Հոկտեմբեր-նոյեմբերին ՊԵԿ-ը պետական բյուջե է հավաքագրել 289 մլրդ դրամ, որից 51.4 մլրդը վերադարձվել է հարկ վճարողներին

2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե է հավաքագրվել 289 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ամիսների 232 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին ՊԵԿ-ից:

Այսինքն՝ այդ 2 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարը գերազանցել է 24.57 տոկոսով:

289 մլրդ դրամից 51,4 մլրդը (2018-ի հոկտեմբեր-նոյեմբերին՝ 14 մլրդ դրամ) վերադարձվել է հարկ վճարողներին (մուտքագրվել է վերջիններիս միասնական հաշիվներին) որպես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների եւ Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի գծով փոխհատուցվող գումարներ: Իսկ 2,6 մլրդ դրամը (նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին՝ 1.5 մլրդ դրամ) վերադարձվել է որպես ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված եւ ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի եւ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող գումարներ:

Այսինքն 2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 3.5 անգամ ավելի գումար (38,5 մլրդ դրամ)` միաժամանակ պետական բյուջե հավաքագրելով 18,5 մլրդ դրամ ավելի գումար:

Տպել
1961 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք. մահացել է քրոնիկական հիվանդություններ ունեցող 2 տղամարդ

Մահացել է բժիշկ, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը

Բալահովիտ–Աբովյան ավտոճանապարհին բախվել են Mercedes G500 և KIA մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը