Երևան
12 °C
Գյումրու թիվ 20 դպրոցի բակում դեկորատիվ ծառեր եւ մացառներ են հատվել: Տնօրեն Կարինե Մհլամյանն ասում է հատելու նպատակ չեն ունեցել: Իր կողմից ծառերը էտելու հանձնարարական է եղել ընդամենը: Միայն թե Գյումրիում վերջին տարիներին ծառերը խորը էտվում են հատվելու եղանակով:
Դպրոցի բակի ծառերի պարագայում այս չգրված օրենքի խախտում չի եղել: Իսկ գրված օրենքի մասով պատասխանատվության ենթարկվող կա: Դպրոցի տնտեսվար Սամվել Հովհաննիսյանը: Տնօրենը նրան հանձնարարել է դասասենյակի լուսավորությանը խանգարող ծառերի ճյուղերն էտել, ցանկապատը ծռմռած մացառներն էլ կարգի բերել: Հատելու մասին խոսք չի եղել: «Ընդամենը խորը էտ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մհլամյանը:




«Կամ տնտեսվարը լավ չի հասկացել, կամ էլ ում որ բերել է, որ էդ աշխատաքը կատարի, ինքն է պահանջվածից ավելի խորը էտ արել, խնդիրը դրանում է: Բնապահպանությունը չափագրումն արել է (նկատի ունի բնապահպանական տեսչությանը), պատրաստվում են վնասը հատուցել: Ով սխալվել է հանձնարարությունը կատարելու ժամանակ, նա էլ կփոխհատուցի վնասը: Կոնկրետ տնտեսվարը տեղյակ է եղել, իր հանձնարարությամբ են աշխատանքը կատարել, ինքն էլ պատրաստ է փոխհատուցել վնասը: Այս պահին դպրոցը տուժող կողմն է»,- տեղեկացրեց տնօրենը:
Դպրոցի տնտեսվարը որպես վնասի փոխհատուցում 5 դեկորատիվ ծառի համար 380.000 դրամ է վճարելու: Թե ինչպե՞ս, տնօրենը չգիտի: Էտելը սխալ հասկացել եւ դպրոցի բակի ծառերը կտրել է դպրոցի հավաքարարի տղան՝ տնտեսվարի խնդրանքով: Տնօրենն ասում է, գուցե նա՞ էլ օգնի տնտեսվարին այդ հարցում, քանի որ ինքն է սխալի հեղինակը:
«Անցյալ տարի դիմել էին քաղաքապետարան, խնդրել էին, որ կտրեին այդ ճյուղերը, հրաժարվել, ասել էին՝ դա մեր պարտականությունը չէ: Եվ էդպես մնացել էին: Գործիքով հնարավոր չէր այդ աշխատանքն անել: Մկրատով փորձել էին, մկրատը կոտրվել էր, ճյուղերը բավական հաստ էին, եւ տնտեսվարն ասաց, որ այդ գործը կարող է հավաքարարի տղան անել, որն էլեկտրական սղոց ունի: Երեկոյան ժամի են կտրատել: Կատարվածի մասին իմացել եմ երեկոյան, երբ ինձ կանչել են արդեն ոստիկանություն»,- զրույցի ընթացքում պատմեց Կարինե Մհլամյանը:
Հավաքարարի՝ տնակում ապրող որդուն կատարած աշխատանքի դիմաց գումար չեն վճարել: Եղել է պայմանավորվածություն, որ գումարի դիմաց տուն կտանի կտրած ճյուղերը:
Թե ինչո՞ւ են հանձնարարականը սխալ հասկացել, Մհլամյանը չի կարող բացատրել, բայց ասում է, տարածքը, որտեղից դրանք կտրվել են, իսկապես ավելորդ ճյուղերից ազատելու կարիք ուներ: «Դպրոցի երկրորդական բակի հատվածն էր, որը մի փոքր հեռու է մնում ընդհանուր տեսադաշտից եւ անցանկալի դեպքեր են նույնիսկ պատահում: էնտեղ նախորդ տարի դանակահարություն է եղել: Անըդհատ երեխաներն անցանկալի իրեր են հայտնաբերել, սպրիչներ, այլ ավելորդ բաներ: Հետո էլ էդտեղ հատկապես երեկոյան ժամերի, ոնց որ հավաքատեղի լիներ: Բայց մեր խնդիրը ոչ թե դրանք, այլ ավելի շատ դասասենյակի լուսավորության եւ ցանկապատի հարցը լուծելն էր: Էդքան բան»,-զրույցը եզրափակեց թիվ 20 դպրոցի տնօրենը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT