Զանգվածային անկարգություններ, սպանություններ և հազարավոր տուժածներ. արյունոտ ցույցեր Իրաքում (լուսանկարներ)

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անկարգությունների եւ երկրի հարավում անվտանգության ուժերի գործողությունների հետեւանքով 1 օրում զոհվել է 40 ցուցարար:

Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իրաքյան բժշկական հաստատությունների պաշտոնյաների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին:

Համաձայն հիշյալ անձանց փոխանցած տվյալների՝ 36 ցուցարար է սպանվել, 245-ը վիրավորվել է իրաքյան Նաջաֆ քաղաքում այն բանից հետո, երբ հրդեհել են Իրաքում Իրանի դեսպանատունը: Եվս 4 ցուցարարի սպանել են մայրաքաղաքում՝ անկարգությունների համար, 22-ն էլ ստացել են վնասվածքներ:

Նշենք, որ երբ ցուցարարներն աղաղակով ներխուժել են դեսպանատուն, աշխատակիցներն արագ տարհանվել են՝ լրացուցիչ ելքով, կառույցի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Րոպեներ անց ցուցարարները կրակ են վառել դեսպանատանը, քաղաքում հայտարարվել է պարետային ժամ:

Բողոքի զանգվածային ցույցերի եւ մասսայական անկարգությունների ֆոնին երկրի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել դպրոցական դասերն ու փակել դրանք՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Առաջինը փակվել են երկրի հարավային շրջանների եւ մայրաքաղաքի կրթական հաստատությունները:

Լարվածությունն ամենից շատ արձանագրվել է շիա մահմեդականների համար սրբավայր համարվող իրաքյան Շարբալա քաղաքում, որտեղ ծայրահեղ լարվածության ու անկարգությունների անվերահսկելիության պայմաններում երկրի հատուկ ծառայությունները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, այստեղ եւս կան սպանվածներ:

Sky News Arabia-ն էլ հայտնում է, որ բողոքի ցույցերի հետեւանքով փակվել է Իրանի հետ երկրի հարավային անցակետը եւ չի գործում:

Իրաքում հոկտեմբերի 1-ից սկիզբ առած բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է ավելի քան 350 ցուցարար, կան հազարավոր տուժածներ:

Սկզբում ցուցարարները պահանջում էին ուշադրություն երկրի աղքատ բնակչության նկատմամբ, այնուհետ պահանջեցին նաեւ երկրի կառավարման համակարգում բարեփոխումներ, ինչպես նաեւ ղեկավար համակարգում կադրերի փոփոխում:

Երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին խոստացել է կառավարությունում մի շարք ազատումներ անել, փոփոխել կառավարման համակարգը, ինչպես նաեւ բարեփոխումներ անել սոցիալական ոլորտում, սակայն ցուցարարներին այդ խոստումները չեն բավարարել: Այժմ նրանք հանդես են գալիս ամբողջ կառավարության հրաժարականի պահանջով, ներառյալ՝ վարչապետի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4844 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին