Ինչու է Red Eagles-ը պահանջում ՀՖՖ գործկոմի հրաժարականը. ֆան-ակումբը քննադատում է, իսկ գործկոմը՝ հակադարձում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան-ակումբի անդամները կարծում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն քաղաքականացված է: Գործկոմի մի շարք անդամներ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, ինչը, ըստ ֆան-շարման ներկայացուցիչների, անընդունելի է: Իրենց բողոքը նրանք արտահայտեցին նոյեմբերի 15-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Եվրո 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Հունաստան հանդիպման ժամանակ: Ակցիա իրականացրին՝ պահանջելով գործկոմի հրաժարականը, ինչին ի պատասխան՝ գործկոմի անդամները մի քանի րոպե անց VIP տրիբունայից տեղափոխվեցին մյուս ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի տրիբունա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Reed Eagles-ի հիմնադիր-ղեկավար Դենիս Սարգսյանը ներկայացրեց իրենց դիրքորոշումը:

«Գործկոմի մեծ մասը ֆուտբոլի հետ որեւէ աղերս չունի: Մեզ պետք է ֆուտբոլային գործկոմ, ֆուտբոլից հասկացող մարդիկ, որոնք առավոտից երեկո կզբաղվեն ֆուտբոլով եւ մեր ֆուտբոլն այդ անդունդից կհանեն։ Բացի Արեն Մկրտչյանից՝ մնացածն ընդհանրապես կապ չունեն ֆուտբոլի հետ, նույնիսկ կարծում եմ՝ առաջին լիգայի ակումբների անունները չգիտեն»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ հայկական ֆուտբոլում «բարդակ է» ու դրա մեղավորը ՀՖՖ ղեկավարությունն է: Ըստ նրա՝ ղեկավարներն ամեն ինչով զբաղվում են՝ բացի ֆուտբոլից: Սարգսյանն անուն առ անում անդրադառնում է նախագահ Արթուր Վանեցյանին, գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:  

«Վանեցյանի պարտականությունն այն էր, որ ՀՖՖ մնացած օղակները աշխատեին նորմալ, բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ էլ նորմալ չէ: Նիկողոսյանը նախորդ բռնապետական ֆեդերացիայի մնացորդ է: Ընդհանրապես անհասկանալի է՝ ինչ գործ ունի այնտեղ: Մելիքբեկյանն ի սկզբանե բոլորիս համար պարզ էր, որ ՀՖՖ գլխավոր ֆուտբոլային մարդն է, «բարդակի» գլխավոր պատասխանատուներից մեկը նա է: Բացի այդ՝ կհիշեք արդեն շուրջ 10 ամիս է՝ բարձրաձայնում էինք, որ նա շատ հարցեր ճիշտ չէ զեկուցում Վանեցյանին: Հետագայում նույն խնդիրները «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը բարձրացրին»,- ասաց նա՝ ավելացնելով՝ ինքն էլ շատերի նման Մելիքբեկյանին համարում է քայլող ֆուտբոլային հանրագիտարան, սակայն դա բավարար չէ:

ՀՖՖ գործկոմի համար Red Eagles-ի քննադատություններն ընդունելի չեն: Գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Սարգսյանը ՀՖՖ-ին գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում ներգրավված է որպես մեղադրյալ: Նաեւ ընդգծեց, որ Հունաստանի դեմ հանդիպման օրվա ակցիային լուրջ չի վերաբերվում: Ինչ վերաբերում է գործկոմի կազմում պաշտոնյաների ներգրավվածությանը, ըստ նրա, դա արդարացված է ու նպաստում է ՀՖՖ-ի արդյունավետ աշխատանքին:

«Սուրեն Պապիկյան՝ Տարածքային կառավարման նախարար. մենք խոսում ենք ենթակառուցվածքների, մասսայական ֆուտբոլի զարգացման, խաղադաշտերի կառուցման մասին, որտեղ տարածքային կառավարման նախարարն աջակցություն է ցուցաբերում: Այո՛, ընթացակարգային առումով առանց նախարարի էլ կարող է այդ հարցը լուծվել, բայց պատկերացրեք իրավիճակ, երբ նախարարը գործկոմի անդամ է եւ նիստի ընթացքում ուղիղ հարցի կրողն է դառնում: Դրանից շահում է հայկական ֆուտբոլը: Արսեն Թորոսյան՝ Առողջապահության նախարար. սոցապահովության հետ կապված հսկայական ծրագիր էր արվում ՀՖՖ-ի հետ, նաեւ վնասվածքների հետ կապված էլ հսկայական աջակցություն ցուցաբերվում»,- ասաց նա:

Ոլորտային հարցեր լուծելու համար ժամանակին գործկոմի անդամ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, որը եղել է ԱԳՆ փոխնախարար, Հակոբ Սիմիդյանը, որ եղել է Տարածքային կառավարման նախարարի տեղակալը, նաեւ հենց ինքը Արեն Մկրտչյանը, որը եղել է վարչապետի խորհրդականը կոռուպցիայի դեմ պայքարի գծով: Այսօր նրանք այլ պաշտոններ են զբաղեցնում. ԱԺ պատգամավոր են: Այս առումով Մկրտչյանն ընդգծում է, որ իրենք չէին կարող կանխատեսել, որ ապագայում փոփոխություններ կլինեն իրենց պաշտոնների հարցում:

«Այն ժամանակ, երբ գործկոմի անդամ ենք դարձել, չէինք կարող գուշակել, որ դեկտեմբերին ընտրություններ են լինելու, հաղթելու ենք եւ դառնալու ենք ԱԺ պատգամավոր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ փոփոխությունից գործկոմի աշխատանքները չեն տուժել:

Ինչ վերաբերում է քաղաքականացված լինելուն, ապա Արեն Մկրտչյանի կարծիքով՝ նման մեղադրանքներ կարելի ներկայացնել միայն Վանեցյանին: Ըստ նրա՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո հենց նա է աչքի ընկել քաղաքական հայտարարություններով:

«Քաղաքականացված լինելու մասով հույս ունեմ, որ նկատի ունեն նրանց, ովքեր քաղաքական հայտարարություններ են արել՝ լինելով ՀՖՖ նախագահ: Խոսքն Արթուր Վանեցյանի մասին է, որը, փաստացի լինելով ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո 2 խիստ քաղաքական հայտարարություն է արել՝ դրանով իսկ քաղաքական հայտ ներկայացնելով»,- ասաց նա:

Անկախ ամեն ինչից՝ Red Eagles-ի անդամները վստահ են իրենց ճշմարտացիության մեջ: Նրանք չեն դադարելու ու պատրաստվում են շարունակել ակցիաները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3980 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները