Երևան
12 °C
Նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը օրեր առաջ հայց է ներկայացել Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականի փետրվար ամսին կայացված երկու՝ իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը:
Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին: Մեր հարցին ի պատասխան՝ դատավորի գրասենյակից տեղեկացրին, որ դեռեւս չկա որոշում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին:
Գագիկ Ջհանգիրյանը երեկ չցանկացավ ներկայացված հայցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ:
«Հայ ազգային կոնգրես»-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում մանրամասնեց, որ հայցի հիմքում դրված է հիշյալ հրամանագրերը առոչինչ ճանաչելու պահանջ, քանի որ դրանք, իրենց գնահատմամբ, իրավաչափ չեն. «Քանի դեռ հայցի վարույթի ընդունելության հարցն անհայտ է, չգիտենք՝ դատարանը վարույթ կընդունի թե ոչ, ուստի այսօր դեռ վաղաժամ եմ համարում խոսել դրա իրավական հիմնավորումների մասին: Ես կարող եմ միայն ենթադրել, որ այդ հիմնավորումներից մեկը հենց այն է, որ այդտեղ ավելի շատ եղել է քաղաքական մոտիվացիա Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ ոչ թե իրականացվել է վարչարարություն, այլ եղել է խտրական վերաբերմունք, եւ այս հրամանագրերը արձակվել են օրենքի եւ իրավունքի խախտմամբ»:
Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ այս պարագայում վաղեմության ժամկետների խնդիր չկա. «Ըստ վարչարարության հիմունքների մասին օրենքի, Վարչական դատավարության օրենքսգրքի՝ ճանաչման հայցերի դեպքում սամանափակման որեւէ ժամկետ դրված չէ»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե ո՞րն է պատճառը, որ նախկինում Գագիկ Ջհանգիրյանը հետ է վերցրել նույն պահանջով իր՝ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքը, Խաչատրյանը պատասխանեց. «Նպատակահարմար գտանք առաջին ատյանում բարձրացնել այս տեսակ հարցը եւ ըստ էության, ձեռնպահ մնացինք Վարչական դատարանի՝ արդեն ուժի մեջ մտած իրավական ակտը բողոքարկելուց»:
Ի պատասխան հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն դատարանից, Խաչատրյանն ասաց. «Սպասելիքներն ավելի շատ նոր Հայաստանից են, որովհետեւ մարդկանց՝ հին բարքերով խախտված իրավունքները, այդ թվում եւ՝ քաղաքական, քաղաքացիական, աշխատանքային, պետք է վերականգնվեն, եւ այս հարցում շատ կարեւոր է, որ լինի իշխանության քաղաքական կամք: Սխալ եմ համարում ուղղակի խոսել դատական իշխանության վրա ազդեցությունից, Հայաստանում եղած ավտորիտար ռեժիմը կամայականություններ է գործել, եւ այսօր քաղաքական իշխանությունները պետք է ապահովեն բոլոր հնարավոր միջոցները այդ խախտված իրավունքների վերականգնման համար: Հենց այդ ակնկալիքներն ունենք նաեւ այս գործով»: Հարցին, թե այսօր այդ քաղաքական կամքը տեսնո՞ւմ է, Խաչատրյանը պատասխանեց. «Քաղաքական կամքը տեսնում ենք, բայց այդ հնարավորություններն ընձեռելու համար, պետք է նաեւ կամքի ուժ դրսեւորել, որպեսզի դատական համակարգում եղած նախկին հին բարքերը վերացվեն, եւ պատվերով ապօրինի վճիռներ կայացնող դատավորները առնվազն վեթինգի ենթարկվեն: Միայն այդ հիմքը բավարար է, որ այդ վեթինգ կոչվածը տեղի ունենա»:
ՀԱԿ-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մինչ օրս պաշտոնավարում են դատավորներ, որոնք ժամանակին տարբեր հրահանգ են կատարել. «Այն դատավորները, որոնք քաղաքական հրահանգներ են կատարել, արդեն իսկ չպիտի պաշտոնավարեին: Բայց օրինակ, Վարչական դատարանում կա դատավոր, որ Ջհանգիրյանի գործով ժամանակին վճիռ է կայացրել, եւ որը մինչ օրս պաշտոնավարում է: Ըստ էության, բոլորն են ընդունում, որ դա եղել է քաղաքական պատվերի հետեւանք, այսինքն՝ այստեղ իշխանությունը պետք է իր քաղաքական կամքին գումարի նաեւ կամքի ուժը եւ կարողանա այդ արատավոր երեւույթները վերացնի՝ տեղ բացելով նոր կադրերի համար, որոնք կառաջնորդվեն արդարադատության շահով»,-մեր զրույցում նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ հանդես էր եկել 2008 թվականին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Դիմելով այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Հովսեփյանը նշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանն արդեն հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ ելույթ էր ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում: Ջհանգիրյանը խոսել էր նախագահական ընտրությունների խախտումների և «Հոկտեմբերի 27-ի» գործի ապօրինությունների մասին:
Ելույթի հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, Ջհանգիրյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք կրելու համար, ապա ձերբակալվել եւ կալանավորվել: Մեկ տարի անց՝ 2009 թվականի մարտի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ Ջհանգիրյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի՝ Գագիկ Ջհանգիրյանը «իրեն բերման ենթարկելիս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ձեռքով հարվածել եւ ցավ է պատճառել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արման Հարությունյանին, պատռել է նույն վարչության աշխատակից Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը: Գործով տուժող ճանաչված Արման Հարությունյանը, սակայն, դատարանում ցուցմունք էր տվել՝ ասելով, որ Գագիկ Ջհանգիրյանը իրեն հրել է, ցավ չի պատճառել, եւ ինքը «անսպասելիությունից վայր է ընկել: Մարտի 31-ին էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 3 տարվա ազատազրկման էր դատապատվել Ջհանգիրյանի եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը: Նա մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրելու համար:
Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանները բողոքարկել էին նրա դատավճիռը, որը Վերաքննիչ քրեական դատարանը իր 2009 թվականի մայիսի 20-ի որոշմամբ թողել էր անփոփոխ: Հեղափոխությունից հետո՝ արդեն 2019 հուլիսի 31-ին, Ջհանգիրյանը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Վճռաբեկ դատարանը դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին բեկանել էր Ջհանգիյանի մեղադրական դատավճիռը՝ արդարացնելով նրան:
Մինչ այդ որոշումը Ջհանգիրյանը իր ելույթում հայտարարել էր, որ ակնկալվող որոշումը կայացնելուց հետո պատրաստ է հրաժարվել ՄԻԵԴ-ում իր հետագա բողոքի քննարկումից. «Իսկ եթե արդեն ուշ է, ապա պատրաստ եմ հրաժարվել նաև այդ որոշման արդյունքում հօգուտ ինձ տրվող փոխհատուցումից` ոչ այն պատճառով որ դրա կարիքը չունեմ, ուղղակի ինձ համար ընդունելի չէ նման հատուցում ստանալը, քանի որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միլիոնավոր դոլարներ են վերադարձվել պետական գանձարան»,- ասել էր նա:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT