Ռեկորդակիրները. երրորդ գումարման ԱԺ-ի տուրիստները

09/12/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի դոկտեմբերի 9-ի համարում

Չնայած ԱԺ երրորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ավարտվում են 2007-ի մայիսին, սակայն, ձեւավորված ավանդույթի համաձայն, արդեն փետրվարից հետո խորհրդարանի նիստերը, քվորումի բացակայության հայտնի պատճառով, գրեթե տեղի չեն ունենալու։ Բոլորը զբաղվելու են 2007-ի իրենց վերարտադրության կենսական խնդիրներով։ Այդ թվում նաեւ ընդդիմությունը, որը այս գումարման խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում պերմանենտ հայտարարել է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ։ Սակայն, երբ ծանոթանում ես ընդդիմության խորհրդարանական աշխատանքի խոհանոցին, պարզվում է, որ ոչ լեգիտիմ  խորհրդարանի բոլոր առավելություններից ամենից շատ օգտվել է հենց ընդդիմությունն ու հատկապես այն պատգամավորները, որոնք ամենից բարձրն են գոռացել խորհրդարանի ոչ լեգիտիմության մասին։

Երբ հաշվում էինք, թե միայն վերջին մեկուկես տարում ո՞ր պատգամավորներն են, որոնք  ԱԺ-ի հաշվին կազմակերպված գործուղումների ռեկորդ են սահմանել, ապա պատկերը բնավ ԱԺ-ն ապօրինի մարմին համարող ընդդիմության օգտին չէ։ Եթե չհաշվենք ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանները, որոնց մասնակցելու համար ՀՀ խորհրդարանական պատվիրակությունները հաստատված կազմերով պարտաճանաչ մասնակցել են  լիագումար նիստերին, ապա տարբեր կարգի սեմինարների, վեհաժողովների ու կոնֆերանսների մասնակցելու համար գործուղումների մեկնած պատգամավորական ռեկորդակիր քառյակը բաղկացած է բացառապես ընդդիմության պատգամավորներից։

Ընդամենը վերջին մեկուկես տարվա արդյունքներով, գործուղումների ռեկորդակիր են ահավոր ընդդիմադիր «Ազգային միաբանություն» խմբակցության երկու պատգամավորները՝ Կորյուն Առաքելյանն ու Ալեքսան Կարապետյանը։ Այս երկուսից շատ քիչ են ետ մնում նույն խմբակցության պատգամավորներ Աղասի Արշակյանն ու Գագիկ Կոստանդյանը։ Ռեկորդակիրների այս քառյակին, չնչին տարբերությամբ, զիջում են «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Զաքարյանն ու Շավարշ Քոչարյանը։ Օրինակ, պատգամավոր Աղասի Արշակյանը ոչ մի անգամ բաց չի թողել Բելառուսում տեղի ունեցող որեւէ խորհրդարանական միջոցառում, ինչպես նաեւ՝ խիստ պարտաճանաչ մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության մշտական հանձնաժողովի բոլոր նիստերին։

Նույն խմբակցությունից նրա գործընկեր Գագիկ Կոստանդյանը վերջին մեկուկես տարում չորս անգամ մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետական շինարարության փորձի ուսումնասիրության մշտական հանձնաժողովի նիստերին։ Եւ չնայած բոլոր այդ գործուղումները կատարվել են Հայաստանի խորհրդարանի հաշվին, սակայն մի քանի ամսվա ընթացքում չորս անգամ ՌԴ-ում պետական շինարարության փորձ ուսումնասիրած Կոստանդյանն իր կողմից յուրացված այդ փորձը այդպես էլ չի կիսել այդ նիստերին մասնակցելու հնարավորություն չունեցող իր հայ գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է «ԱՄ» փոխնախագահ Կորյուն Առաքելյանին, ապա նա մասնակցել է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր հնարավոր թեմաներով սեմինարներին եւ անգամ որպես ջենթլմեն` բաց չի թողել ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպված՝ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ կոնֆերանսներն ու գիտաժողովները։

Եւ եթե «Ազգային միաբանության» վերը նշված երեք պատգամավորն իրենց սեմինարները սովորաբար անց են կացրել հիմնականում ոչ այնքան էկզոտիկ երկրներում, ապա «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի բախտը էկզոտիկայի հարցով բերել է։ Նա Միջխորհրդարանական միության վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ է, իսկ այդ կազմակերպությունն իր վեհաժողովներն ամեն անգամ անց է կացնում աշխարհի  որեւէ էկզոտիկ մասում՝ Ժնեւում, Նայրոբիում, Աֆրիկայում։ Ուստի, տարին մի քանի անգամ Ալեքսան Կարապետյանն այդ վեհաժողովում իր կոլեգա Հրանուշ Հակոբյանի հետ ստիպված է լինում հատել աշխարհի բոլոր  հորիզոնականները։ Իհարկե, միակ դիսկոմֆորտն այն է, որ էկզոտիկ երկրներ մեկնելուց առաջ մեր պատգամավորներին տարբեր վիրուսների դեմ միանգամից մի քանի պատվաստում են անում։

Ինչ վերաբերում է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Զաքարյանին, ապա այս պատգամավորը գործուղումների սպեցիֆիկ նախապատվություն ունի. նա տարին մի քանի անգամ, ընդ որում՝ խիստ պարտաճանաչ, մասնակցում է Ուղղափառների միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքներին, որոնք մե՛կ տեղի են ունենում Ժնեւում, մե՛կ Վենետիկում, իսկ մի ուրիշ անգամ էլ` Պոդգորիցա քաղաքում։ Թե ի՞նչ է տալիս հայ խորհրդարանական մտքին Ուղղափառների վեհաժողովը, պարզ չի, որովհետեւ այդ կրուիզներից հետո Ստեփան Զաքարյանը, ուղղափառների գծով իր կոլեգա, ժողպատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ, այդպես էլ խորհրդարանին որեւէ հաշվետվություն չի տալիս, թե ի՞նչ էին իրենք անում Ժնեւում, կամ Պոդգորիցայում։

Ի դեպ, ընդդիմադիր Ստեփան Զաքարյանը, բացի ուղղափառների հարցերից, վերջերս Լոնդոնում քննարկում էր նաեւ հարավկովկասյան նախաձեռնություններին վերաբերող ինչ-որ խնդիրներ։ Այդուհանդերձ, միայն ընդդիմությունը չէ, որ անկապ թեմաներով սեմինարների մասնակցելու թուլություն ունի։ Օրինակ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության եւ բնական պաշարների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար վերջերս «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մանվել Նազարյանը գործուղվել էր Քիշնեւ, իսկ «Գործարար» խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը Փարիզում մասնակցում էր «Էներգետիկան ու շրջակա միջավայրը» թեմայով սեմինարին։ Ի դեպ, Մեխակ Մխիթարյանը գործուղումների մեկնելու իր ռեկորդով ոչ մի թիզ չի զիջում «Ազգային միաբանության» հայտնի քառյակին։

Նա եւս բոլոր իրավունքներն ունի համարվելու ռեկորդակիր՝ տարբեր գիտա-մշակութային, գոյաբանական ու էկոլոգիական սեմինարներին մասնակցելու թուլությամբ. պայմանով, որ այդ սեմինարները պետք է տեղի ունենան Հայաստանի Հանրապետության վարչական տարածքից դուրս։ Գործուղումների մեկնելու գծով այս գումարման խորհրդարանի մնացած պատվավոր տեղերում են հանրապետականներ Հրանուշ Հակոբյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վլադիմիր Բադալյանը։

Մինչդեռ, բոլոր այս պատգամավորների հետ գործուղումների մեկնած տարբեր վարչությունների աշխատակիցների վկայությամբ, միայն Տիգրան Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահան Հովհաննիսյանն ու Հրանուշ Հակոբյանն են, որ խորհրդարանական գործուղումների ժամանակ զբաղվում են ոչ թե տուրիզմով, այլ այն գործով, ինչի համար պետբյուջեի փողերով իրենք գործուղվել են տվյալ երկիր։ Մնացած տուրիստները, ըստ ականատեսների, ներկա են լինում միայն ձրի ֆուրշետներին, որոնցից ազատ ժամերին նախընտրում են ծանոթանալ այդ երկրի մշակութային անանց արժեքներին։  

Նաիրա Զոհրաբյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
174032 դիտում

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում