Զոհրաբյանը շրջանառությունից հանեց իր օրինագիծը եւ միացավ արդարադատության նախարարության ներկայացրած համանուն նախագծին

Խորհրդարանական ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մշակել է մի օրենսդրական փոփոխություն, որի հիման վրա դատապարտյալներին ներում շնորհելու քննարկումների մասին անպայման պետք է տեղեկացվեն դատապարտյալների արարքներից տուժողները։

Զոհրաբյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրեց, որ ներկայումս «Ներման մասին» ՀՀ օրենքում նախատեսված չեն ընթացակարգեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար, ինչի հետեւանքով նրանք զրկված են ներման խնդրագրի քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը լսելի դարձնելու համար:

Արդյունքում, ըստ պատգամավորի ներկայացրած նախագծի, կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տուժողը նույնիսկ դատապարտյալին ներում շնորհելուց հետո էլ տեղեկացված չլինի ներման մասին:

Բացի դրանից, նախատեսված չեն ընթացակարգեր ներում շնորհելու կամ ներումը մերժելու հրամանագրի վերաբերյալ հասարակությանն իրազեկելու, մինչդեռ, հատկապես վերջին շրջանում նշված հարցի վերաբերյալ հասարակական տարբեր շրջանակներում քննարկումները վկայում են, որ նման անհրաժեշտությունն առկա է:

Նաիրա Զոհրաբյանը, սակայն, նիստի ժամանակ հայտնեց, որ շրջանառությունից հանում է իր նախագիծը՝ բացատրելով, որ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում պարզվել է, որ արդարադատության նախարարությունը նույնպես նման նախագիծ է մշակում։ Պատգամավորն ընդգծեց, որ իր համար կարեւոր է բուն խնդիրը եւ դրա կարգավորումը, այդ իսկ պատճառով ինքն ու նախագիծը համահեղինակած, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կմիանան Արդարադատության նախարարության մշակած նախագծին։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ արձանագրեց, որ այսպիսով Կառավարություն-ԱԺ հարաբերությունները, գոնե այս հանձնաժողովի շրջանակներում, լավ մակարդակի վրա են գտնվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3737 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին