Ավելի լավ է՝ Խաշմանյանը խոսի, թե ինչու հավաքականն իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց. Գեւորգ Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը քննադատել է հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Այն բանից հետո, ինչ Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին Հայաստանն Իտալիային պարտվեց իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով, Խաշմանյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ իր տրամադրության տակ եղել է ոչ թե ազգային հավաքականը, այլ պարզապես թիմ: Հետագայում նա ասել է, որ այդպես ասելով՝ նկատի է ունեցել ֆեդերացիայի կազմակերպչական աշխատանքները, որ թիմի հետ քիչ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Ավելի վաղ մարզչին ասուլիսում հնչեցրած խոսքերի համար քննադատել էին հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ընտրանու նախկին անդամներ Ռոբերտ Արզումանյանը եւ Լեւոն Պաչաջյանը: Այժմ էլ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Ղազարյանը:

«Հարգելի՛ երկրպագուներ,

Ուզում եմ նախեւառաջ ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա, ու բողոքում է կազմակերպչական հարցերից՝ ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում՝ 2007 թ.-ից, հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել: Իր խոսքերը ապշեցնելու աստիճան անտրամաբանական են: Երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղակի հավաքական եւ որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր, ու ասում է, որ դա ասելով՝ նկատի է ունեցել ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որեւէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի եւ առավել եւս 9-1 հաշվի հետ: Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չէ, ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային) խաղացողի:

Երբեւէ չեմ տեսել մի մարզչի կամ ֆուտբոլիստի, որը խաղի արդյունքը կապի, թե ֆեդերացիայից ով է մեկնում թիմի հետ, ով՝ չէ : Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագրողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ է՝ խոսի, թե ինչի մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի՝ ինչի, ավելի լավ է՝ այսքան օր հետո գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից՝ այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու, եւ հավատում եմ, որ այս կազմը ի զորու է հաջողություններ գրանցելու»,- գրել է նա:

Խաշմանյանը հավաքականը գլխավորել է Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո: Նրա գլխավորությամբ թիմը 2 պարտություն է կրել. մեկը՝ Հունաստանից (0:1), մեկը՝ Իտալիայից:

Տպել
2622 դիտում

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին