Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Փաշինյան-Պուտին հարաբերություններին. Պեսկով. Sputnik

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ձեզ մեկ բան կարող եմ ասել՝ վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշել է նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։

Բացի այդ, Պեսկովի խոսքով, Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։ «Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է նաև, որ 2020-ին Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
1427 դիտում

Ես չեմ վախենում կորոնավիրուսից, վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ կատարվում է. Սերժ Թանկյան

Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. կա բերման ենթարկված անձ

Սա կարող է լավ նախադեպ լինել հյուրանոցների՝ ավելի լավ դիրքավորելու համար. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Այս տարի Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ. անհրաժեշտ է ոչ թե սպասել, այլ լուծումներ փնտրել

Հատուկ միջոցառում Վանաձորում. ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)

Մարտի 30-ի ժամը 18.00-ի դրությամբ ոստիկանությունն արձանագրություն է կազմել 352 անձի նկատմամբ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

Պետությունը գնառաջարկներ է սպասում հյուրանոցատերերից, եթե պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներին

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը կարողանում է քայլել

2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով. դատախազություն

Արցախի ԿԸՀ մամլո կենտրոնը սկսել է աշխատանքը

Մինչեւ իրավիճակի կարգավորումը ՊՆ-ն կոչ է անում դիմումները եւ առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով

Զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում բոլորը. առաջարկվում են աջակցության ծրագրեր

ՍԱՏՄ-ն քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշներն այսօր ուղարկել է լաբորատոր փորձաքննության

Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Վրաստանում. համաշխարհային շուկայում Հայաստանը զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը

Գողության փորձ Օղակաձև զբոսայգուց. բերման է ենթարկվել 3 տղամարդ

ՊՆ-ն գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ

Արայիկ Հարությունյանն առաջարկել է ռեկտորներին զերծ մնալ վարձի պատճառով ուսանողներին բուհից դուրս թողնելուց

Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ բոլոր ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ (տեսանյութ)