ՀՖՖ-ն հայտնել է, որ իր անդամ բոլոր կազմակերպությունները կարող են նախագահի թեկնածու ներկայացնել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշ մանրամասներ է ներկայացրել նախագահի ու Գործադիր կոմիտեի ընտրության ժամանակացույցից: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահի ու գործկոմի թեկնածուների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ն է՝ ներառյալ: Նշվում է, որ իրենց թեկնածուներին կարող են առաջադրել բոլոր 34 անդամները: Յուրաքանչյուր պաշտոնի համար նրանք կարող են ներկայացնել 1-ական թեկնածու:

Այս հայտարարության մեջ ոչինչ նշված չէ այն մասին, թե ինչ փուլում է ժողովի անդամների ցանկը վերանայելու հարցը: Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ պետք է զտի ժողովի անդամների կազմը: Պետք է հեռացներ այն կազմակերպություններին, որոնք, ինչպես ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը նշեց իր հրաժարականի օրը, ստեղծվել են քվեարկությունների ժամանակ զուտ թվաքանակ ապահովելու համար, այսպես ասած՝ «ֆեյք» են:

Ինչպես ՀՖՖ-ն հայտնում է, մինչեւ դեկտեմբերի 6-ը ներառյալ անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն իրենց թեկնածուների չդատվածության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ ժողովին մասնակից իրենց՝ քվեարկության իրավունք ունեցող 1 եւ քվեարկության իրավունք չունեցող մինչեւ 2 պատվիրակների տվյալները: Դեկտեմբերի 2- 6-ը ՀՖՖ-ն ստուգելու է թեկնածուների համապատասխանելիությունն իր կանոնադրությանը:

ՀՖՖ-ն հրապարակայնորեն ներկայացնելու է բոլոր թեկնածուների եւ նրանց ներկայացրած անդամների անունները: Դա տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում: Նախագահի թեկնածուները դեկտեմբերի 7-21-ը ներառյալ հնարավորություն են ունենալու հրապարակայնորեն ՀՖՖ անդամներին եւ ֆուտբոլային հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը:

Արտահերթ ժողովը, որի ընթացքում տեղի են ունենալու նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, դեկտեմբերի 23-ին է: Շրջանառվում են տարբեր անուններ, սակայն մինչեւ հիմա միայն 2 հոգի են պաշտոնապես հայտնել նախագահ դառնալու իրենց ցանկության մասին: Նրանք են լեգենդար ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանը եւ «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, որը ինչպես հիմա, այնպես էլ Ռուբեն Հայրապետյանի նախագահության ժամանակաշրջանում եղել է Գործադիր կոմիտեի անդամ:

ՀՖՖ-ն առանց նախագահի է մնացել նոյեմբերի 21-ին, երբ գործկոմի նիստից հետո հեռանալու մասին հայտնեց Վանեցյանը: Նա որոշումը բացատրեց նրանով, որ Եվրո 2020-ի որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականի՝ Իտալիայից կրած աննախադեպ հաշվով (1:9) պարտությունից հետո որեւէ մեկը պետք է իր վրա վերցներ պատասխանատվությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2940 դիտում

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ