ՀՀ-ում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա ԵԱՏՄ տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է․ Փաշինյան

Հայաստանում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա մեր տարածաշրջանում, ԵԱՏՄ տարածաշրջանում, հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է։ Ազգային ժողովում՝ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա թվարկեց, որ արդյունաբերությունն աճել է 8,8%-ով, մշակվող արդյունաբերության աճը կազմել է 9,3%, շինարարությունն աճել է 4,5%-ով, ծառայությունների աճը կազմել է 15,1%, առեւտրի շրջանառությունն աճել է 8,9%-ով, արտահանման աճը կազմել է 7,2%, աշխատավարձերի աճը՝ 5,9%։

Այս ամենի ֆոնին Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ն այսօր կրկին համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճերից մեկը, եւ պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6%-ով, ՀՀ-ում՝ ընդամենը 0,1%-ով։

Մենաշնորհների հաղթահարման առումով էլ վարչապետն ասաց, որ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն եւ աննախադեպ ցածր մակարդակի վրա։ Ընդ որում, ինչպես հայտարարեց նա, ՀՀ-ն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ, օրինակ, այս սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնանկում է արձանագրվել․ «Ես չգիտեմ՝ աշխարհում երկրորդ երկիրը կարո՞ղ եք գտնել, թե՞ ոչ»,- հավելեց գործադիրի ղեկավարը՝ շարունակելով․

«Սրանք ոչ թե լավ, սրանք շատ լավ ցուցանիշներ են, որոնք հասկանալիորն փորձ է արվում կասկածի տակ դնել մեր որոշ ընդդիմախոսների կողմից։ Ընդ որում, պաշտոնապես հրապարակված այն թվերը, որոնք անկումներ են արձանագրում, ոգեւորությամբ արձանագրվում են մեր ընդդիմախոսների կողմից։ Օրինակ՝ հունիսին, երբ ընդամենը 3,3% տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք, այդ 3,3%-ը դարձել էր հակահեղափոխական դրոշ՝ մեզ ու ձեզ հայտնի անձանց ձեռքին, իսկ երբ խոսք է գնում՝ նույն տվյալներով աճ է արձանագրվում, ասում են՝ չէ։ Ընդ որում, հղում են անում էդ նույն վիճակագրության ուրիշ տողի վրա՝ հերքելու էն մյուս տողը։ Սա հասկանալի տրամաբանություն չէ, բայց ՀՀ-ում վիճակագրության հետ կապված պրոբլեմը բոլորս գիտենք»։

Վերացարկվելով վիճակագրական ցուցանիշներից՝ վարչապետը նշեց, որ ՀՀ-ում միջազգային պահուստները 2019-ի հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա, ընդ որում, 2018-ի նույն ամսվա համեմատ աճել են 386 մլն դոլարով կամ 19%-ով․

«ՀՀ ԿԲ-ն մեկ այլ աննախադեպ ցուցանիշ է արձանագրել․ այս տարի 521 մլն դոլար գնվել է ՀՀ-ում։ Սա տնտեսական ցուցանիշների ուղիղ վկայությունն է, որովհետեւ 521 մլն դոլար ՀՀ-ում դարձվել է դրամ։ Ի՞նչ են արել էդ փողը, եթե բարձի տակ պիտի պահեին, դոլար կպահեին, ինչի՞ էին դոլար պահում կամ չէին գա ընդհանրապես, բայց դա օգտագործվել է, շրջանառվել է ՀՀ-ում։ Տնտեսական էֆեկտ չի՞ ունեցել, լա՛վ, չի ունեցել, բայց ՀՀ-ի 2019-ի պետբյուջեն գերակատարվում է 89 մլրդ դրամով։ Բա որտեղի՞ց, եթե վիճակագրական տվյալները սուտ են»։

Փաշինյանը չխուսափեց նաեւ նեգատիվ ցուցանիշներից։ Նա հաստատեց, որ այո՛, գյուղատնտեսության ոլորտում ունենք անկում, բայց պետք է հասկանանք, թե որքանով այդ անկումը կապ ունի նախկինում արձանագրված, օրինակ, կեղծ մթերումների, կեղծ արտահանումների հետ․

«Դուք չգիտե՞ք դրա մասին, որ կեղծ խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձեւակերպեն հայկական կոնյակ: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ, չգիտեմ՝ ինչ են բերել, հայկականի տակ ձեւակերպել են: Փակել ենք այդ ճանապարհը եւ ճիշտ ենք արել։ Բայց հիմա գյուղոլորտում ունենք արտահանման աճ. պատրաստի սննդի արտահանման աճը կազմում է 14,9 տոկոս, բուսական արտադրանքի աճը՝ 15,2 տոկոս: Վարունգի արտահանումն աճել է 409 տոկոսով: Ներսի տնտեսությունը սկսել է աշխատել։ Սրանք առողջացման պրոցեսներ են»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
58143 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին