Երևան
12 °C
Ազգային կինոկենտրոնը 2018 թվականի դեկտեմբերին 16 միլիոն դրամ գումար էր հատկացրել ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմին: Ըստ ռեժիսորի՝ դա բավարար գումար էր ֆիլմի վերջնական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: ֆիլմը մեծ էկրան պետք է բարձրանար այս տարվա գարնանը, սակայն տարին ավարտվում է, իսկ պրեմիերայի մասին որեւէ լուր անգամ չկա:
«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի արտադրությունը սկսվել էր դեռեւս 2008 թվականին: Չորս նախարար փոխած ֆիլմը դեռեւս 2010 թվականին պետք է ավարտված լիներ, սակայն անհրաժեշտ գումարը տարբեր պատճառաբանություններով չէր հատկացվում: Սայլը տեղից շարժվեց 2018 թվականի ամռանը, երբ ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանն անժամկետ հացադուլ հայտարարեց: Մշակույթի նախարարության շենքի դիմաց Շահբազյանի հացադուլը 2018 թվականին կանխել էր դեռեւս նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, իջել իր գրասենյակից, խնդրել վերջինիս դադարեցնել այն ու բարձրանալ վերեւ՝ հարցի շուրջ խոսելու: Ավելի ուշ Շահբազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Մակունցի հետ խոսելուց հետո է միայն հարցին լուծում տրվել:
10 տարի անց վերջապես գումարը հատկացնելուց հետո էլ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կարծես, թե իր տեղը չի գտնում եւ ինչպես ռեժիսորն է կատակով ասում՝ ֆիլմին դեռ 10 տարի առաջ են «թուղթ ու գիր արել»:
«Ընդհանուր աշխատանքները պիտի որ մեկ ամսից ավարտենք: Պրեմեիերան չկայացավ, քանի որ պարզվեց, որ ֆիլմը ավարտին հասցնելու բոլոր աշխատանքները դրսում ենք անելու: Չնչիկը ծանր եկել է, ծանր էլ գնում է»,- ասաց նա: Պրեմիերայի մասին ռեժիսորը դեռ ժամկետ չկարողացավ նշել: Աշխատանքները վերջանական ավարտին հասցնելու համար այս պահին մնացել է տիտրերը տեղադրելն ու ձայնային համադրում կատարելը:
«Չնչիկ»-ը չորս երկրի համարտադրություն է՝ Հայաստան, Շվեյցարիա, Հոլանդիա, Գերմանիա: ֆիլմը պատմություն է մի խենթ աղջկա մասին, որն ապրում է փակ հասարակությունում: Հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ:
Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է կարծրատիպերով ապրող հասարակությունը մեկուսացնում տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները եւ իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը: Մարդն իր աշխարհով եւ ցանկություններով մնում է անպաշտպան: Գլխավոր դերում Լիլի Էլբակյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT