցի՝ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը։ Արամ Խաչատրյանի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթել է ռեժիսոր եւ սցենարիստ Յուսուպ Ռազիկովի աշխատանքը: Նա էլ նկարահանել է ֆիլմը:
Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորում է ռուսաստանաբնակ դերասան Համբարձում Քաբանյանը: Ֆիլմի դիտումից հետո Յուսուպ Ռազիկովը եւ Համբարձում Քաբանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, թե ինչպես է կատարվել գլխավոր դերակատարի ընտրությունը: Ռազիկովը կատակով բացեց դերասանի գաղտնիքը՝ ասելով, որ նա անընդհատ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով գրել է իրեն եւ առաջարկել նկարահանվել:
Քասթինգի ավարտին ընտրությունը կանգ է առել երեք հայ դերասանների վրա՝ մեկը ԱՄՆ-ում ապրող, մյուս երկուսը՝ ՌԴ տարբեր քաղաքներում: Ի վերջո ընտրվել է Սոչիում բնակվող Համբարձում Քաբանյանը: Յուսուպ Ռազիկովը նկատեց, որ սկզբունքորեն նպատակադրված է եղել՝ Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորող դերասանը անպայման պետք է հայ լինի: «Ես հայերին տարբերում եմ՝ անկախ ամեն ինչից»,- կատակեց նա:
Դերասան Համբարձում Քաբանյանը նկատեց՝ ինչ-որ ներքին մղում է եղել՝ նկարահանվել այդ ֆիլմում: «Դերասանի համար չափազանց հետաքրքիր է մարմնավորել կենդանի մարդու, տաղանդի եւ իհարկե՝ միաժամանակ շատ դժվար է: Երբ ես գրեցի ռեժիսորին, մեծ վախ ունեի, մտածում էի՝ կկարողանա՞մ արդյոք, բայց ինչպես ասում են՝ մինչեւ չփորձես չես իմանա: Քանի որ ես շատ զբաղված էի նաեւ թատրոնում, կինս ինձ համար գնել էր Խաչատյանի մասին գրքեր: Շուտով հասկացա, որ գրեքերով ոչինչ էլ չի ստացվի, հարկավոր է խորանալ ֆիլմի սցենարի մեջ եւ հասկանալ, թե ինչ է ուզում ռեժիսորը»,- պատեմց Քաբանյանը:
Ռեժիսորը նկատեց, որ «Սուսերով պար» ֆիլմում Խաչատրյանի կյանքից միայն երկու շաբաթ է, որոշ դրվագներ եւ անձինք մտացածին են: Դրանցից մեկն էլ ֆիլմում գլխավոր հերոսի կողքին գտնվող, սակայն կոմպոզիտորի կյանքում երբեւէ գոյություն չունեցած անձինք են: Այդպիսք էին օրինակ Թբիլիսիից Ռուսաստան գնացած Գեորգի անունով Խաչատրյանի անբաժան ընկերը, որն ամեն կերպ ջանում էր նվագել սովորել: Ի դեպ, սաքսոֆոն նվագող Գեորգիի կերպարում հանդես է գալիս Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը:

Ռեժիսորը ներկայացնում է «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ փորձել են տեղավորել այն խնդիրներն ու ԽՍՀՄ տարիների երեւույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ «Շատ կարեւոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,- նկատեց Ռազիկովը։ Կարեւորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրաման ստանալուց հետո։
Ֆիլմում ներկայացվում է 1942 թվականին Մոլոտովում (Պերմ) կատարվող իրադարձությունները, ուր էլ տարհանվել էր Լենինգրադի «Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը»: Ցուցադրվում է այն իրավիճակը, երբ «Գայանե» բալետը ստեղծելու ջանքերը համընկնում են 2-րդ սիմֆոնիայի հետ: Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել եւս մեկ պար բալետի վերջին հատվածում եւ ընդամենը ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:
««Պար»-ը պլանավորված չէր ո՛չ լիբրետիստի կողմից, ո՛չ բալետմեյստերի եւ ոչ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերեւից»: Սկզբում Թատրոնի տնօրինության հրամանը զայրացնում է կոմպոզիտորին, ոը ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել եւս մեկ պար՝ թվով հինգերորդը, սակայն ծնվում է այն, ինչ այսօր ունենք եւ հպարտանում ենք»,- պատմեց ֆիլմի հեղինակը:
Ֆիլմում ակնհայտ ցույց է տրված, թե ինչպիսի բացասական գնահատանքի է արժանացնում կոմպոզիտորը մարդկային նման աննրբանկատ վերաբերմունքը երաժշտության հանդեպ: Այդ կերպ ճնշման տակ գրվում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը:
«Սուսերով պար»-ի նկարահանումներն իրականացվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի եւ շուկայի բոլոր դեկորացիաները։ Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի եւ մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երեւանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Դերերում հանդես են գալիս՝ Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլյին կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկիյը: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը:
Ֆիլմն այս տարի մասնակցել է Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին, «Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոնին, երաժշտության եւ կինոյի միջազգային փառատոնին Հարավային Կորեայում: «Սուսերով պար»-ը «Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքն է ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT