Երևան
12 °C
Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:
Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից 54-ով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 54 քրեական գործ, որոնցից՝ 41-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ենթակա մասնաճյուղերի տարածքներում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով՝ բուսական աշխարհին պատճառված ընդհանուր 263.6մլն ՀՀ դրամ վնասով:
Հարուցված 41 քրեական գործերից 29-ի դեպքում անտառխախտման մասին արձանագրություններով ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունը պարզված չէ: Ուշագրավ է, որ նշված 29 դեպքերով պետությանը հասցված վնասը կազմել է 258.6մլն ՀՀ դրամ, կամ ընդհանուր վնասի ավելի քան 98 տոկոսը: Մինչդեռ մնացած 12 դեպքերում, երբ արձանագրությունները կազմվել են ապօրինի ծառահատում կատարած անձանց ինքնության պարզմամբ, վնասի չափը կազմել է ընդամենը 5 մլն ՀՀ դրամ:
Թեև 2019թ. հուլիսից արձանագրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի նվազում, սակայն դա առավելապես պայմանավորված է իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումներով և մարզի տարածքում ԲԸՏՄ-ի հետ համատեղ ոստիկանության հսկիչ անցագրային հենակետերի տեղակայմամբ: Սակայն այդ միջոցառումները բավարար արդյունավետ չեն կարող լինել առանց ապօրինի ծառահատումները կանխարգելող առաջնային օղակի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի՝ անտառպահպանության համար պատասխանատու պաշտոններում (մասնաճյուղի տնօրեն, անտառապահ և անտառապետ) նշանակված անձանց կողմից ապօրինի ծառահատումների և բնափայտի ապօրինի մթերմանը նպաստող գործոնները վերացնելու:
Մասնավորապես, եզակի չեն դեպքերը, երբ այդ պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք ոչ միայն անտառահատումների առնչությամբ տարաբնույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ենթարկվել են քրեական հետապնդումների, այլ նաև նրանց վերաբերյալ առկա են մեղադրական դատավճիռներ: Օրինակ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 2019թ. օգոստոսի 8-ի հրամանով որպես անտառապահ է նշանակվել անձ, ում դեռևս 2018թ. հունվարին մեղադրանք է առաջադրվել «Իջևանի անտառպետության» պահաբաժնի անտառապահի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու համար և դատավճռով դատապարտվել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման:
Կամ՝ այլ քրեական գործով մեկ այլ պահաբաժնի անտառապահի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի համար, որի արդյունքում բնակիչը հնարավորություն է ունեցել տևական ժամանակ այդ պահաբաժնի տարածքում կատարել ապօրինի ծառահատումներ և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել պետությանը: Չնայած նշված գործով 2019թ. սեպտեմբերին կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն նա մինչ օրս շարունակում է պաշտոնավարել՝ տեղափոխվելով Խաչարձանի անտառպետության պահաբաժին:
Մեկ այլ դեպքում անտառապահը բնակիչներին անվճար թափուկ վառելափայտ տրամադրելու պատրվակով թույլ է տվել իր հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող անձին իր պահաբաժնից ապօրինի պատրաստել և դուրս բերել վառելափայտ, ինչի համար 2018թ. ապրիլի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի: Նշված քրեական գործի քննության ընթացքում նա ազատվել է հիշյալ պաշտոնից, սակայն հետագայում նշանակվել է Այգեհովիտի անտառպետության պահաբաժնի անտառապահ:
Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով անհրաժեշտ է համարել քննարկման առարկա դարձնել հիշյալ անտառապահների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, այդ պաշտոններում կատարվող նշանակումների ժամանակ ընտրություն կատարելիս դրսևորել բծախնդրություն:
Ապօրինի անտառահատումների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ շարունակում են կոռուպցիոն սխեմաներ գործել նաև ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման գործընթացում: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապետերը, անտառապահները, հանցավոր համաձայնության գալով փայտանյութի առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ լրացված անվճար տրամադրվող թափուկ փայտանյութի տոմսով անտառից մթերում և իրացում են իրականացնում՝ նպաստելով փայտանյութի ապօրինի շրջանառությանը:
Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով բարձրացրել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերի ղեկավարների կողմից նշված գործընթացն անմիջական և ամենօրյա հսկողության տակ վերցնելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT