Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը կարծում է, որ Իտալիայից կրած խայտառակ պարտությունից հետո գլխավոր մարզիչը պետք է հեռանար թիմից: Նոյեմբերի 18-ին Եվրո 2020-ի որակավորման փուլի վերջին տուրում հյուրընկալվելիս ընտրանին կրեց իր պատմության ամենախոշոր պարտությունը՝ 1:9: Դա Աբրահամ Խաշմանյանի ընդամենը 2-րդ հանդիպումն էր թիմի ղեկին, սակայն Պաչաջյանը կարծում է, որ պետք է դառնա նաեւ վերջինը: Այս մասին ֆուտբոլիստը նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
«Հենց մամուլի ասուլիսի սենյակ մտնելով անմիջապես ներողություն պետք է խնդրեր հայ երկրպագուներից եւ հրաժարական տար: Նման հաշվից հետո ոչ մի բան չի կարող այդ մարզչին պահել իր տեղում: Հուսամ՝ շուտով այդ մասին էլ կհայտարարվի»,- ասաց նա:
Ասուլիսի ժամանակ Խաշմանյանը ոչ թե հրաժարական էր ներկայացրել, այլ պարտության իր պատճառները: Նա նշել էր, որ խաղադաշտում ոչ թե ազգային հավաքականն էր, այլ պարզապես մի հավաքական: Այս մեկնաբանության համար նրա հասցեին քննադատություններ հնչեցին: Ընտրանու նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այս խոսքերն անընդունելի որակեց, հավաքականի կազմում հանդես եկող պաշտպան Վարազդատ Հարոյանն էլ նշեց, որ չգիտի՝ ինչպես կարելի է հետագայում էլ աշխատել այդ մարզչի հետ: Պաչաջյանը կիսում է նրանց տեսակետը:
«Դա իհարկե վերին աստիճանի վիրավորանք էր այն ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր ընդամենը 2 խաղ առաջ հնարավորություն էին ստեղծել խմբից դուրս գալու, ովքեր ծանր վիճակում էին ու աջակցության կարիք ունեին հենց առաջինը իրենց մարզչի կողմից: Կարելի է քննադատել ֆուտբոլիստիներին, բայց, երբ քո մարզիչը նման արտահայտությամբ է հանդես գալիս, ուղղակի անընդունելի է, ու ինչպես մեր հավաքականի պաշտպանն էր արտահայտվել, չի կարելի պատկերացնել՝ ինչպես են աշխատելու այդ մարզիչն ու ֆուտբոլիստները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հայ տեղացի գրեթե բոլոր մարզիչներին փորձելուց հետո պետք է արտասահմանցի լուրջ մասնագետի հրավիրել:
Ֆուտբոլիստը խոսեց նաեւ Իտալիայի դեմ խաղում Խաշմանյանի ընտրած 5 պաշտպանով մարտավարության մասին: Շատերի կողմից այդքան քննադատված տակտիկան նա եւս չողջունեց: Ընդգծեց, որ դեռ նախավերջին տուրի Հունաստանի դեմ տնային խաղում էր (ՀՀ-ն պարտվել էր 0:1) երեւացել, որ Խաշմանյանի ընտրած սխեման արդյունավետ չէ:
«Սխալները շատ էին: Առաջինը ՀՖՖ-ին էր սխալը մարզչի նշանակաման հարցում: Չէր կարելի այդ կերպ հապճեպ նշանակել մարզիչ, որը 1 շաբաթ ուներ թիմի հետ ծանոթանալու եւ այլնի համար այն էլ այդպիսի ծանր հանդիպումներից առաջ: Իսկ նոր մարզիչը գերագնահատել էր իր մարզչական կարողությունները եւ ընտրել էր մի տակտիկա, որը հոգեբանորեն ֆուտբոլիստներին, մեղմ ասած, հարազատ չէր ու այդ կարճ ժամանակում հարմարվելն ուղղակի անհնար էր թվում: Չեմ կարող չնշել, որ Հունաստանիդեմ խաղի ժամանակ եւ հետո 1+1-ի նման երեւում էր, որ այդ մարտավարությունը տանում է խայտառակ ձախողման, ինչի մասին նշել էի գրառումներիցս մեկում, որ 8 գոլ կընդունեք այդ խաղով եւ, ցավոք, ճիշտ էի. պարտվեցինք մի չլսված հաշվով, ու առաջին պատասխանատուն իհարկե մարզիչն էր»,- ասաց նա:
Պաչաջյանն անդրադարձավ նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին: Ըստ նրա՝ այս քայլը տրամաբանական էր ու սպասված: Նա ընդգծեց, որ սա պետք է օրինակ լինի եւ նաեւ իր կարծիքն արտահայտեց, թե ինչպիսին պետք է լինի ֆեդերացիայի հաջորդ ղեկավարը:
«Սա շատ լավ օրինակ է, որ, եթե ձախողում եք գործը, աթոռից չպետք է տարիներով կառչեք: Ֆուտբոլը ոչ մեկի սեփականությունը չէ, եւ եթե չի ստացվել, պետք է հեռանալ: Իսկ փոխարինողների հետ կապված, կարծում եմ, պետք է գործից հասկացող, փորձ ունեցող մարդ, բայց անուններ այս պահին չեմ կարող տալ, որովհետեւ ինքս էլ դեռ չգիտեմ՝ ով է ամենահարմար թեկնածուն»,- ասաց նա:
Եվրո 2020-ի որակավորման փուլում Հայաստանը 10 միավորով J խմբում զբաղեցրեց նախավերջին՝ 5-րդ, տեղը: Այս խմբից Եվրոպայի 2020թ. առաջնությանը մասնակցելու իրավունք ստացան Իտալիան ու Ֆինլանդիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT