ՀՖՖ նախագահի պաշտոնի համար տեղի են ունենում անդրկուլիսյան պայքարներ. Խորեն Քալաշյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար ընթացող պայքարը չի գոհացնում «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալությանը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողներին հանդիպեցին կազմակերպության ներկայացուցիչները, այդ թվում՝ համահիմնադիր, գործադիր տնօրեն, ՀՀ հավաքականի նախկին անդամ Կարեն Դոխոյանը (լուսանկարում՝ աջից առաջինը), համահիմնադիր, ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը (լուսանկարում՝ ձախից առաջինը): Վերջինս շեշտեց, որ անդրկուլիսյան պայքար է ընթանում, հանդիպումներ են տեղի ունենում ՀՖՖ ժողովի անդամների միջեւ:

«Ցավոք, այս օրերին տեղի են ունենում անդրկուլիսյան պայքարներ: Մենք ունենք 1 թեկնածու: Մեր թիմի համար գերնպատակ չէ ներգրավված լինել նախագահի ընտրություններում, սակայն, եթե մոտակա օրերին հրապարակայնորեն ի հայտ չգան արժանի թեկնածուներ՝ համապատասխան ծրագրերով, ապա լեգալ սպորտը կառաջադրի իր թեկնածուին»,- ասաց նա՝ դեռեւս չցանկանալով հայտնել իրենց թեկնածուի անունը:

«Լեգալ սպորտի» ներկայացուցիչները նաեւ հայտնեցին այն չափանիշները, որոնք ապագա նախագահը պետք է ունենա: Ինչպես ներկայացրեց Քլաշյանը, նա պետք է լինի ապաքաղաքական, ֆուտբոլային գիտելիքներով, փորձով, հայկական ֆուտբոլի խնդիրներին եւ մարտահրավերներին ուղնուծուծով ծանոթ մարդ: Նոր նախագահը, ըստ նրանց, պետք է նաեւ հստակ ներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, կարողանա տալ մի շարք հարցերի պատասխաններ:

«Առաջադրվող ցանկացած թեկնածու պետք է, որպես հիմնական աշխատանք, ունենա բացառապես ՀՖՖ նախագահի պաշտոնը, թեեւ ՀՖՖ կանոնադրությունը դա չի պարտադրում: Պետք է ունենա տեսլական հայկական ֆուտբոլի հետագա զարգացմանը վերաբերող կարեւորագույն հարցերի շուրջ: Առանձնացրել ենք մի քանիսը. գործկոմի ընտրության ժամանակ առաջնային չափանիշները, տեխնիկական տնօրենի եւ իր թիմի, ինչպես նաեւ մոդելի, մանկապատանեկան ծրագրերի վերաբերյալ դիրքորոշումը, դրվելո՞ւ է արդյոք ազգային հավաքականի առջեւ հաջորդ որակավորման փուլ դուրս գալը, դիրքորոշումը անկախ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին, մարքեթինգային ռազմավարական պլանի վերաբերյալ տեսլական եւ արդյոք հայկական ֆուտբոլն ունի՞ վիրահատական միջամտության կարիք, եւ եթե՝ այո՛, ի՞նչ կտրուկ քայլեր են պետք»,- նշեց Քալաշյանը:

Ըստ «Լեգալ սպորտի»՝ խիստ պետք է լինեն նաեւ գործկոմի անդամներ ընտրելու չափանիշները: Նրանք պետք է լինեն սպորտային եւ հատկապես ֆուտբոլային ներկայացուցիչներ: Ֆուտբոլային գործակալությունը նաեւ այս մասով է կետեր առանձնացրել:

«Ներկայացուցիչներ պետք է լինեն Բարձրագույն եւ Առաջին խմբի առաջնություններից, ֆան-ակումբներից, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտից, ԿԳՄՍ նախարարությունից՝ սպորտի գծով տեղակալ, ֆուտբոլային վետերանների միությունից, ֆուտբոլիստների միությունից եւ որոշ կոմիտեների նախագահներ»,- «Լեգալ սպորտի» ընդհանուր տեսակետը ներկայացրեց Քալաշյանը:

Վերջին շրջանում ֆուտբոլային շրջանակներում ՀՖՖ նախագահի թեկնածուների վերաբերյալ խոսակցություններում հնչում են տարբեր անուններ: Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն արդեն պաշտոնապես հայտարարել է իր թեկնածության մասին: Տարբեր քննարկումներում արծարծվում են ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի անունները: Վերջին 2-ը, Քալաշյանի խոսքով, 1.5 տարվա ընթացքում այնպես չեն աշխատել, որ հավակնեն պաշտոնին, իսկ Հովհաննիսյանի մասով ասում է հետեւյալը.

«Խորեն Հովհաննիսյանը մեր լեգենդար ֆուտբոլիստն է: Կասեմ իմ դիրքորոշումը, նրա մասով հումորային պատասխանեմ. կոլորտն ապահովված է»,- ժպիտով ասաց Քալաշյանը:

«Լեգալ սպորտի» ներկայացուցիչները նաեւ ցանկություն հայտնեցին, որ լինեն հանրային քննարկումներ, բանավեճեր լրատվամիջոցներով, որպեսզի թեկնածուները գնան ու ներկայացնեն իրենց ծրագրերը, ցուցադրեն իրենց գիտելիքներն ու փորձը: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, նրանց խոսքով, դեկտեմբերի 3-ն է: ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունները, ինչպես ՀՖՖ-ն հայտնել է, կկայանան դեկտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ժողովի ժամանակ:

ՀՖՖ-ն առանց նախագահի է մնացել Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո: Նա իր որոշման մասին հայտնեց նոյեմբերի 21-ին տեղի ունեցած գործկոմի նիստից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3008 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով