Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու մարզ այցելած վարչապետին բնակիչները նամակներ փոխանցեցին, եղան նաեւ ուղիղ հարցադրումներ:  Վարչապետի առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ, նախկին Նալբանդ, համայնքն էր, որտեղ զոհերի հիշատակին  հարգանքի տուրք մատուցելուց հետո  Նիկոլ Փաշինյանը  համայնքապետարանում հանդիպեց  շիրակամուտցիների հետ:

Վարչապետն այստեղ համայնքապետ Աշոտ Երանոսյանի հետ զրույցում կարեւորեց հատկապես  սուբվենիցոն ծրագրերի իրականացումը, քանի որ այն համայնքի զարգացման առավել լայն հնարավորություններ կստեղծի: Ըստ վարչապետի, սա համագործակցության կարեւոր ձեւ է, որին մասնակցում է եւ պետությունը, եւ համայնքապետարանը, եւ բնակիչը: Շիրակամուտը խոշորացված համայնք չէ, եւ այս տարի սուբվենցիոն որեւէ ծրագրի մասնակցել չի կարողացել,-տեղեկացրեց համայնքապետը: «Բայց պետք է մասնակցեք, ժողովրդին հավաքեք, բացատրեք, հարկեր, տուրքերն էլ հավաքեք եւ սուբվենցիոն ծրագիր ներկայացրեք: Հիմա ոչ մի բան նկատի չունենալով, ուզում եմ ասել, որ պետք է ազատվել ավել հաստիքներից, հատկապես դպրոցներում եւ համայնքապետարաններում: Շատ նման դեպքեր ունենք, մարդիկ են գրված ուղղակի: Իսկ գյուղացիներն էլ պետք է ընկալեն, որ էդ հարկը Ձեզ կամ ինձ չեն տալիս: Պետք է իրականում մեր աշխատանքի արդյունավետությունն այնքան բարձրանա, որ մարդիկ ամեն լուման վճարելիս տեսնեն, թե այդ գումարն ինչպես է ծախսվում: Պետք է տեսնեն, որ դա իրենց կյանքում փոփոխություն է բերում»,-ասաց վարչապետը:Շիրակամուտի համայնքապետի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ աստիճանաբար պետք է հրաժարվել հրատապ ծրագրերից եւ հիմնվել միայն սուբվենցիոն ծրագրերի վրա: «ՏԻՄ-քաղաքացի-կառավարություն: Որ միասին աշխատում են, բոլորն իրենց գործընկեր են զգում: Այսինքն, քաղաքացին կառավարությանն ասում է մի բան արա, կառավարությունն էլ քաղաքացուն է ասում մի պուճուր բան էլ դու արա, քաղաքացին էլ գյուղապետարանին է ասում մի բան էլ դու արա: Այսինքն, իրար ասելով, իրար ձեռքից բռնելով քայլ են անում եւ գնում են առաջ»,-ասաց վարչապետը:

Եթե կառավարությունը տեսնի, որ համայնքը ռեալ հարկեր է հավաքում, բայց դա բավարար չէ ծրագրերին մասնակցելու համար, ապա  օգնության ձեռք կմեկնի, կլուծի այն խնդիրը, որը առաջնային կհամարվի: Այնպես որ, պետք է լավ աշխատել,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: «Օրինակ, օգնում ենք, որ ջրագիծը կառուցվի: Այստեղ կարեւոր է, որ մարդկանց տրամաբանությունը փոխվի: Ոչ թե գնում ենք ջրագիծը կառուցենք, որ իրենք էլ մտածեն, թե ջրագիծ ենք կառուցել, գան իրենց ձայնը տան, այլ հասկանան, որ կառուցում ենք  տվյալ համայնքում տնտեսական էֆեկտ առաջացնելու համար, որ մարդկանց կյանքը լավանա: Ասածս այն է, որ նույն ջրագիծը կարող է նույն գումարով նույն տեղում տարբեր նպատակներով կառուցվի, եւ  տարբեր էֆեկտներ ստանանք: Բովանդակությունը պետք  է մարդկանց ներկայացվի: Այսինքն մենք ջրագիծ ենք կառուցում, որ հետո մեզ մեդալ տա՞ն, գովերգե՞ն, արձան կանգնեցնե՞ն, բանաստեղծություն ասե՞ն, թե՞ որ մարդկանց կյանքը փոխվի»:

Նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, օրինակ այս գյուղում ջրագիծը կառուցվել է, բայց ջուր չունեն: «Դե հենց այդ նախընտրական ջրագծերի մասին եմ ասում էլի»,-կատակեց վարչապետը:

Շիրակամուտցիներից մեկն էլ վարչապետին տեղեկացրեց, որ աղետին հաջորդած տարիներին չի կարողացել ստանալ իր փլված տան դիմաց տրվող գումարային փոխհատուցումը: «3 մլրդ դրամ ենք հատկացնում աղետի գոտում այս խնդիրները լուծելու համար: Այս գումարն էլ տալիս ենք, եւ պետությունը որեւէ մեկի նկատմամբ, ով 88-ին բնակարան է կորցրել, պարտավորություն չի ունենա այլեւս: 453 քաղաքցու մասին է խոսքը, մի մասին ԲԳՎ ենք տվել, մյուսների համար տներ ենք կառուցելու: Այս պահի դրությամբ ուրիշ  քաղաքացի չկա, որ արձանագրվի, որ պետությունն իրեն պարտք է:  Բայց հիմա մենք չենք ասում վերջ, թեման 100 տոկոսով փակվեց: Ոչ: Այն քաղաքացիները, որոնք կասեն, թե ինչ-ինչ պատճառներով մեր նկատմամբ անարդար բան է եղել, իրենց թղթերը կնայենք, որ տեսնենք իրենց նկատմամբ կա պարտավորություն, թե՝ չկա: Որովհետեւ, մարդ կա ստացել է գումարը, տունը գնել է, հետո վաճառել է ինչ-ինչ պատճառներով, ու հիմա տուն չունի: Այդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի: Իսկ եթե լինեն մարդիկ, որոնց նկատմամբ պարզվի, որ  պետությունն ունի պարտավորություն, կհասկանանք հարցը ոնց ենք լուծում, ու սրանով հարցը կփակենք»,-ասաց վարչապետը:

Որեւէ մեկին բնակարան կամ ԲԳՎ տալու համար պետությունը պետք է տվյալ մարդու նկատմամբ պարտավորություն ունենա: Եթե չունի, ի՞նչ տրամաբանությամբ տա,-հարցրեց հավաքվածներին վարչապետը: «Եթե պարտք ենք՝ տանք, եթե պարտք չենք՝ ինչու տանք»:

Շիրակամուտցիներին նաեւ մտահոգում էր այն փաստը, որ ամբողջ կյանքում հողագործությամբ են զբաղվում եւ կենսաթոշակի տարիքում արդեն չեն ունենում աշխատանքային ստաժ: Առաջարկեցին իրեն  մուծած հարկ ու տուրքից ինչ-որ մի կերպ գումարը փոխանցել կենսաթոշակային հաշվին, որ ստաժ ունենան:   

 Նաեւ ասացին քիչ հողակտորներ ունեն, քիչ եկամուտ: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քիչ հողակտորները միացնել, դառնալ կոլեկտիվ տնտեսություն, որ կարողանան մեծ եկամուտ ունենալ, վարկային արտոնյալ ծրագրերից օգտվել, գյուղտեխնիկա ձեռք բերել: «Ինչու՞ չեք միավորվում»,-հարցրեց վարչապետը: Պարզվեց, հողատերերի մեծ մասը ՌԴ-ում են, գյուղում չեն բնակվում, եւ այդ միավորման մեջ ընդգրկվել չեն կարող: Նիկոլ Փաշինյանն ասաց այդ մասին շուտով առաջարկ կստանա համայնքը: «Ինչ որ ասելու ենք, հաստատ փետերն առնելու եք, ընկնեք մեր ետեւից: Ասելու ենք եղբայր, դու որ ՌԴ-ում ես, եւ էս հողը չես մշակում 1 տարի, առանց քեզ հարցնելու քո հողը տալու ենք վարձակալության, եւ էդ վարձն էլ տալու ենք քեզ: Հողն էլ տալիս ենք տեղում ապրող հարեւանին, ասում ենք մշակի: Սա դեռ գաղափար է, բայց ուզում ենք անենք»,-աաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2409 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ