Ավարտվեց Եվրո 2020-ի որակավորման փուլը. հայտնի են 20 մասնակիցներ. 4-ը դեռ պետք է որոշվեն

Ավարտվեց Եվրո 2020-ի ընտրական փուլը: Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վերջին հանդիպումներով հայտնի դարձան որակավորման փուլում խաղարկվող բոլոր 20 ուղեգրերի տերերը: Այդ հավաքականներն են՝ Ավստրիա, Բելգիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա եւ Ուելս:

Որակավորման փուլի շրջանակներում 10 խմբերում կայացել է 250 հանդիպում: Խփվել է 801 գոլ: Ամենաշատը մրցակիցների դարպասը գրավել են բելգիացիները՝ 40 անգամ: Այս ցուցանիշով 2-րդը 37 գոլով Անգլիան է: Նույնքան գոլով 3-րդն Իտալիան է: Այս հարցում իտալացիներին մեծապես «օգնեց» Հայաստանի հավաքականը, որին «սկուադրա աձուրան» վերջին տուրում 9 գոլ խփեց: Դրա շնորհիվ իտալացիներն առաջ անցան 4-րդ տեղը զբաղեցրած Ռուսաստանից (33):

Լավագույն ռմբարկուն Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն է: Իր հաշվին գրանցել է 12 գոլ: 11-ական գնդակով համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերում են պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ու Իսրայելի հավաքականի հարձակվող Էրան Զահավին: Դարպասապահներից ամենաշատն իր թիմին ստիպված է եղել փրկել Մալթայի հավաքականի խաղացող Հենրի Բոնելոն՝ 49 անգամ: Հայաստանի հավաքականի խաղը նպաստել է նրան, որ դարպասապահ Արամ Հայրապետյանն էլ հայտնվի այս ցուցակում: Նա հնգյակում է 45 սեյվով:

Սեփական դարպասը Հայաստանի հավաքականը 10 խաղում ընդունել է 25 գոլ ու մրցակիցներին խփել է 14-ը: Գոլերի տարբերությունը -11 է: J խմբում ավելի վատ ցուցանիշ ունի միայն Լիխտենշտեյնը՝ -29: Այս ցիկլում Հայաստանը տարել է 3 հաղթանակ, կրել է 6 պարտություն, 1 հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի ու 10 միավորով, ի վերջո, զբաղեցրել է 5-րդ տեղը: Այս խմբի 2 ուղեգրերի տերերն են Իտալիան եւ Ֆինլանդիան: Հունաստանը, որն անհաջող էր սկսել որակավորման փուլը, վերջում կարողացավ բարձրանալ 3-րդ տեղ: J խումբն այսպիսին է.

1. Իտալիա 30 միավոր

2. Ֆինլանդիա 18 միավոր

3. Հունաստան 14 միավոր

4. Բոսնիա եւ Հերցեգովինա 13 միավոր

5. Հայաստան 10 միավոր

6. Լիխտենշտեյն 2 միավոր

Եվրոպայի 2020 թ. առաջնությանը մասնակցելու է 24 թիմ: Նրանից 4-ը դեռ հայտնի չեն: Որոշվելու են Ազգերի լիգայի փլեյ-օֆ-ում: Փլեյ-օֆի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, իսկ հանդիպումները՝ 2020 թ. մարտին: Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է Բուխարեստում նոյեմբերի 30-ին: Վիճակահանության ժամանակ 24 մասնակիցները կբաժանվեն 4 մասնակից ունեցող 6 խմբի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2367 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները