Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում: Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի «մտահոգիչ» մանրամասների մասին հայտնած իրազեկիչներից մեկը համաձայնել է գրավոր պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Մարկ Զայիդը: Զայիդի խոսքով՝ իրազեկիչը Հանրապետական կուսակցության անդամների հարցերին կպատասխանի «գրավոր ձեւով՝ երդում տալով եւ սուտ վկայության համար պատժով»: Միեւնույն ժամանակ իրավաբանը նշել է, որ իրազեկիչի ինքնությունը բացահայտող հարցերին նա չի պատասխանի: Այժմ հայտնի է միայն, որ երկու իրազեկիչներն էլ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից են:
Իրազեկիչի հաղորդումը ԱՄՆ նախագահի դեմ սկսած իմպիչմենտի գործնթացի ավելի շատ առիթ էր, քան պատճառ: Իմպիչմենտի մասին խոսակցությունները սկսվել էին դեռեւս 2016 թ.՝ մինչեւ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելը: Այդ ժամանակ առիթը «Ռաշագեյթն» էր՝ Ռուսաստանի կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու շուրջ սկանդալը: 2017թ. դեկտեմբերին իմպիչմենտի մասին որոշումը ձախողվեց այն ժամանակվա Ներկայացուցիչների պալատում՝ ձայների 58-364 հարաբերակցությամբ։
2018թ. դեմոկրատները մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում եւ նոր եռանդով ձեռնամուխ եղան Թրամփի իմպիչմենտի գործընթացին: Մասնավորապես «Մյուլլերի զեկույցի» անհաջողությունից հետո՝ հուլիսի 24-ի Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցն ուղղակի նվեր էր Դեմոկրատական կուսակցության համար:
Սեպտեմբեր 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց Թրամփի իմփիչմենտի գործով հետաքննությունը մասին: Հետաքննության պատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահի խնդրանքը Զելենսկիին՝ հետաքննել Ռոբերտ Հանթեր Բայդենի (2020 թ. նախագահի հնարավոր դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի որդու) բիզնես գործունեությունը Ուկրաինայում։ Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տունը հրապարակել է հեռախոսազրույցի խմբագրված սղագրությունը, որից պարզ է դառնում, որ Թրամփն այդուհանդերձ խնդրել է Զելենսկիին լուծել Բայդենի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ասքանն արդեն բավարար էր, այն խոսակցությունների համար, թե իբր Թրամփն օգտագործում է իր պաշտոնեական դիրքը ներքաղաքական պայքարի համար: Սակայն առանցքային դեր խաղաց այն հանգամանքը, որ Թրամփը հուլիսին նաեւ դադարեցրել էր Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը: Թեեւ օգնությունը վերականգնվեց մի քանի ասմի անց՝ սեպտեմբերին, սակայն դեմոկրատները, այդ թվում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Քրիս Մերֆին, հայտարարեցին, որ ձգձգումը կարող էր արվել ուղղակի կամ անուղղակի կերպով Ուկրաինայի կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեղադրում են Թրամփին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ԱՄՆ-ի նախընտրական արշավում ուրիշ երկրի ղեկավարին օգտագործելու փորձի մեջ: Հանրապետականները պնդում են, որ Թրամփի իմպիչմենտը միակուսակցական նախաձեռնություն է, քանի որ դրա օգտին հանդես են գալիս միայն դեմոկրատները: Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմպիչմենթի պաշտոնական հետաքննության վերաբերյալ բանաձեւ ընդունեց: Դրան կողմ քվեարկեցին 232 կոնգրեսական, դեմ՝ 196: Հատկանշական է, որ ոչ մի հանրապետական կողմ չի քվեարկել, իսկ դեմոկրատներից երկուսը չեն աջակցել կուսակիցների նախաձեռնությանը: Քվեարկության ավարտից անմիջապես հետո նախագահ Թրամփը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով, որ սա ամերիկյան պատմության «խոշորագույն որսն է վհուկների դեմ»:
Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակը կարող է նաեւ ձեռնտու լինել Թրամփին: Իմպիչմենտի գործընթացն ինքնին լուրջ դիվիդենդներ չի բերելու, քանի որ հաջորդ տարի այսպես թե այնպես կայանալու են նախագահական ընտրություններ: Եթե Դեմոկրատական կուսակցությանը հաջողվի հեռացնել Թրամփին իմպիչմենտի միջոցով՝ դա կլուծի միայն Թրամփի՝ երկրորդ անգամ չառաջադրվելու խնդիրը: Գործնականում, սակայն, իմպիչմենտի սցենարը գրեթե անհնար է, քանի որ դրա օգտին պետք է քվեարկի Սենատի 2/3-ը, կամ 100-ից 67 սենատոր: Այժմ հանրապետականները Սենատում մեծամասնություն են՝ 53 հոգի, ուստի սպասել իմպիչմենտի, նշանակում է սպասել, որ հանրապետական սենատորներից առնվազն 20-ը հանկարծակի կորոշեն քվեարկել Թրամփի դեմ:
Մյուս կողմից, անգամ տապալված իմպիչմենտը բացասական ազդեցություն կունենա դրանում ներգրավված անձանց՝ Թրամփի եւ Բայդենի վարկանիշի վրա: Այստեղից կարելի է ենթադրել, որ դեմոկրատները որոշել են «զոհաբերել» 77-ամյա Բայդենին, պատկերավոր ասած՝ «խորտակել» նրա վարկանիշը՝ Թրամփի վարկանիշին զուգահեռ: Այսինքն չի բացառվում, որ որպես Դեմոկրատական կուսակցության մինչեւ այժմ հիմնական թեկնածու ներկայացվող Ջոզեֆ Բայդենին փոխարինի մեկ այլ դեմոկրատ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT