Գյումրին շուտով կունենա երիտասարդական քաղաքականություն. 2016 թվականի փաստաթուղթն է վերակենդանացվում

26/11/2019 schedule21:50

Գյումրին շուտով կունենա իր երիտասարդական քաղաքականությունը: Քննարկման փուլում են «Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․հայեցակարգի», «2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծերը: Նախագծերը տարիների ընդմիջումից հետո կրկին վերակենդանացել են Գյումրու քաղաքապետարանի եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»(YIC) ՀԿ-ի համագործակցությամբ:

Քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած առաջին քննարկումն ընթացավ  լարված մթնոլորտում: Դրան մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակիցները, երիտասարդական աշխատանքով զբաղվող կառույցների ներկայացուցիչները, ԵՆԿ ՀԿ նախագահն ու անդամները, «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենը, շահագրգիռ այլ անձինք:

Նախագծերը ներկայացրեց Երիտասարդական ոլորտի փորձագետ Աննա Եղոյանը: Տեղեկացրեց, որ դրանք ոչ թե նոր են գրվել կամ կազմվել, այլ 2016 թվականից Գյումրու քաղաքապետարանին տրամադրված փաստաթղթերն են, որոնք փորձում են վերակենդանացնել: «Դրանք մենք ներկայացրինք համայնքի  զարգացման 5-ամյա պլանի մշակման ֆոնին եւ դրա ժամկետներին համահունչ, սակայն հետագա կյանք չունեցանք: Մենք թողել էինք համայքնապետարանի դատին, որ իրենք նախաձեռնեին այդ փաստաթղթերի վերհանումը: Սակայն տարիներ շարունակ, 2 տարուց ավելի սպասում էինք արձագանքի, որը  չեղավ, եւ միայն կառույցի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նոր պետի նշանակումից հետո, հերթական անգամ ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ԵՆԿ-ի  կողմից բարձրաձայնվեց այդ կարեւոր փաստաթղթերի մասին: Վերանայումները, որոնք արել եմ ես մինչ այս օրը, եղել են տեխնիկական, ոչ բովանդակային, հետեւապես չմտածեք, թե եղել է որեւէ բովանդակային քննարկում, որին որեւէ մեկը, կառույց թե կազմակերպություն, հնարավորություն չի ունեցել մասնակցելու»,- ասաց Աննա Եղոյանը:

Նախագծերի ներկայացումից հետ ելույթի ձայն խնդրեց «Գյումրու Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մակարյանը: Մոտեցավ ամբիոնին, ողջունեց ներկաներին եւ կազմակերպված քննարկումն, այնուհետ ուղիղ անցում կատարեց մեղադրանքներին: Մասնավորապես Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժնին Մակարյանը մեղադրեց քննարկմանը ներկա երիտասարդներին դասերից կտրելու եւ քննարկումն ավելի ուշ ժամի չկազմակերպելու մեջ: Նաեւ պահանջեց համապատասխան տեղեկանքներ տալ երիտասարդներին: Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ընդգծեց՝ որեւէ մեկը դահլիճում  ներկա չէ սեփական կամքին հակառակ: Ոչ ստիպել են, ոչ հրամայել, շատերին չեն էլ ճանաչում: Հաջորդիվ ժամի հետ կապված դիտարկումը նկատի կունենան: Դահլիճում ներկա երիտասարդներից ոչ մեկը չկրկնեց տիկին Մակարյանի՝ իրենց հարգելի բացակայության թերթիկներ տրամադրելու պահանջը:  

«Երիտասարդական պալատ»-ի տնօրենը պարբերաբար քաղաքապետարանին մեղադրեց ՀՈԱԿ-ին փոքր բյուջե հատկացնելու, դրամաշնորհներից օգտվելու իրավունք չտալու, իրենց չայցելելու եւ այլ հարցերի մեջ: Խոսեց նաեւ ներկայացված նախագծերից, ասաց երիտասարդների վիճակի նոր հետազոտության կարիք կա, քանի որ ներկայացվածը 2016 թվականի երիտասարդին է փաստում:

Թե իրականում ինչ խնդիր կար քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ի տնօրենի միջեւ, ու ինչու՞ քննարկումն այլ ընթացք ստացավ, հասկանալի չեղավ, բայց քանի որ դա չէր վերաբերում ոչ երիտասարդական քաղաքականությանը, ոչ առավելեւս ներկայացված նախագծերին, ընթացք չտրվեց: Բայց խորհուրդ եղավ:

«Ընդամենը սա քննարկում էր եւ ռազմավարություն էր, եվ ներկաներից պահանջվում էր ընդամենը լսել ինչ է առաջարկվում: Այդ առաջարկների մեջ յուրաքանչյուրս բերեինք  մեր առաջարկը, որպեսզի լրամշակվեր, վերամշակվեր, ստանայինք վերջնական այն իդեալական պատկերը, որն ուզում ենք յուրաքանչյուրս: Եթե էսպես պետք է շարունակվի, կարծում եմ սրանից բան դուրս չի գա: Առաջինը մեր միքտը պետք է փոխենք, եթե միտք չենք փոխում, ոչ մի թուղթ ու փաստաթուղթ, ոչ մի բան չի կարող փոխել այս իրականությունը, եթե մեր երիտասարդի միտքն ու գիտակցականը չի փոխվելու եւ յուրաքանչյուրը պիտի մտածի միայն իր ոլորտի, իր շրջանակի, իր քառակուսիների մասին: Խնդրում եմ, դու Լիլիթ ջան, եւ մյուսները, դուրս գանք էս քառակուսիներից, որովհետեւ  սա լուրջ բան է,  որին պիտի ընթացք տրվի: Ստարտը տրված է, հիմի պիտի ետ կանգնե՞նք, թե բոլորս միասին պետք է գնանք առաջ: Պետք է յուրաքանչյուրս օգնենք, ոչ թե խոչընդոտենք»,- Մակարյանին եւ դահլիճում ներկաներին ասաց Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը:

Այնուհետ «Երիտասարդական պալատ»-ի տնօրենը հեռացավ դահլիճից՝ իր հետ տանելով 2 շարքերում նստած այն երիտասարդներին, որոնք պալատի կամավորներն էին, եւ որոնց համար հանդիպման սկզբում նա քաղաքապետարանից հարգելի բացակայության թերթիկներ էր պահանջում, նաեւ մեղադրում քննարկման կազմակերպիչներին ժամի սխալ ընտրության մեջ:

Քննարկումը շարունակվեց, երիտասարդական ոլորտի փորձագետ Աննա Եղոյանը բոլորին հորդորեց շտապել: Նույն առաջարկն ուներ նաեւ Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: «Ինձ համար  խիստ զարմանալի է, թե այն մարդիկ, ովքեր փաստաթուղթը 2014-ից մինչեւ 2019 թթ ներառյալ թողել են սեղանի վրա, այսօր ինչու են բարձր խոսում: Բայց դա չէ կարեւորը: Մենք պետք է նկատի չունենանք այդ հանգամանքը եւ մեզ չպիտի հետաքրքրի դա: Ժամանակը շատ կարճ է, եթե մենք չենք ուզում բաց թողնել նաեւ 2020 թվականը, խնդրելու եմ լինել շատ ավելի արագ, քան եղել ենք մինչեւ հիմա, հակառակ պարագայում մենք այս մասին մեկ էլ խոսելու ենք մյուս տարի այն ժամանակ, երբ նոր բյուջետային տարի է լինելու, նոր նախագծեր են լինելու, նոր գործընթաց է լինելու: Խնդրելու եմ, որ լինեք շատ ակտիվ, մեզ հետ կապ հաստատեք հնարավոր բոլոր տարբերակներով, որովհետեւ չենք ուզենա վերջում ունենալ պատկեր, որ հանկարծ լինի որեւէ մեկը կամ դաշտ, որ դուրս մնացած լինի քննարկման ընդհանուր գործընթացից, ու պարզվի, որ ասելիք ուներ եւ մենք այդ ասելիքը նկատի չէինք ունեցել»,- ասաց Թովմասյանը:

Տպել
1990 դիտում

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին