Կենտրոնի թաղապետի պաշտոնում Վիկտոր Մնացականյանին ժամանակավորապես փոխարինում է Ալեն Սիմոնյանի աները

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այս մասին ՀԺ-ին հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումը նոյեմբերի 1-ին ստորագրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետարանից նաեւ հաստատեցին այն տեղեկությունը, որ Վիկտոր Մնացականյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել՝ նշելով. «Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ՝ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ԺՊ Ձոնիկ Մարգարյանն Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է:   

Ձոնիկ Մարգարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Տպել
1773 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը