Երևան
12 °C
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցեց Ուկրաինայի հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված ֆորումին: Հանձնակատարը կարևորեց սփյուռքում ծավալով ամենաամեծ չորրոդ հայկական համայնքի նման ակտիվությունը և նախաձեռնողականությունը: Ներկայացնելով Հայաստան-սփյուռք գործակցության այսօրվա օրակարգը՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ հիմա ամբողջ աշխատանքն ուղղված է հզոր Հայաստան-ուժեղ սփյուռք գաղափարի իրագործմանը: «Առանց ամուր պետության՝ մենք չենք կարող ունենալ միասնական սփյուռք: Հայ ինքնության պահպանման միակ ճանապարհն անցնում է Հայաստանով, սակայն սփյուռքահայերը, մասնավորապես՝ երիտասարդական շրջանակները պետք է ցանկանան ասոցացվել հայրենիքի հետ: Դա կարող է լինել մեկ դեպքում, եթե այդ հայրենիքը լինի կայացած և հզոր,-ընդգծեց հանձնակատարը:
Խոսելով հայրենադարձության մասին՝ սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուն շեշտեց, որ այսօր էլ հայրենադաձութուն կա, սակայն մեծածավալ հայրենադարձության համար պետությունն իր ենթակառուցվածքներով, պայմաններով և օրենսդրությամբ պետք է պատրաստ լինի: «Մենք պետք է հասնեն նրան, որ Հայաստանից դուրս ապրող հայերը ցանկանան վերադառնալ: Նրանք Հայաստանում պիտի ապրեն լավ, աշխատեն, երջանիկ լինեն: Սակայն նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ սփյուռքում պետք է տեղի ունենալ հոգեբանական հայրենադարձություն. ոչ միայն ապրել Հայաստանում, այլև ապրել Հայաստանով»,-հավելեց Գլխավոր հանձնակատարը: Նա հատկապես կարևորեց Հայրենադարձության մասին օրենքը, որն արդեն իսկ մշակման ընթացքի մեջ է և կհստակեցնի, թե Հայաստանն ինչ պարտավորություններ պիտի ունենա իր հայրենադարձների նկատմամբ:
Այնուհետ ֆորումի մասնակիցներին ներկայացվեց հաջորդ տարի կայանալիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որի արդյունքում պետք է ձևավորրվի համահայկական խորհուրդը, ներդրողների և բարեգործների և աշխարհի հայ քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները:
Զարեհ Սինանյանը նշեց նաև, որ համայնքնային այցերի ընթացքում երիտասարդները բազմաթիվ անգամներ են ցանկություն հայտնել Երևանում կազմակերպել երիտասարդական կազմակերպությունների հավաք, որը թույլ կտա աշխարհի տարբեր մասերից ժամանած հայ երիտասարդներին ճանաչել միմյանց, համատեղ նախաձեռնություններով հանդես գալ և այլն:
Հանձնակատարը մանրամասն ներկայացրեց նաև գրասենյակի մյուս ծրագրերը, շեշտեց, որ գրասենյակը պահելու է մեկ պատուհանի սկզբունքը, և սփյուռքի հետ ցանկացած հարց անցնելու է այդ խողովակով: Սակայն սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու գործընթացում Զարեհ Սինանյանը մի շարք խոչընդոտներ է տեսնում, որոնք մեծամասամբ օրենսդրական դաշտում են: Ինչ վերաբերում է սփյուռքի քարտեզագրմանը և ներուժի չափագրմանը, հանձնակատարն ընդգծեց, որ դրանք որպես առաջնահերթություն գրասենյակի առջև դրվել են հենց երկրի վարչապետի կողմից:
Այնուհետև ֆորումի մասնակիցները հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին: Երիտասարդությանը հատկապես հետաքրքրում էին հայրենադարձության և Հայաստանի կյանքի մասնակիցը դառնալու թեմաները:
Ֆորումին մասնակցում էին նաև ազգությամբ հայ ներկայացուցիչներ երկրի խորհրդարանից, հասարակական, քաղաքական, փորձագիտական, բիզնես շրջանակներից: Երիտասարդական հետաքրքիր ձևաչափով նրանք ներկայացրին հաջողության իրենց պատմությունները, հայրենիքից հեռու ինքնությունը պահպանելու, արմատներին հավատարիմ մնալու, բնակության երկրի լիարժեք քաղաքացի լինելու և Հայաստանի հետ կապը պահպանելու կարևորությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT