Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունն այսօր մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ 

Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել այն հիմնավորմամբ, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: 

Մեղադրող կողմը, սակայն նշել էր, որ գրավը չի կարող պատշաճ վարքագիծն ապահովել եւ որ ամբաստանյալը կարող է ազդել գործով ներգրավված վկաների վրա։

Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Գրիգորյանը կրկին դատարան չէր բերվել առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ։ Նիստին, սակայն, ներկա էր Ամիրյանը։

Ի դեպ, նախորդ նիստին դատարանն ստացել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ հանձնաժողովը, թվարկելով Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, դրանց բարդության աստիճանը, հանգել է այն եզրակացության, որ Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ՝ դատական նիստերին մասնակցելու համար. «Հանձնաժողովը եզրակացրել է, որ նշված հիվանդությունները եւ դրանց բարդությունների արտահայտված աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ներառված՝ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ներառված որեւէ կետի»,- նշել էր նախագահող դատավորը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Տպել
553 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել