Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իրադարձություններ են զարգանում, որոնք կարող են կտրուկ փոփոխությունների պատճառ դառնալ: Նախագահ Արթուր Վանեցյանին մեղադրում են, որ առանց իրավասություն ունենալու ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել: Այն բանից հետո, ինչ ՀՖՖ-ն երեկ՝ նոյեմբերի 6-ին, հայտարարեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին, ՀՖՖ Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ֆեյսբուքյան իր էջում նա գրեց, որ, ՀՖՖ հայտարարության համաձայն՝ ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն դա անելու իրավասությունը բացառապես գործկոմինն է։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ գործկոմի նիստ էլ չի եղել:
«Գործկոմի նիստ տեղի չի ունեցել, որով պետք է նշանակվեր հավաքականի գլխավոր մարզիչը: Հայտարարության բովանդակությունից ակնհայտ է, որ նշանակվել է գլխավոր մարզիչ: Եվ նաեւ կա ֆեդերացիայի նախագահի խոսքը, որը մեջբերված է: Բառացի ասել է, որ նախապատվություն եմ տվել, այսինքն՝ նախագահի խոսքերն են, եւ ակնհայտ է, որ մարզչի նշանակումը տեղի է ունեցել ֆեդերացիայի նախագահի կողմից, եւ այն, որ գործադիր կոմիտեի նիստ դեռ տեղի չի ունեցել, փաստ է»,- ասաց նա:
Առաքելյանն իր գրառմամբ ու դրա մեկնաբանություններում նշել էր նաեւ, որ կա նոր կանոնադրություն, որով մարզիչ նշանակելու լիազորությունը նախագահինն է, սակայն այդ նոր կանոնադրությունը դեռ ուժի մեջ չէ եւ գործում է նախորդը: Նա ընդգծեց, որ հարցը միմիայն իրավական բնույթ ունի, ֆուտբոլային չէ, այսինքն՝ մարզիչ նշանակելու հարցում պետք է կողմնորոշվեն մասնագետները, նշանակի գործկոմը: Առաքելյանը կարծում է, որ գործկոմը հնարավորինս շուտ նիստ կհրավիրի ու կնշանակի մարզչին՝ իրավական կողմն ապահովելու համար: Ընդ որում, ըստ նրա՝ գործկոմում Խաշմանյանի անձի հետ կապված խնդիր չկա:
«Իմ տպավորությունը գոնե այն է, որ գործկոմի անդամները որեւիցե մտահոգություն Աբրահամ Խաշմանյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասով չունեն»,- ասաց նա:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մասին Առաքելյանի գրառումը տարածել են նաեւ գործկոմի անդամներ, օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը: Հարցին՝ արդյոք վերջիններս, բացի սոցցանցերում բարձրաձայնելուց, այլ գործողություններ Վանեցյանի վերաբերյալ ձեռնարկելո՞ւ են, թե՞ ոչ, Առաքելյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի: Մեկ այլ հարցի, թե ինչ իրավասություն ունի գործկոմը, նա պատասխանեց, որ, ըստ կանոնադրության, ֆեդերացիայի նախագահին ու գործկոմին նշանակում եւ պաշտոնից ազատում է ժողովը, որի անդամները հիմնականում ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներն են՝ թվով 34, հետեւաբար իրավական տեսանկյունից նախագահի պաշտոնանկության իրավասությունը պատկանում է ժողովին, ոչ թե գործկոմին: Առաքելյանը նաեւ ավելացրեց, որ գործկոմն իրավունք ունի հրավիրելու արտահերթ ժողով՝ իր նախաձեռնած օրակարգով՝ որոշումները նույնպես վերապահելով ժողովին:
Հարցին՝ արդյոք հավանականություն տեսնում է, որ Վանեցյանի այս քայլից հետո կարող է արտահերթ ժողով լինել, նա պատասխանեց՝ ֆուտբոլային խնդիրներից խոսելով: Նշեց, որ վերջին շրջանում կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեպքեր: Ընդգծեց, որ խնդիրը միշտ էլ եղել է, եւ նոր ղեկավարությունը եթե անգամ պայքարել է դրա դեմ, ապա դա առնվազն արդյունք չի տվել: Բացի այդ՝ նրա խոսքով՝ նախկինում եղել են ֆինանսական չարաշահումներ, որոնք բացահայտվում են նոր, թեեւ, ըստ նրա, դա պետք է արվեր նախորդ 1 տարվա ընթացքում: Առաքելյանը մտահոգված է նաեւ նրանով, որ մարզադաշտերում վերջին շրջանում մեծ տարածում է գտել ոչ ֆուտբոլային պահվածքը՝ ինչպես ակումբների ղեկավարների, այնպես էլ ֆուտբոլիստների: Նշեց, որ մտահոգիչ է ոչ միայն այդ պահվածքը, այլեւ այդ պահվածքի վերաբերյալ բարձր մակարդակով արձագանքի բացակայությունը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս պայմաններում դրվի Վանեցյանի հետագա պաշտոնավարման հարցը, նա պատասխանեց. «Չեմ բացառում: Այս պահին չունեմ նման տեղեկություն: Արտահերթ նիստ հրավիրելու իրավասությունը պատկանում է կա՛մ գործադիր կոմիտեին, կա՛մ ժողովի անդամներին՝ համապատասխան քվորման առկայության պարագայում: Ամեն դեպքում, ես գործադիր կոմիտեի անդամների մոտ իմ նշած մտահոգությունները տեսնում եմ եւ վստահ եմ, որ նրանք այդ մտահոգությունները կբարձրացնեն լուծման մակարդակի»,- ասաց նա:
Մեղադրանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վանեցյանից։ Նա, սակայն, զանգերին չպատասխանեց։ ՀՖՖ ղեկավարությունը փոխվել է մոտ 1 տարի առաջ: 2018 թ. սեպտեմբերի 22-ի ժողովի ժամանակ նախագահ ընտրվեց Արթուր Վանեցյանը: Նույն ժողովում որոշվեց նաեւ գործկոմի կազմը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT