Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին Սանասարյանի պաշտպանները միջնորդեցին արդարացնել վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:

Միջնորդության հիմքում պաշտպանները դրեցին այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով եւ ոչ այն մարմնում, որում ենթակա էր իրականացման. «Ամիսներ առաջ Գլխավոր դատախազի տեղակալ Մելքոնյանը գրությամբ դիմել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին՝ սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարելով քննչական դեպարտամենտին, եւ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուց հետո քրեական գործի նախաքննությունը շարունակել է իրականացնել ԱԱԾ քննչական դեպարտամենտը, սակայն մենք գտնում ենք, որ այն չէր կարող իրականացվել այդտեղ»,- ասաց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Վերջինս մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի՝ Դավիթ Սանասարյանին մեղսագրվող արարքի հոդվածով հարուցված քրեական գործերի նախաքննությունն իրականացնում են Քննչական կոմիտեի քննիչները. «Նույն հոդվածի 6-րդ մասով՝ նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով կատարում են ՀՔԾ քննիչները»,- նշեց Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ համաձայն «Պետական համակարգի մասին օրենք»-ի 5-րդ հոդվածի՝ ՊՎԾ-ի ղեկավարը եւ նրա տեղակալները եւս հանդիսանում են գործադիր իշխանության մաս, ուստի նրանց վերաբերյալ գործերը եւս պետք է քննվեն ՀՔԾ-ում. «Ինչ վերաբերում է նրան, որ «ՀՔԾ մասին» օրենքի 4-րդ հոդվածում ի թիվս այլ պաշտոնատար անձանց որպես գործադիր իշխանության մարմնի աշխատող նշված չեն ՊՎԾ պաշտոնյաները, ասեմ՝ նրանք բացակայում են, քանի որ նշված հոդվածում փոփոխություններ կատարելու ժամանակ ՊՎԾ-ն դեռեւս ստեղծված չի եղել»,- շեշտեց Ինեսսա Պետրոսյանը:

Այս պարագայում, ըստ պաշտպանի, ԱԱԾ քննչական դեպարտամենտը պարտավոր էր կիրառել Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով նախատեսված անալոգիան, քանի որ այն իրավասու չէր իրականացնել վարչապետին ենթակա մարմնի պաշտոնատար անձանց գործով նախաքննություն:

Միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ դատավորը հերթապահության էր: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 14:00-ին:

 

Տպել
886 դիտում

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները գտնվում են Պոդոլսկում՝ ժամանակավոր կացարանում

Քրեական գործ է հարուցվել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

Քիմ Քարդաշյանի քույրն աշխարհի ամեաերիտասարդ միլիարդատերն է

ԳՇ պետը եւ ՊՆ փոխնախարարը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ քննարկում են անցկացրել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ապրիլյանի հանձնաժողովի գրությունը հասկանալի չէ. Սերժ Սարգսյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն Ավստրիական մանկական հիվանդանոցին անհրաժեշտ պարագաներ է նվիրել

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ