ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը՝ ծրագրերի, Ռուբեն Հայրապետյանի հետ աշխատելու եւ իր անվան շուրջ աղմուկի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը վստահ է, որ որպես ֆուտոբոլային գործիչ կուտակած իր փորձը շատ օգտակար կլինի հայկական ֆուտբոլին: Նա արդեն պաշտոնապես հայտնել է, որ իր թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում: Այս պաշտոնը զբաղեցնելու մասին միտքը նոր չի առաջացել, վաղուց է ունեցել, սակայն ինչ-ինչ հանգամաներ խանգարել են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ այժմ իր ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն է տեսնում:

«Վերջին տարիներին անընդհատ եղել է իմ ցանկությունը (խմբ. նկատի ունի ՀՖՖ նախագահի պաշտոնում աշխատելը): Ունեմ ծրագրեր, սկսած 3 տարեկանից մինչեւ վետերանները պատկերացնում եմ՝ ինչ պետք է լինի, որպեսզի զարգացում ապահովվի ֆուտբոլում»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե նախկինում առաջադրվելու համար ինչ խանգարող հանգամանքներ են եղել:

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում Գրիգորյանը պատրաստվում է 3 ամսում վաճառել «Լոռին»: Դեռեւս գնորդ չունի, սակայն համոզված է, որ ակումբի համբավը կնպաստի նրան, որ հարցն արագ լուծվի: Այս թիմը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հայտնել է 2018-19 մրցաշրջանից: Հասել է մինչեւ ՀՀ Գավաթի խաղարկության եզրափակիչ, հնչեղ տրանսֆերներ է արել՝ խաղացողներ ուղարկելով իսպանական «Ալմերիա» եւ ֆրանսիական «Լիլ»: Ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում էլ՝ ձմեռային դադարից առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրիգորյանը թեեւ ափսոսանք զգում է, սակայն պատրաստ է հրաժարվել ակումբից:

«Այսպես ասեմ. գիտակցելով հայկական ֆուտբոլում՝ ինչ է կատարվում, ինչ իրավիճակ է՝ այսպես ասած, զոհաբերելով «Լոռին»՝ փորձում եմ իմ գործուն ազդեցույունն ունենալ հայկական ամբողջ ֆուտբոլի զարգացման վրա եւ պրոեկտել «Լոռիի» հաջող գործունեությունը ՀՖՖ գործունեության վրա: Ափսոսալով գնում եմ դրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագահ չընտրվելու դեպքում ՀՖՖ-ում պաշտոն չի զբաղեցնի, սակայն պատրաստ է կիսվել իր փորձով:

Գրիգորյանը նշում է, որ նպատակներն իրականացնելու համար թիմ է հավաքել, որում կան մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆունկցիոներներ եւ ֆուտբոլային այլ մասնագետներ: Ընդգծում է, որ հստակ պատկերացում ունի՝ ինչպես պետք է զարգացնել ֆուտբոլը: Ըստ նրա՝ պետք է սկսել մանկապատանեկան ֆուտբոլից ու ավարտել տարեցների զբաղվածությամբ: Գլխավորը, նրա կարծիքով, մանկապատանեկան ֆուտբոլն է:

«Դրա մեջ շատ գործառույթներ են մտնում՝ սկսած մարզչական կրթությունից, սկսած նրանից, որ մանկապատանեկան ֆուտբոլով զբաղվող ամեն երեխայի համար պետք է սանդղակ սահմանենք եւ վճարենք դպրոցներին եւ ակադեմիային... մարզերում կան դպրոցներ, որոնք գնդակներ չունեն, խաղակոշիկներ չունեն, այդպես չի կարող զարգանալ: Ակադեմիաները եւ դպրոցները կունենան իրենց կանխատեսված եկամուտները ֆեդերացիայից, որոնցով կկարողանան հոգալ իրենց առաջնային հարցերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծրագիրն ավելի մանրամասն կներկայացնի քարոզարշավի ընթացքում:

Հայ ֆուտբոլասերների մեծ երազնանքն է ՀՀ հավաքականը տեսնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Գրիգորյանը, սա իրատեսական է համարում: Մյուս կողմից շեշտում է, որ դրան չհասնելը չպետք է ողբերգություն դիտարկել:

«Իհարկե իրատեսական է, բայց դա պետք է ոչ թե լինի այսպես. եթե չհասանք, ձախողում է, այլ պետք է աշխատել, աշխատել, այդտեղ հասնել աշխատանքի արդյունքում: Պետք է  լավ կոմպլեկտավորել թիմը, ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործել, պետք է բարոյահոգեբանական ճիշտ վիճակ լինի, եւ մեր հաւջողությունն անխուսափելի կլինի, անպայման կհասնենք: Իհարկե հավատում եմ, եւ փորձով ցույց եմ տվել՝ ինչպես է «Լոռին» քիչ ռեսուրսներով միշտ ամբիցիոզ, մրցունակ ծրագրեր իր առաջ դնում եւ հաղթահարում»,- ասաց նա:

ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունները քննարկելիս երկրպագուները հաճախ են նշում, որ այնտեղ չեն ցանկանում տեսնել նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ աշխատած անձանց: Գրիգորյանը շուրջ 17 տարի է՝ գործկոմի անդամ է: Երկար տարիներ այնտեղ է եղել նաեւ Հայրապետյանի ղեկավարման օրոք, սակայն  չի կարծում, որ դա խոչընդոտող հանգամանք է:

«Այսօրվա ֆեդերացիայի 90 եւ ավելի տոկոսն աշխատել են նրա ժամանակ եւ օգտվել է նրա, այսպես ասած, աշխատանքի իրավունք տալուց, բայց ես այն ժամանակ էլ եւ մինչեւ այսօր հայկական ֆուտբոլի համար եղել եմ դոնոր եւ օգնողի դեր եմ տարել: 20 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ, եւ տարբեր ղեկավարներ են եղել ՀՖՖ-ում: Այնպես որ դա շահարկման թեմա, կարծում եմ, որ չպետք է լինի»,- ասաց նա:

Գրիգորյանն անդրադարձավ նաեւ վեջերս իր անվան հետ կապված սկանդալին: ՀՀ առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ հավաքականի եւ այն ժամանակ դեռ «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի հասցեին տրիբունայից անվայելուց արտահայտություն էին հնչեցրել: Այդ խոսքերը վերագրվում է Գրիգորյանին:

«Դա իմ ամենացավոտ հարցն է: Ե՛վ ՖԱՖ-ի (խմբ. ՀՀ հավաքականի ֆան-ակումբ), ե՛ւ Էրիկ Վարդանյանի հոր հետ, որը իմ շատ երկար տարիների մետրիմն է, քննարկել ենք, եւ ձայնագրություններով համոզվել են, որ դա ես չեմ ասել: Շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հոր հետ, 7 տարեկանից եմ ճանաչում Էրիկ Վարդանյանին եւ 7 տարեկանից նայել եմ՝ ինչպես է դառնում աստղ»,- ասաց նա:

Արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվելու են նախագահն ու գործկոմի անդամները, կայանալու է դեկտեմեբրի 23-ին: Նախագահի պաշտոնում, բացի Գրիգորյանից, առաջադրված են ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը եւ գործարար Արսեն Աղաջանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3515 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ