Երևան
12 °C
Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» եւ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (այսուհետ` ԱՆԻՖ) Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արեւային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ»-ից, Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր Աբու Դաբիում կայացած մասնավոր արարողության ժամանակ ստորագրել են համատեղ զարգացման համաձայնագիր (ՀԶՀ)։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄԷ էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեին եւ «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքը։
Այսօրվա արարողությունը հաջորդում է հուլիս ամսին Մասդարի եւ ԱՆԻՖ-ի միջեւ` վերականգնվող, ներառյալ` ֆիքսված եւ լողացող արեւային ֆոտովոլտային կայանների եւ քամու էներգիայի զարգացման, կառուցման, շահագործման եւ պահպանման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:
Համատեղ զարգացման համաձայնագրի ներքո նախանշված առաջին նախագիծը 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արեւային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արեւմուտքում, որը կօգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար ամենաժամանակակից երկբեւեռ տեխնոլոգիան` էլեկտրաէներգիա արտադրելու արեւի ինչպես ուղիղ, այնպես էլ արտացոլված լույսի շնորհիվ։
Հայաստանը մինչեւ 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը վերականգնվող աղբյուրներից ստանալու հանձնառություն ունի, եւ ներուժ ունի ինտեգրելու մինչեւ 1000 ՄՎտ արեւային էներգիա: Այսօր երկիրն ունի էներգիայի շուրջ 2,800 ՄՎտ դրվածքային հզորություն, որը հավասարաչափ բաշխված է միջուկային, հիդրո եւ ներմուծվող բնական գազից ստացվող ջերմային էներգիայի արտադրության միջեւ:
Հայաստանը յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստանում է մոտ 1,720 կՎտ ժամ արեւային էներգիա՝ համեմատած Եվրոպայում մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 1000 կՎտ ժամի: Հայաստանի 200-ից ավել գետերից եւ լճերից շատերը նույնպես հարմար են լողացող արեւային էներգիայի նախագծերի համար:
«Մեծ պատիվ է այսօր ստորագրել այս պայմանագիրը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մեր գործընկերների հետ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի եւ Մուբադալայում մեր ղեկավարության ներկայությամբ` վերահաստատելու մեր նվիրվածությունը Հայաստանին եւ վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը», - ասաց Մասդարի գործադիր տնօրեն պարոն Մուհամեդ Ալ Ռամահին:
«Հայաստանն արագ զարգացող տնտեսություն է, որն ունի բաց եւ բարենպաստ միջավայր՝ երկիր եկող ներդրումների համար», - ավելացրեց Ալ Ռամահին: «Սա կարեւոր պատճառ է, թե ինչու մենք կարողացանք այդքան արագ առաջ շարժվել ԱՆԻՖ-ի հետ մեր համատեղ ծրագրում»:
«Որպես վերականգնվող էներգիայի գլոբալ առաջնորդ, ով ակտիվ գործունեություն է ծավալում ավելի քան 25 երկրներում եւ ունի Կենտրոնական Ասիայում ընդլայնվող ներկայություն, Մասդարը մեծ փորձ ունի արեւային, հողմային, թափոններից էներգիա ստանալու եւ կայուն անշարժ գույքի ոլորտներում կոմերցիոն իմաստով հաջողված նախագծեր մշակելու գործում: Ինչպես ցույց է տալիս այսօրվա ստորագրման արարողությունը, մենք ցանկանում ենք ուսումնասիրել այն բազմաթիվ եղանակները եւ մեթոդները, որոնց միջոցով մենք կարող ենք օգտագործել այդ փորձը եւ փորձառությունը Հայաստանում, որտեղ առկա է դեռեւս չօգտագործված արեւային եւ հողմային էներգիայի պոտենցիալ»:
Հայաստանն արդեն ունի փոքր եւ միջին չափի արեւային ֆոտովոլտային կայաններ 50 ՄՎտ համակցված հզորությամբ, եւս 250 ՄՎտ հզորության արեւային նախագծերը լիցենզավորված են շինարարության համար, իսկ նախատեսվող ծրագրերի ծավալը կազմում է ընդհանուր 700 ՄՎտ:
«Մասդարը եւ ԱՆԻՖ-ը իրենց խոսքի տերն են՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբով վերականգնվող էներգետիկայի նախագծերն իրականացվելու են անհապաղ», - ասաց ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Վերջին ամիսների ընթացքում մեր երկու թիմերը համախմբվել են որպես մեկ միավոր, եւ ես ուրախ եմ զեկուցել, որ մենք այսօր ՀՀ Կառավարությանն ենք ուղարկել մեր կողմից համատեղ առաջարկվող հավակնոտ եւ մրցակցային առաջարկը, որտեղ ուրվագծվում են 400 ՄՎտ արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման մանրամասները»:
2010թ.-ից ի վեր, հանդիսանալով Մասդարում գլխամաս ունեցող «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության» լիիրավ անդամ, Հայաստանը հանձնառություն ունի իր էներգիայի ներքին կարիքների ավելի քան մեկ քառորդ մասն արտադրել վերականգնվող աղբյուրներից եւ հույս ունի 2015 եւ 2050 թվականների միջեւ ածխածնի արտանետումների շեմը պահպանել 633 միլիոն մետրիկ տոննա ածխածնի չափով:
Հունվար ամսին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը գտնվել է ԱՄԷ-ում եւ պաշտոնական այցի շրջանակներում ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում։ Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ ելույթ ունենալու «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2020»-ի շրջանակներում տեղի ունեցող «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում, որը տեղի կունենա 2020թ. հունվարի 11-18-ը:
Հանդիսանալով Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի ընկերություն՝ «Մասդարը» զբաղվում է վերականգնվող էներգիայի առեւտրայնացմամբ եւ տեղակայմամբ, կայուն քաղաքաշինությամբ եւ մաքուր տեխնոլոգիաներով` գլոբալ կայունության մարտահրավերների լուծման նպատակով: Մուբադալա Ներդրումային Ընկերությանն ամբողջապես պատկանող՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերություն՝ Մասդարի գործունեությունն ուղղված է օգնելու ԱՄԷ-ի ղեկավարությանը գլոբալ էներգետիկ ոլորտում` աջակցելով ինչպես տնտեսության, այնպես էլ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ ի օգուտ ապագա սերունդների: Մասդարը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄԷ-ում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում եւ Հյուսիսային Ամերիկայում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանը հայտարարել է, թե ինչ է սպասվում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ
Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան
Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ
Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու
Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն
Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զանգահարել է Հեյդար Ալիևին. նա դեմ չէ Ադրբեջանի հետ առևտուր անելուն
Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային
Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը
Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը
ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ նամականիշի մարում
Ձմեռային զորակոչը երկարաձգվել է
Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են ներսում եղած բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ
UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով
Մեծ պատիվ է ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության վերարտադրության օրինակը. Միրզոյան
Քննարկվել են ՀՀ-ի և Քուվեյթի միջև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման վերաբերյալ հարցեր
Աղավնատուն գյուղում մեքենա է հրդեհվել
Մանսուրյանի 87-ամյակի առիթով Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկի կատարմամբ նրա կինոերաժշտությունն է հնչել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
3 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ
Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ վարչապետը թվային տվյալներ է հրապարակել
Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ժողովուրդը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը․ ԱԳ նախարարի ելույթը ԵԽԽՎ-ում
Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճնշում գործադրվի, կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով
Կտրիճը գործակալ եղբոր միջոցով օտար եկեղեցիներին հրավիրում է միջամտելու մեր դարերով անկախ եկեղեցու գործերին
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով
Վարչապետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ լուսանկարներ, տեսանյութ
Տեր Պետրոսն ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից
Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, բամբասանքներ են․ ձեր տեղեկատվությունը ճշմարիտ չէ․ Միրզոյան
Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան
Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել
Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին
Մի փամփուշտ չեն արտադրել, զինվորին փողով են տուն ուղարկել. էլ նրա կյանքի գնով հարցեր չենք լուծելու. տեսանյութ
Եվրոպական խաղաղության հիմնադրամը ՀՀ-ին 20 մլն եվրո աջակցություն կտրամադրի պաշտպանունակության ամրապնդման համար
Լավ լուր․ Ազիզյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել
Մարմարաշեն-Նուբարաշեն ճանապարհին ավտոմեքենա է այրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT